Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Եվրախորհրդարանի աշխատակիցներից մեկը, տեղեկացնում է euractiv.com կայքը:
Նշվում է, որ Իտալիայում ծնված և Բելգիայում մեծացած 41-ամյա Ջանկարլո Ագոստինո դի Մարիան աշխատում էր Խորհրդարանի Նորարարությունների և տեխնիկական աջակցման կենտրոնում:
Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի աշխատակիցն իրեն լավ չէր զգացել, նրան հոսպիտալացրել էին և արհեստական շնչառության սարքին միացրել: Մի քանի օր անց նա մահացել է:
Դի Մարիայի մտերիմները նշել են, որ նա առողջ, սպորտով զբաղվող մարդ էր:
Նրա հետ շփման մեջ եղած բոլոր աշխատակիցներին արդեն զգուշացրել են վտանգի մասին, նրանք բժշկական ստուգումներ են անցնում:
Սա Եվրամիության կառույցներում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է: