f

Անկախ

4 հարց և պատասխան «Թալիբանի» մասին


Այս օրերին  համացանցը հեղեղված է Աֆղանստանից ամեն գնով փախչել ցանկացողների և  այդ երկրից մարդկանց տարհանող գերբեռնված ինքնաթիռների լուսանկարներով, Աֆղանստանի մասին լուրերով։ «Անկախը» մեկ տեղում է հավաքել մի շարք հարցեր և պատասխաններ, որոնք կարևոր են՝ հասկանալու, թե ինչ և ինչու է տեղի ունենում։

Իսկ Աֆղանստանում զարգացումների առնչությունը ՀՀ շահերին ներկայացրել ենք առանձին նյութով։ Այն հասանելի է հղման ներքո։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Թալիբան» շարժումը։

«Թալիբանը»  Աֆղանստանի տարածքում գործող ծայրահեղական իսլամական կազմակերպություն է։ Այն ստեղծվել է 1994թ․փուշտուների կողմից։ Թալիբան նշանակում է մահմեդական ուսումնական հաստատության ուսանող։ Թալիբները սունիներ են, որոնք շարիաթի օրենքները ծայրահեղականորեն են մեկնաբանում և պահանջում խստիվ հետևել դրանց։

Շարժման գաղափարախոսության համաձայն՝ կանայք ամբողջությամբ պետք է ծածկեն իրենց մարմինը՝ կրելով բուրկա, տղամարդիկ պետք է մորուք ունենան, 10 տարեկանից մեծ աղջիկներին դպրոցում սովորել պետք չէ, միասեռականներին պետք է մահվան դատապարտել, իսկ արվեստը, սպորտը և զվարճանքները՝ արգելել։

«Թալիբանը» 2003-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական։ Եվ ներկայում էլ ՄԱԿ-ից հայտնել են, որ խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու հիմքեր չկան։

Ինչո՞վ է նեկայիս «Թալիբանը» տարբերվում 90-ականների «Թալիբանից»։

«Թալիբանի»  «աստեղային ժամը» 90-ականներին էր, երբ Աֆղանստանը քաղաքացիական պատերազմով էր տարված։ 1996-2001թվականներին Աֆղանստանն ամբողջությամբ գտնվել է թալիբների հսկողության տակ և կոչվել է Իսլամական էմիրություն Աֆղանստան։

Թալիբների իշխանությունն ավարտվեց, երբ 2001-ին ԱՄՆ-ն ներխուժեց Աֆղանստան։ 20 տարի շարունակ «Թալիբանի» առաջնորդները, ապաստանած Պակիստանում կամ Աֆղանստանի տարբեր հատվածներում, պլանավորել են իշխանության վերադարձը։ Եվ ահա, երբ ԱՄՆ-ն սկսեց իր զորքի դուրսբերումը Աֆղանստանից, համապատասխան հնարավորություն ստեղծվեց  թալիբների համար։

Թալիբներն այս ընթացքում որոշակիորեն փոխել են իրենց դիրքորոշումը՝ ավելի մեղմ մեկնաբանելով իսլամի որոշ կանոններ։ Օրինակ, նրանք ավելի մեղմ դիրքորոշում ունեն կանանց իրավունքների, հեռուստատեսության և սոցցանցերի հանդեպ։ Սա պայմանավորված է շարժման ներսում սերնդափոխությամբ, ինչպես նաև իրողությամբ, որ նրանք ակտիվորեն օգտագործում են հաղորդակցության ժամանակակից միջոցներն  իրենց  քարոզչությունում։

Ինչպիսի՞ն կլինի թալիբների քաղաքականությունըխոսքի և գործի հակասություն։

Իշխանությունը նոր վերագրաված թալիբները հասկանում են, որ ներկա պահին միջազգային հանրության թշնամանքն իրենց պետք չէ։ Ավելին, ձգտում են ձևավորել ժամանակավոր այնպիսի կառավարություն, որը և իրենց համար ընդունելի կլինի, և միջազգային հանրության աչքին լեգիտիմության նշույլներ կունենա։ Նրանք իրենց քաղաքականությունը բարձրաձայնելիս հաշվի են առել նշված գործոնը։

Եվ այսպես, թալիբների հավաստտամբ՝ թալիբները հայտարարել են, որ  իրենց գործունեությունը սահմանափակվելու է միայն Աֆղանստանի տարածքով և  հարևաններին իրենց կողմից որևէ վտանգ չի սպառնալու։ Ավելին, Աֆղանստանի տարածքը չի տրամադրվելու այլ ահաբեկչական կազմակերպությունների որպես գործունեության ապահով վայր։

Նրանք հայտարարել են, որ հաշվեհարդար տեղի չի ունենա  աֆղանական հանրության նկատմամբ և կոչ են արել պետծառայողներին, այդ թվում և կանանց, վերադառնալ իրենց աշխատանքին։ Նրանք վստահեցրել են, որ կազմելու են ներառական կառավարություն, որում ներկայացված  կլինի Աֆղանստանի ողջ հասարակությունը։ Նրանք նաև վստահեցրել են, որ կանայք նույնպես ներկայացված կլինեն պետական պաշտոններում, իհարկե, շարիաթի կանոնների պահպանմամբ։

Նրանք համաներում են խոստացել անգամ նախկին ռեժիմի և օտարերկրյա ուժերի համար աշխատած քաղաքացիներին։ Իսկ  ԶԼՄ-ների առումով վստահեցրել են, որ նրանք կարող են  շարունակել գործել, քննադատել երկրում տեղի ունեցողը, սակայն չպետք է գործեն «ազգային արժեքների դեմ»։ Նրանք երաշխավորել են նաև  օտարերկրացիների անվտանգությունն աֆղանստանում, հայտնել են, որ մտադիր են շարունակելու  հարաբերություններն  այլ երկրների հետ։ Եվ, ամենաուշագրավը, թալիբները խոստացել են  պայքարել և անգամ արմատախիլ անել թմրանյութերի վաճառքը երկրում (ահաբեկչական խմբավորման եկամուտների զգալի մասը հենց թմրանյութերի վաճառքից է գոյանում)։

Թալիբները նաև խոստացել են, որ  կանանց թույլ կտան սովորել, աշխատել և անգամ տնից միայնակ դուրս գալ, եթե համապատասխան հագուստ կրեն ։

 Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի և այլ իրավապաշտպան կազմակերօությունների  տեղեկություններով՝ Թալիբանի խոսքն ու գործը միմյանց հակասում են․ տեղեկություններ կան, որ նրանց վերահսկողության տակ անցած բնակավայրերում զանգվածային մահապատիժներ են իրականացվել, որ կանանց և աղջիկների աշխատելու, սովորելու և պարզապես տեղաշարժվելու  իրավունքը սահմանափակված է և այլն։

Ինչպե՞ս է Թալիբանը կապված Ալ-Քաիդայի և Իսլամական Պետության հետ։

Թալիբանն աշխարհում հայտնի դարձավ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։ Չնայած թալիբները չէին Նյու-Յորքի և Պենտագոնի վրա հարձակման պատասխանատուները,  սակայն նրանք աջակցում և պաշտպանում էին Ալ-Քաիդային, որն այդ ահաբեկչությունների իրագործողն էր։ Ալ-Քաիդայի առաջնորդներն ազատորեն գործունեություն էին ծավալում Աֆղանստանի տարածքում։ Եվ դա դարձավ հիմնական պատճառներից մեկը, թե ինչու ԱՄՆ-ն որոշեց ներխուժել Աֆղանստան։

Այժմ թալիբները վստահեցնում են, որ թույլ չեն տա երկիրը վերածել ահաբեկչության որջի։ Բայց, միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, թալիբները շարունակում են սերտ կապեր պահպանել Ալ-Քաիդայի հետ։ The Sun պարբերականի հաղորդմամբ՝ թալիբները Ալ-Քաիդային արդեն իսկ առաջարկել են Աֆղանստանի տարածքն օգտագործել որպես  ապահով ապաստարան և այնտեղ ստեղծել ջիհադի օրրան։  Մինչդեռ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցնում էր, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում իր առաքելությունը հաջողությամբ իրագործել է, քանի որ Ալ-Քաիդայի համար Աֆղանստանն այլևս բազա չէ։

Մտահոգություններ կան, որ «Իսլամական պետությունը» ևս կփորձի ամրապնդվել թալիբների կողմից վերահսկվող աֆղանական տարածքներում։

«Թալիբանի» և «Իսլամական պետության» ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ իրենց կողմից զավթված տարածքներում ձգտում են շարիաթի կանոններին հետևող կրոնական պետություն ստեղծել։ Իսկ տարբերությունն այն է, որ «Իսլամական պետությունը» ձգտում էր միջազգային ասպարեզում էական  գործոն դառնալ, իսկ «Թալիբանը»  շարունակում է մնալ որպես լոկալ  շարժում։

Տարածաշրջան Աֆղանստան խմբագրի ընտրանի

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին