Հարց. Արդյո՞ք հղին պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:
Պատասխան. Հղին պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը:
Հարց. Արդյո՞ք ուսանողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:
Պատասխան. Ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: