Տեր Աստված, փրկիր մեզ պետականաքանդ չաքուջով ՎԵՐՋապետի խոստացած «խաղաղության դարաշրջանից»
Ասում էր` «խաղաղություն», ստացանք ավերիչ պատերազմ, տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ, խեղված ճակատագրեր, տնից, տեղից, գոյատևման տարրական հնարավորություններից զրկված, անօթևան ընտանիքներ, Արցախի կորուստ, Հայաստանի սողացող օկուպացիա, բաց, անպաշտպան սահմաններ և զրոյի ձգտող ինքնիշխանություն։
Հիմա ասում է` «խաղաղության դարաշրջան»։
Պատկերացնո՞ւմ եք` ինչ ենք ստանալու, եթե կապիտուլյանտը մնա և, Աստված մի արասցե, իհարկե, «հաղթական» ավարտին հասցնի Հայաստանը մատաղացու գառան պես թուրքի սեղանին մատուցելու մեգանախագիծը...