f

Անկախ

«Իրավունք». Ի՞նչ նպատակ է հետապնդում «սիրուն աղջիկը»՝ դրսի ավիաընկերություններին արտոնյալ պայմաններով Հայաստան բերելով


«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս հիշում ենք, թե ինչ արտոնյալ պայմաններով (ազատված օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) հայկական շուկա մուտք գործեց իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը, որը խոստանում էր անհամեմատ մատչելի գներով տոմսեր դեպի եվրոպական ուղղություններ: Որը, սակայն, կարճ ժամա- նակ չվերթներ իրականացնելուց հետո (այն էլ ոչ խոստացված մատչելի գներով) դադարեցրեց գործունեությունը Հայաստանում` իμր COVID-19 համավարակով պայմանավորված:

Բայց ահա պարզվում է, որ Ryanair-ին նույն արտոնյալ պայմաններով (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) փոխարինելու է գալիս ոչ ավել, ոչ պակաս հունգարական Wizz Air ավիաընկերությունը, որը, ըստ շրջանառվող լուրերի, թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Լոնդոն եւ Փարիզ:

Փաստենք, որ Ryanair ավիաընկերության շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակվել են «Տարոն Ավիա» եւ «Տարոն» տեղական ավիափոխադրողները: Իսկ նոր լոուքոսթեր հայտնվելու դեպքում փակման վտանգի տակ կհայտնվեն այսօր դեռ մի կերպ մրցակցությանը դիմացող տեղական մյուս ընկերությունները:

Այս պայմաններում առնվազն զարմանալի է, թե ինչու են ավիացիոն իշխանությունները արտոնյալ պայմաններ նվիրում դրսի ավիաընկերություններին` անհավասար պայմաններ ստեղծելով տեղական ընկերությունների համար, որոնք օր օրի կանգնում են մեծ ռիսկերի առաջ:

Այս պայմաններում տրամաբանորեն հարց է առաջանում՝ իսկ ո՞ր դեպքում է ավիացիոն իշխանությունը նման կերպ վարվում: Ըստ մեզ` կամ, երբ սպասարկում է օտարերկրյա պետության շահերը եւ նպատակ է դրված ամբողջությամբ ոչնչացնել տեղի ավիացիան, կամ էլ, երբ կոռուպցիոն ռիսկ կա, եւ ունեն անձնական շահ:

Վերոնշյալ հարցի պատասխանը կփորձենք ստանալ առաջիկայում՝ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից: Մասնավորապես, թե ուր կորավ ժամանակին այդքան գովազդված Ryanair-ը, որը կոմիտեն համարում էր փայլուն նախագիծ: Եվ արդյոք նույնպիսի «փայլուն նախագի՞ծ» են համարում հունհարական ավիաընկերության մուտքը: Ամեն դեպքում, հիշեցնենք, որ այս բոլոր արարքները ֆիքսվում են, եւ կգա պատասխան տալու օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տաթևիկ Ռևազյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին