f

Անկախ

Զարգացումներն Աֆղանստանում առնչվում են Հայաստանի շահերին առնվազն 3 ուղղություններով


Աֆղանստանի նախագահը երկրից փախել է, իսկ «Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչները վերահսկողություն են հաստատել ողջ երկրի նկատմամբ։ Աֆղանստանում դեպքերի հնարավոր զարգացման և տարածաշրջանի երկրների, այդ թվում և Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին է «Անկախը» զրուցել արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, Աֆղանստանը դարձել է գերտերությունների շահերի բախման նոր վայր։ Իշխանությունն էլ արդեն ահաբեկիչներինն է։ Եթե իրավիճակը դիտարկենք Հայաստանի շահերի տեսանկյունից՝ ի՞նչ վտանգներ կան մեզ համար Աֆղանստանում ստեղծված անկայուն իրավիճակում։

-Պետք է նշել, որ Թալիբանն  ահաբեկչական  խմբավորում է ճանաչվել դեռևս 2003-ին ՄԱԿ-ի ԱԽ և մի շարք առանցքային պետությունների կողմից։ Հետևաբար,  միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական կառույցը զավթել է իշխանությունը մի երկրում, որտեղ շուրջ երկու տասնամյակ միջազգային հանրության ձևավորած հակաահաբեկչական կոալիցիան ԱՄՆ գլխավորությամբ  փորձել  է ձևավորել լեգիտիմ, կայուն իշխանություն, որը կկարողանար  վերահսկել իրավիճակն այս բավականաչափ բարդ էթնոդավանական և խորքային  խնդիրներ ունեցող երկրում։ Փաստացի պետք է նշել, որ միջազգային հանրության ջանքերը ձախողվեցին և «Թալիբան» խմբավորումը, որը 2001-ին  զրկվել էր իշխանությունից, արագ կերպով վերականգնեց վերահսկողությունը երկրի ամբողջ տարածքի վրա։

Հաշվի առնելով այս կազմակերպության բնույթը և Աֆղանստանի աշխարհագրական դիրքը՝ միանշանակ է, որ իրավիճակի վատթարացման պայմաններում, այն է՝ Աֆղանստանում անիշխանության ձևավորման պարագայում,  անվտանգային բավականաչափ լուրջ մարտահրավերներ կարող են առաջանալ Աֆղանստանին անմիջապես սահմանակից երկրների և այդ տարածաշրջանում շահեր ունեցող  ռազմաքաղաքական դաշինքների համար։ Եթե այս տեսանկյունից  դիտարկենք, Աֆղանստան-Տաջիկստան սահմանին իրավիճակի վատթարացման պարագայում  լրջագույն մարտահրավերներ են առաջանալու արդեն ՀԱՊԿ-ի համար, որի անդամ է նաև ՀՀ-ն։ Այսինքն,  գործընթացներում ՀԱՊԿ-ի հնարավոր ներգրավվածությունն ուղղակիորեն կանդրադառնա նաև ՀՀ-ի վրա։

Երկրորդը, Աֆղանստանում ընթացող գործընթացներում արդեն մի քանի ամիս է, փորձում է առարկայական  ներգրավվածություն ունենալ Հայաստանի հարևաններից Թուրքիան  և դրա համար առնվազն վերջին 3 ամիսների  ընթացքում նպատակային ջանքեր է իրականացնում։ Եթե Թուրքիային հաջողվի ստանալ որոշակի ներգրավվածության հնարավորություն աֆղանական գործընթացներում, ապա միանշանակ է, որ այդ գործընթացներին ներգրավվելու է նաև Ադրբեջանը՝ հաշվի առնելով այդ երկու երկրների միջև հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո առավել սերտացած դաշնակցային հարաբերությունները։ Ստացվում է՝  Հայաստանի համար թշնամական երկու երկրները ներքաշվում են նոր արկածախնդրության մեջ, որն ինչպես հղի է լրջագույն հետևանքներով, այնպես էլ բացում է նոր հնարավորություններ այդ երկու երկրների համար։

Երրորդն  Իրանի պարագան է։ Եթե Իրան-Աֆղանստան սահմանին ևս իրավիճակը խնդրահարույց դառնա, ապա մեր հարևան երկիրը ստիպված  է լինելու զգալի ռեսուրսներ կենտրոնացնել այդ ուղղությամբ,  ինչը կարող է առնվազն Իրանի ուշադրությունը հեռացնել հարավկովկասյան տարածաշրջանից,  գուցե նաև Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների տիրույթից, որոնց շրջանակում հատկապես  վերջին կես տարվա ընթացքում կամ հետպատերազմյան ժամանակահատվածում  առարկայական գործընթացներ էին նախաձեռնվել։

-Մտավախություն կա, որ ահաբեկչական խմբավորման հաղթանակն Աֆղանստանում  ողջ աշխարհում կարող է նպաստել ջիհադիզմի աճին  և ահաբեկչության ծաղմկմանը։ Սա իրենից ի՞նչ վտանգ է ներկայացնում։ Եվ Հարավային Կովկասն այս առումով ի՞նչ մարտահրավերների կարող է դեմ առնել։

-Միանշանակ կանխատեսելի է նման հնարավորությունը։ Իսլամական պետության գործունեության ժամանակահատվածը դիտարկելով՝ միանշանակորեն կարելի է կանխատեսել, որ նման ահաբեկչական գլոբալ սպառնալիքը բացառել պետք չէ։ Բայց այստեղ երկու կարևոր գործոն պետք է հաշվի առնել՝ առաջինը, ադյո՞ք Թալիբանն իր գործունեությունը  կկազմակերպի նույն տրամաբանությամբ, ինչ Իսլամական պետությունը, այսինքն կփորձի  ակտիվացնել և  համախմբել համաշխարհային ծայրահեղ իսլամականների ներուժը։ Գոնե ներկայում նման գործընթացը Թալիբանի շահերից չի բխում, որովհետև այս կազմակերպությունը որոշակիորեն գաղափարական առումով տարբերվում է Իսլամական պետությունից, և նրա ղեկավարները արդեն քանի անգամ հայտարարել են, որ իրենց գործունեությունը սահմանափակվելու է միայն Աֆղանստանի տարածքով։ Հետևաբար,  ներկայում կամ կանխատեսելի ապագայում  հազիվ թե Թալիբանն այնպիսի մարտավարություն որդեգրի, որը կարող է համաշխարհային ջանքերը կենտրոնացնել իրենց դեմ։ Բայց չի բացառվում, որ Թալիբանի կողմից իշխանության  զավթմանը  հաջորդող ժամանակահատվածում այն  չկարողանա ամբողջովին վերահսկել իրավիճակն ամբողջ երկրի տարածքում, որտեղ տևական ժամանակ է, ակտիվ դերակատարություն ունեն նաև մյուս  ահաբեկչական խմբավորումները՝ նույն Իսլամական պետությունը և Ալ-Քաիդան, որոնք իրենց գործունեությունը ծավալելիս կփորձեն դիմել նախկին մարտավարությանը ՝ փորձելով  ջիհադիստական ներուժը հավաքել Աֆղանստանի տարածքում։ Սա է հիմնական խնդիրը, որը կարող է առաջանալ։

-Ձեր կարծիքով՝ տեղի ունեցող  գործընթացներն արդյոք ԱՄՆ-ի կողմից պլանավորվա՞ծ էին, թե՞ ականատեսն ենք ԱՄՆ-ի ձախողմանը։

-Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ այսինքն ԱՄՆ-ի և նրա աշխարհաքաղաքական հակառակորդների միջև լարվածության աճը, ապա որոշակի առումով կարելի է ստեղծված իրավիճակը մեկնաբանել որպես Միացյալ Նահանգների կողմից իրականացված կամ ծրագրած մարտավարական քայլ, որի նպատակն է  խնդիրներ ստեղծել Վաշինգտոնի հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցների համար։ Բայց և այնպես, բավականաչափ բարդ է միանշանակ կանխատեսում կատարելը,  որովհետև այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ ԱՄՆ կողմից  Աֆղանստանը լքելուց հետո, դրանք որոշակի շրջափուլում կարող են անդրադառնալ  հենց ԱՄՆ-ի շահերին։ Եվ դրանք արդեն իսկ որոշակիորեն  տեղափոխել են ամերիկյան ներքաղաքական օրակարգ և օգտագործվում են ԱՄՆ գործող  վարչակազմի դեմ։   Հետևաբար, դժվար է միանշանակ  ասել՝ արդյոք սա լիովին ծրագրված բազմաքայլ կոմբինացիա էր Միացյալ Նահանգների կողմից։

-44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի գրավված տարածքներում ահաբեկիչներ են հաստատվել՝ Իրանի սահմանի երկայնքով։ Այժմ նույնը տեղի է ունենում Աֆղանստանում։ Անկայունության օջախներ են Իրանի սահմանի երկայնքով մեկ։  Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ թիրախում հաջորդն Իրանն է և ռազմական գործողությունների հաջորդ թատերաբեմը հենց Իրանն է լինելու։

-Եթե ամերիկյան զինուժը դուրս բերելը  և հաջորդող զարգացումները մշակված մարտավարություն են, ապա դա կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ից և  Չինաստանից բացի Աֆղանստանին սահմանակից է նաև Իրանը, այսինքն ԱՄՆ տարածաշրջանային մեկ այլ հակառակորդ։ Տեղի ունեցող զարգացումները կարող են հանգեցնել Իրանի անվտանգային միջավայրի վատթարացման։ Տարբեր ահաբեկչական խմբավորումներ միտումնավոր կերպով, ուղղորդված կամ սեփական նախաձեռնությամբ, կարող են թիրախավորել  Իրան-Աֆղանստան սահմանը։ Իրանի համար հիմնական սպառնալիքն այս տրամաբանության մեջ է։ Բայց հաշվի առնելով Իրանի հարուստ փորձը հակաահաբեկչական պայքարում՝ նա  կկարողանա նման մարտահրավերի առաջանալու պարագայում հավուր պատշաճի դիմակայել։

-Անդրադառնանք նաև Ռուսաստանին։ ՌԴ  շահերի գոտում  անկայունության նոր օջախը կարո՞ղ է բերել ուժերի վերաբաշխման և արդյունքում Հարավային Կովկասն անուշադրության մատնելուն։

-Կանխատեսելի սցենար է,  և փաստացի հայկական փորձագիտական դաշտում շրջանառվող առանցքային մտահոգություններից մեկն է։  Բայց և այնպես,  պետք է նշել, որ Հարավային Կովկասը եղել և մնալու է Ռուսաստանի անմիջական շահերի գոտի, և, բնականաբար,  ՌԴ-ն շարունակելու է ակտիվ դերակատարում ունենալ այս տարածաշրջանում։ Գուցե որոշակի ռեսուրսների բաշխվածության խնդիր առաջանա, բայց պետք է նշել, որ ՌԴ-ն փորձելու  է հնարավորության սահմաններում վերահսկողության տակ պահել զարգացումներն այս տարածաշրջանում։ Պարզապես կարող է որոշակի առումով պասիվություն արձանագրվել  ՌԴ կողմից այս տարածաշրջանում  ծավալվող գործընթացների կամ առկա խնդիրների հանդեպ։

-Հայաստանը ինչպե՞ս կարող է և ինչպե՞ս պետք է պատրաստվի լայն առումով տարածաշրջանային հնարավոր զարգացումներին։

- Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հաշվի  առնելով՝ պետք է  համակ ուշադրությամբ հետևի ընթացող գործընթացներին տարածաշրջանում՝ նկատի ունենալով  նախորդիվ նշված խնդիրները և մարտահրավերները։

Մասնագիտական խորհրդատվություննների և քննարկումների արդյունքում պետք է մշակել գործողությունների հնարավոր սցենարներ՝ հնարավորության դեպքում որոշակի քաղաքական դիվիդենտներ ստանալու և հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։

 

Արմեն Պետրոսյան հարցազրույց խմբագրի ընտրանի Աֆղանստան Իրան Ռուսաստան Տաջիկստան ահաբեկչության սպառնալիք Թալիբան շարժում

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին