f

Անկախ

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն նոր ֆինանսավորում են առաջարկում հայաստանյան ՓՄՁ-ներին 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ Ինեկոբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով


·ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին` տեխնոլոգիաները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելու նպատակով

·Ֆինանսավորումը կօգնի փոքր բիզնեսին կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարել

·Վարկեր, որոնք համալրված են տեխնիկական խորհրդատվությամբ և ԵՄ կողմից խրախուսական դրամաշնորհներով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին Հայաստանում ՝ նպաստելու մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպ։ Նախագծին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ տրամադրելով 523,000 եվրո գումարի չափով խրախուսական դրամաշնորհներ։

Փաթեթը ներառված է ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրում՝ խթանելով արտահանման ծավալը մեծացնելու ներուժ ունեցող տեղական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետագա վարկավորումը։ Այն կօգտագործվի կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ներդրումների համար, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների և ծառայությունների արդիականացման համար՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը: Սա տվյալ ծրագրի շրջանակում Հայաստանում ստորագրվող երրորդ նախագիծն է, որը ճանապարհ է հարթում, որպեսզի ավելի շատ տեղական ձեռնարկություններ կարողանան օգտվել ծրագրից։

Վարկային գիծը առաջատար նորարակական նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը թե՛ երկրի ներսում և թե՛ արտերկրում` արդիականացնելով արտադրական օբյեկտներն ու գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան: Անհատական վարկերի առնվազն 70 տոկոսը օգտագործվում է կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները ֆինանսավորելու համար ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցման համաձայն: Վարկառուները կարող են ստանալ տեխնիկական խորհրդատվություն և խրախուսական դրամաշնորհներ, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից՝ ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության ներքո: Ծրագիրը հասանելի է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Այս նոր ֆինանսավորումը կբարելավի հայաստանյան ձեռնարկությունների մրցունակությունը` օգնելով նրանց ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում: Դա ընկերություններին թույլ կտա ամրապնդվել տեղական մակարդակում և օգտվել միջազգային առևտրի հնարավորություններից»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ասել է․  «ԵՄ-ն հանձնառու է աջակցել փոքր բիզնեսին՝ համաձայն Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը կաջակցի կանաչ բիզնեսներին, որոնք, մեր կարծիքով, Հայաստանի ապագան են: ԵՄ-ի ընդհանուր ներդրումը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագրում, որը ներառում է տարբեր հայկական բանկեր, կազմում է 6 միլիոն եվրո»:  

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանն ասել է․ «Ունենալով մասնավոր հատվածի վարկավորման հզոր պորտֆել՝ Ինեկոբանկը 25 տարի շարունակ՝ հիմնադրման օրվանից, աջակցում և անհատականացված լուծումներ է տրամադրում բիզնեսներին: Մեր երկարամյա գործընկերների հետ միասին մենք ուրախ ենք հայտարարել այս նոր հնարավորության մասին, որը թույլ կտա մեր ՓՄՁ հաճախորդներին բարելավել իրենց տոկունությունն ու մրցունակությունը՝ նաև նրանց տրամադրելով գրավիչ խթաններ»:

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկեր բանկն է, ֆիզիկական անձանց և փոքր ու միջին ձեռնարկություններին մատուցում է ծառայությունների ամբողջական տեսականի: Ինեկոբանկը Հարավային Կովկասի տարածաշրջանի առաջատար բանկերից է, կենտրոնանում է անհատ հաճախորդների, փոքր և միջին շուկայի բիզնեսների և խոշոր կորպորացիաների վրա, և նրա բանկային ծառայությունների ամբողջական տեսականին ներառում է առաջատար և նորարարական թվային բանկային լուծումներ: 25 տարիների ընթացքում բանկը սպասարկել է ավելի քան 500,000 հաճախորդ: Այսօր Ինեկոբանկի առցանց ծառայություններից օգտվում է ավելի քան 250,000 մարդ:

ՎԶԵԲ-ի մասին

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը ներդրել է ավելի քան 1,6 միլիարդ եվրո 194 նախագծերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

Եվրոպական միության մասին

Եվրոպական միությանն անդամակցող պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը: Միասին նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատի ազատությունները: Եվրոպական միությունը հանձնառու է կիսվել իր ձեռքբերումներով ու արժեքներով իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:

 

ՎԶԵԲ ԵՄ վարկեր ՓՄՁ

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին