f

Անկախ

Ոչ մի պարագայում մի՛ արհամարհեք դիմածնոտային հատվածի ցավերը

Դիմածնոտային շրջանում ցավի պատճառ  կարող են լինել տարբեր բորբոքումները, նաև բարորակ ու չարորակ գոյացությունները: Եվ նման դեպքում Ձեր օգնականն ու «ցավազրկողը» միակն դիմածնոտային վիրաբույժն է, որը պետք է բավական հմուտ ու փորձառու լինի պացիենտի գանգատների ու տեսազննության հիման վրա անհրաժեշտ հետազոտությունների ուղղորդելու և ճիշտ ախտորոշում կատարելու համար: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բգթ, դոցենտ Արեգ Հենրիկի Սեփյանը դիմածնոտային պաթոլոգիաների և դրանց բուժման արդիական մեթոդների մասին:

Դիմածնոտային հիվանդություններ են բորբոքային հիվանդությունները՝ օստեոմիելիտը հայմորիտը, աբսցեսները ու ֆլեգմոնաները, բարորակ նորագոյացությունները, կիստան, նաև թքագեղձի հիվանդությունները: Դիմածնոտային վիրաբույժները զբաղվում են նաև բնածին արատների, կծվածքի շտկմամբ, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկորերի վնասվածքների բուժմամբ, նաև ատամնային իմպլանտացիաներով, վերականգնողական վիրահատությամբ: 

Առավել հաճախ հանդիպում են բորբոքային հիվանդությունները՝ ասում է բժիշկը, և որպես հիմնական պատճառ նշում ժամանակին չբուժած անառողջ ատամները, երբ կա խորանիստ կարիես, որն էլ բորբոքման պատճառ է դառնում: Ճիշտ է՝ աբսցեսներն ու ֆլեգմոնաները կարող են առաջանալ նաև վնասվածքներից ու վարակներից, երբեմն՝ մանուկ հասակում տարած սեպսիսի, տոնզիլիտի պատճառով. «Դիմածնոտային բորբոքային հիվանդությունները հիմանականում արտահայտվում են ծնոտների շրջանում սուր ցավով, գլուխը կախելիս ծանրության զգացումով, լինում է նաև այտուց, ատամներն իրար հպելիս կամ ծամելիս ցավի զգացողություն, բերանի բացման, արտասանական, կլման ֆունկցիաների խանգարումներ, ջերմություն, սարսուռ: Մարդիկ, այն վերագրելով ատամին, սովորաբար դիմում են ստոմատոլոգի: Ստոմատոլոգը նման դեպքերում պացիենտներին ուղղորդում են դիմածնոտային վիրաբույժի մոտ»: Այդ հիվանդությունները (ատամնածին հայմորիտ, օստեոմիելիտ, աբսցես, ֆլեգմոնա) պահանջում են վիրահատական միջամտություն և պատճառային ատամի հեռացում, որից հետո ստացիոնար բուժում, որը հնարավոր է իրականացնել միայն դիմածնոտային բաժանմունքում, տևողությունը կախված բորբոքման բարդությունից: Սրանք համարվում են բավականին ագրեսիվ և ժամանակին չբուժելու դեպքում՝ վտանգավոր: Բորբոքումը, տարածվելով դեպի գանգի խոռոչ կամ ներքև՝ պարանոց և այնտեղից միջնորմ, կարող են առաջացնել տարբեր ծանր բարդություններ՝ մեդիասթենիտ (միջնորմի բջջանքի բորբոքում), մենինգիտ, սեպսիս և այլն: Բժիշկ Սեփյանը խորհուրդ է տալիս. «Ոչ մի պարագայում մի՛ արհամարհեք դիմածնոտային հատվածի ցավերը: Ցավազրկողներով խլացնելով ցավը՝  մի հետաձգեք այցելությունը մասնագետին: Ձեր յուրաքանչյուր հետաձգած ժամն ու օրը կարող է անդառնալի ու բարդ հետևանքներ ունենալ: Եվ ամենակարևորը հետևեք ատամների առողջությանը և ուշադիր եղեք ստոմատոլոգի ընտրության հարցում. սխալ բուժած ատամը նույնպես կարող է բորբոքային հիվանդության պատճառ դառնալ: Օրինակ՝ Հայմորիտներ կարող են առաջանալ, երբ ստոմատոլոգի մեղքով հարքթային հայմորյան ծոցում հայտնվում է պլոմբանյութ կամ ատամի անհաջող հեռացում է կատարվում, իմպլանտը սխալ է տեղադրվում և այլն»: Ճիշտ է՝ միշտ չէ, որ դիմածնոտային հիվանդությունները արտահայտվում են ցավով: Արեգ Սեփյանը նշում է ծնոտների կիստաների մասին, որոնք զարգանում են առանց ախտանշանների, այդ պատճառով էլ ուշ են հայտնաբերվում և հասցնում են զգալի վնասել օրգանիզմը: «Դրանք հայտնաբերվում են արդեն բորբոքվելու դեպքում: Այդ ընթացքում նրանք հասցնում են զգալիորեն քայքայել ծնոտոսկրը, առաջացնել ծնոտի պաթոլոգիական կոտրվածք: Եթե Ձեր բախտը բերի ծնոտների կիստան կարող է հայտնաբերվել պատահական՝ ստոմատոլոգի կողմից իրականացվող ռենտգեն հետազոտության ժամանակ: Ճիշտ է՝ այն չի անհանգստացնում որևէ ախտանշանով, բայց պետք է հնարավորինս վաղ դիմել դիմածնոտային վիրահատության, քանի դեռ կիստան շատ չի քայքայել ծնոտի ոսկորները: Ծնոտների բարորակ ուռուցքները (օստեոմա, օստեոբլաստոմա, օդոնտոմա և այլն) նույնպես զարգանում են դանդաղ, անցավ ու աննկատ, հայտնաբերվում են պատահաբար՝ ստոմատոլոգիական բուժման ժամանակ ռենտգեն հետազոտության արդյունքում կամ չափերով մեծանալու դեպքում, երբ շոշափվում է գնդիկանման գոյացություն»:

Դիմածնոտային վիրաբույժները զբաղվումեն նաև թքագեղձերի հիվանդություններով, որոնք լինում են բորբոքային, թքաքարային, ուռուցքային: «Այո, իմացեք, որ լինում է նաև թքաքար, այն կարող է առաջանալ ստործնոտային թքագեղձերում, պակաս հաճախությամբ՝ հարականջային թքագեղձերում, հազվադեպ՝ ստորլեզվային: Թքագեղձերում կարող են առաջանալ թե՛ չարորակ, թե՛ բարորակ ուռուցքներ, որոնք ունեն բոլոր ուռոցքներին հատուկ բարդություններն ու բուժման առանձնահատկությունները: Թքագեղձերի չարորակ ուռուցքները բավական ագրեսիվ բնույթ ունեն ու դժվար են ենթարկվում բուժման, բարորակ ուռուցքները ևս դժվար են վիրահատության տեսանկյունից, քանի որ երբեմն ունենում են խորը տեղակայություն,  որտեղով անցնում են դիմային նյարդերը և խոշոր անոթները: Դրանք պահանջում են բացարձակ միկրոսկոպիկ ճշգրտությամբ իրականացվող վիրահատական միջամտություններ»:

Դիմածնոտային վիրաբույժների աշխատանքային առօրյայի անբաժան մասն են կազմում նաև վերականգնողական վիրահատությունները, դիմածնոտային վնասվածքները. «Դիմածնոտային վնասվածքների դեպքում պետք է հնարավորինս վաղ դիմել այնպիսի մասնագիտացված կենտրոն, որտեղ անմիջապես կձեռնարկվեն անհրաժեշտ միջամտությունները: Անհապաղ ցուցաբերված օգնության շնորհիվ արագացնում են ապաքինման ընթացքը և կանխարգելում բարդությունները», -ասում է   «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը՝ շեշտելով, որ իրենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված վիրաբուժական ծառայություն և օգնություն են ցուցաբերում դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին:

Բաժանմունքում իրականացվում է նաև կծվածքի շտկում, եթե ծնոտների անհամաչափությունն այն աստիճանի է, որ օրթոդոնտիկ եղանակը անարդյունավետ է և կատարվում է կծվածքի շտկում  օրթոգնատիկ եղանակով:

Արեգ Հենրիկի Սեփյանը կատարում է նաև իմպլանտացիա. «Իմպլանտացիայից առաջ ես կատարում եմ վիրահատական միջամտության պլանավորում, ընդհանուր հետազոտություններ եմ անցկացում պացիենտի առողջական վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվություն ունենալու համար, կատարում եմ 3D համակարգչային տոմոգրաֆիա, որը մանրամասն ու լիարժեք պատկեր է տալիս բերանի ամբողջ խոռոչի, ծնոտների վիճակի, ոսկրի ծավալի, որակի, անատոմիական առանձնահատկությունների  մասին, ընդհանուր հետազոտությունների և 3D համակարգչային տոմոգրաֆիայի տվյալները հատուկ ծրագրով համադրելով՝ պատրաստում եմ վիրաբուժական շաբլոն ուղորդիչ, որով արդեն որոշվում է իմպլանտների քանակը,  տեղակայությունը և այլն: Ատամնային իմպլանտացիան երբեմն իրենից ներկայացնում է բավական բարդ վիրահատական միջամտություն, եթե անհրաժեշտ է կատարել ոսկրային աուգմենտացիա՝ ոսկրային ծավալի լրացում՝ կողոսկրից կամ կրծոսկրից վերցված նյութով: Այս միջամտությունն  իրականացնելու համար պահանջվում են վիրահատարանային պայմաններ, ընդհանուր անզգայացում և դիմածնոտային վիրաբույժի բարձր պրոֆեսիոնալիզմ ու մեծ պատրաստվածություն»:

Ինչպես տեսնում ենք դիմածնոտային շրջանի խնդիրները բավական շատ են և հիմնականում բավական վտանգավոր. բորբոքումներ, բարորակ ու չարորակ գոյացություններ: Դրանց ժամանակին ու ճիշտ ախտորոշումը անչափ կարևոր է արդյունավետ ու թիրախային բուժում պլանավորելու համար:

դիմածնոտային հատվածի ցավեր Արեգ Հենրիկի Սեփյան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին