f

Անկախ

Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը նշում է հիմնադրման 23-րդ տարեդարձը


Գաղտնիք չէ, որ հայագիտությունը ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում կարևորագույն գործիքներից է՝ մեր ազգային ինքնության պահպանման, միջազգային դիվանագիտական հարթակներում հայկական շահերի ճշգրիտ ներկայացման ու պայքարի համար, և այն այսօր հատուկ հոգածության ու սպառազինման կարիք ունի: Սփյուռքում հայ ինքնության բաղադրիչների պահպանմանը տասնամյակներ շարունակ նպաստել են արտերկրում հայագիտական կենտրոնների հիմնումն ու արդյունավետ գործունեությունը: Այդ առումով իր կարևոր դերակատարությունն ունի Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանի արտապլանային հայագիտական ամբիոնին կից՝ արդեն 23 տարի իր գործունությունը ծավալող Մեսրոպ Մաշտոցի անվան` «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը:

Այն հիմնադրվել է 1998 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Գերմանիայում հայագիտական ամբիոն ստեղծելու նպատակով: 2010 թվականին դա հաջողվեց Հալլե քաղաքում: Նշենք նաև, որ Հալլեի համալսարանը գերմանական միակ համալսարանն է, որտեղ գործում է արտապլանային հայագիտական ամբիոն: Ամբիոնն առանձնահատուկ է նաև նրանով, որ ֆինանսավորում է ստանում գերմանական պետական միջոցներից։ (Այսպես շատ հազվադեպ է լինում․ հիմնականում հայագիտական կենտրոնները մասնավոր ֆինանասավորում ունեն առանձին հայ բարերարների կողմից)։

Ի սկզբանե, «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը ստեղծվել է որպես Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի՝ գիտության, կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրի մի մաս ՝ կնքված Գերմանիայի Կրթության Նախարարների Համաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության և մշակույթի  նախարարության միջև: Կենտրոնի հիմնադիր տնօրենը հանդիսանում է Արևելյան եկեղեցու պատմաբան, աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր Հերման Գոլցը (1946-2010), ով Յոհաննես Լեփսիուսի արխիվի ղեկավարն էր, ինչպես նաև՝ Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտական առաջին աշխատախմբի տնօրենը: Նա նաև Պոտսդամում Լեփսիուսի տուն-թանգարանի հիմնադիրն էր, որը բացվեց նրա մահից կարճ ժամանակ անց (2011): 2006 թվականին «Մեսրոպ» կենտրոնը փոխանցվեց Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանին՝ որպես միջբնագավառային գիտա հետազոտական կառույց:

Գերմանիայում հայագիտության առաջին պրոֆեսոր՝ Արմենուհի Դրոստ-Աբգարյանը 2010 թվականից փոխարինեց աստվածաբան պրոֆեսոր Գոլցին` որպես «Մեսրոպ» կենտրոնի առաջին հայագետ տնօրեն: Կենտրոնի գործունեությունը ուղղված է հայկական մշակույթի և պատմության բազմակողմանի հետազոտությանը: Ուշադրության կենտրոնում են բանասիրության և լեզվաբանության, պատմության, աստվածաբանության և քաղաքագիտության ոլորտները: Ի դեմս «Մեսրոպ» կենտրոնի՝ Մարտին Լյութերի անվան համալսարանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ունեն եզակի գործիք` հայագիտական հետազոտությունների, ուսուցման և միջազգային համագործակցության լայն շրջանակի համար:


Գործունեության 23 բովանդակային տարիների ընթացքում հայագիտական հետազոտությունների «Մեսրոպ» կենտրոնն արդեն լայն տարածում և ճանաչում ունի ինչպես Գերմանիայի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության շրջանում: Բացի միջազգային լսարանին ուղղված բազմաթիվ դասախոսությունների, սեմինարների և գիտաժողովների կազմակերպումից ու անցկացումից, կենտրոնի գիտամշակութային գործունեությունը ներառում է նաև թանգարանների, գրադարանների՝մատենագրությունների և ձեռագրերի փորձաքննություն, ինչպես նաև ՝հայ մշակույթին և լեզվին առնչվող գրքերի հրապարակում: Միջազգային գիտաժողովներ, ամառային դպրոցներ, ցուցահանդեսներ կազմակերպելուց և գերմանահայ մշակութային օրերին մասնակցելուց բացի, «Մեսրոպ» կենտրոնն աջակցում է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի դպրոցների միջև փոխանակման շարունակական ծրագրին:


Ակտիվ և շարունակական մշակութային համագործակցության միջոցով գերմանա-հայկական հարաբերությունները հաջողությամբ ինտեգրվել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային և կրթական ընդարձակ և բազմապրոֆիլ ցանցերին: Սերտ գործընկերություն է հաստատվել հնագիտության, աստվածաբանության, գերմանագիտության, համեմատական լեզվաբանության ոլորտներում գործող հետազոտական ինստիտուտների, ինչպես նաև երկու երկրների այլ ակադեմիական հաստատությունների, այդ թվում՝ Երևանի Պետական համալսարանի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Մատենադարանի միջև:


«Մեսրոպ» կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն ու ուղղվածությունը շարունակում են մնալ հայագիտական հետազոտությունների ամրապնդումը, ինչպես նաև, երկու երկրների միջև գիտելիքների և մշակույթի փոխադարձ փոխանակումը:


Աննա Վարդանյան,
Երևան-Հալլե

հայագիտություն Գերմանիա

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին