f

Անկախ

Սեպտեմբերի  17-19 Ռուսաստանում տեղի կունենան Պետդումայի ընտրություններ


Սեպտեմբերի  17-19 Ռուսաստանում տեղի կունենան Պետդումայի ընտրություններ։

Ընտրողները կարող են քվեարկել ինչպես ընտրական տեղամաս այցելելով՝  ըստ իրենց բնակության կամ գտնվելու վայրի, այնպես էլ շարժական քվեատուփերի միջոցով, ընդ որում՝ եթե մարդն ունի հարգելի պատճառ և չի կարող ընտրությունների գնալ, ապա քվեատուփն ու քվեաթերթիկները նրա մոտ կբերեն՝ ըստ նախնական գրավոր կամ բանավոր հայտարարության ։ Տեղի է ունենալու նաև ինտերնետի միջոցով քվեարկություն՝ յոթ սուբյեկտներում։ Դիստանցիոն քվեարկություն իրականացվելու է Մոսկվայում, Սևաստոպոլում, Նիժեգորոդսկի, Յարոսլավլի, Կուրսկի, Մուրմանսկի եւ Ռոստովի մարզերում։

Այս ընտրությունները տարբերվում են նախորդներից նախևառաջ սանիտարահամաճարակային կանոնների ներմուծմամբ: Роспотребнадзор-ը հրապարակել է տեղամասերում և տնային քվեարկությունների հետ կապված բժշկասանիտարական ցուցումները։

Բացի այդ, այս տարի առաջին անգամ չի պահպանվելու «Լռության օր»: Ընտրությունները մի քանի օր են տևելու, ուստի որոշում է ընդունվել դադարեցնել քարոզչությունը միայն բուն ընտրությունների օրերին։

Պետդումայի ընտրություններին կմասնակցեն 14 քաղաքական ուժ եւ դաշինք, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիան», «Քաղաքացիական հարթակը», «Կանաչ այլընտրանքը», «Կանաչների կուսակցությունը», Ռուսաստանի Դաշնության Կոմկուսը, Ռուսաստանի կոմունիստները, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական, «Նոր մարդիկ» կուսակցությունները, «Աճի կուսակցությունը», «Հայրենիք», Ռուսաստանի թոշակառուների եւ սոցիալական արդարության, Ռուսաստանի ազատության եւ արդարության, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության», «Յաբլոկո» կուսակցությունները։

Կրեմլին մոտ կանգնած Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնադրամը կանխատեսում է՝ քարոզարշավի արդյունքում իշխող կուսակցությունը կարող է ստանալ ձայների 42-46 տոկոսը, Կոմունիստական կուսակցությունը՝ 17-19 տոկոսը, Լիբերալ -դեմոկրատական կուսակցությունը՝ ԼԴՊՌ -ը՝ 11-13 տոկոսը և «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության»-ը՝ 7-9 տոկոսը:

Փաստորեն  փորձագետները «Եդինայա Ռոսիա» -ին տալիս են կուսակցական ցուցակներում 89-ից 117 տեղ՝ 225-ից, իսկ մեծամասնական ցուցակներով՝ 180 մանդատ 225-ից։ Դումայի պարզ մեծամասնության համար պահանջվում է 226 մանդատ, սահմանադրական մեծամասնության համար՝ 300: Դժվար է կանխատեսդումներ անել, արդյոք «Եդինայա Ռոսիային» կհաջողվի ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն, թե՝ ոչ:

 Ինչևէ, դա պարզ կդառնա մի քանի օրից, երբ ավարտվեն և ամփոփվեն ընտրությունները:

Ռուսաստան Աշխարհում Եդինայա Ռոսիա ՌԴ Պետդումա ընտրություններ խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին