f

Անկախ

«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար դուրս գալիս ափերից


«Փաստ» թերթը գրում է. «Ստեղծված ճգնաժամային իրավիճակը առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Եվ քանի որ արտակարգ դրության արդյունքում ի հայտ են եկել նաև մի շարք տնտեսական և ֆինանսական պրոբլեմներ, ապա իշխանությունների խնդիրն է լինելու դրանք լուծելը և հաղթահարելը։ Ընդ որում, այս հարցում կառավարությունը պետք է գործի արագ և ժամանակ չկորցնի, որպեսզի երկրում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատացում տեղի չունենա։

Եվ պատահական չէ, որ իշխանություններն այս օրերին անընդհատ խոսում են հանրության տարբեր հատվածներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, սակայն նրանք ոչ բոլոր խնդիրներին են անդրադառնում, որ այսօր հուզում է հանրությանը։ Իսկ այդպիսի խնդիրների բարձրաձայնումը տեղի է ունենում ընդդիմության միջոցով։

Եվ այսօր հանրությանն ամենաշատ հուզող թեմաներից մեկն էլ վարկային և հարկային պարտավորությունների կատարման հարցն է, որի վերաբերյալ էլ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղվեցին վարչապետին, բայց, ի զարմանս բոլորիս, վարչապետ Փաշինյանը դուրս եկավ հունից՝ խոսելով անընդունելի բառապաշարով և անպատասխանատու հայտարարություններ անելով։

Վերջինս փոխանակ բացատրեր ստեղծված իրավիճակը և հիմնավորեր, թե հանրության որ հատվածները կարող են օգտվել արտոնություններից և վարկային արձակուրդից և այլն, «մուննաթ» է գալիս պատգամավորների վրա։ Եվ իրավիճակն այնպես է ներկայացնում, որ իբր ընդդիմությունը փորձում է ցույց տալ, թե իշխանությունը ցանկություն չունի օգնել քաղաքացիներին։

Վարչապետի պաշտոնն ընդհանրապես, իսկ ճգնաժամային իրավիճակում՝ առավել ևս, շատ պատասխանատու կեցվածք է ենթադրում, սակայն Փաշինյանի հայտարարությունները անպատասխանատու և պոպուլիստական մոտեցման մասին են վկայում։ Ի՞նչ է նշանակում հայտարարել, թե «եկեք օրենսդրական նախաձեռնություն արեք, բոլոր ՀՀ քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել՝ այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով։ Եվ առաջին հերթին դրա համար քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավել»։

Վարչապետը չի պատկերացնում, որ ԱԺ ամբիոնից չի կարելի նման հայտարարություններ անել, քանի որ Հայաստանում պետք է օրենքով պաշտպանված լինի ցանկացած քաղաքացու սեփականությունը, և առանց իրավական հիմքերի խոսել այդ մասին ուղղակի անընդունելի է։ Ու սրանից հետո էլ Փաշինյանը խոսում է իրավական պետություն կառուցելու մասին։

Ընդհանրապես, ինչո՞ւ է երկրի վարչապետը ծանր տանում ցանկացած քննադատություն և հարցադրում։ Եթե երկրի ղեկավարը ցանկացած քննադատությունից պետք է էմոցիաների ազդեցության տակ դուրս գա ինքնատիրապետումից, ապա այսպիսի իրավիճակները իրենց բացասական կնիքը կթողնեն ոչ միայն վերջինիս քաղաքական գործունեության և վարկանիշի վրա, այլև վատ կանդրադառնան նաև պետության իմիջի վրա։

Չէ՞ որ այդ նիստերին հետևում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև մեր արտասահմանյան գործընկեր երկրները և ոչ միայն։ Ըստ ամենայնի, հասկանալի է, որ Փաշինյանը փորձում է հանրությանը ցույց տալ, թե իրենցից շատ ոչ ոք քաղաքացիների մասին չի մտածում, սակայն դա պետք է լինի իրական աշխատանք կատարելու միջոցով, այլ ոչ թե ընդդիմության ներկայացուցիչների վրա ցեխ շպրտելու։

Ընդդիմության և մամուլի ցանկացած քննադատության ու հարցադրման պետք է վերաբերվել համբերատարությամբ և փորձել ներկայացնել, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են արվում և այլն։ 

Սակայն դրա փոխարեն իշխանությունը նորից անհանդուրժողականություն և մեծամտություն է դրսևորում՝ ելնելով այն մոտեցումից, որ, միևնույն է, իրենք են լեգիտիմ իշխանությունը, որը կարողացել է հավաքել ժողովրդի մեծամասնության քվեն, իսկ իրենց որոշումներն ուղղակի քննադատության ենթակա չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին