Տեղեկություն ստացանք, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը որոշել է փակել ԱԺՄ կուսակցության գրասենյակը: Մեզ ասացին, որ աշխատանքից ազատվել են կուսակցության գրասենյակի երկարամյա աշխատակիցները, իսկ ինքն անձամբ՝ մի փոքր խմբով, տևական ժամանակ է, հաստատվել է ՛՛Վերնատուն՛՛ նախաձեռնության գրասենյակում, որը տեղակայված է Հովիկ Աբրահամյանին պատկանող հյուրանոցում՝ Ամիրյան փողոցի վրա: Կուսակցականներից շատերն անտեղյակ են գրասենյակը փակելու այդ որոշման մասին:
Մենք կապվեցինք Վազգեն Մանուկյանի հետ։ Նա ասաց, որ գրասենյակը չի փակում, պարզապես վարձակալության ժամկետն է լրացել, և ինքը կրկին դիմել է պետգույքի կառավարման կոմիտե․ «Գրասենյակը չի փակվել, ուժի մեջ է, բայց ժամկետն անցել է, ես ուզում եմ օրինականացնել, դիմել եմ պետական գույքի կառավարման կոմիտե, որպեսզի 5 տարով նորից պայմանագիր կնքեմ»,- ասաց Մանուկյանը։