f

Անկախ

Արման Բաբաջանյանն ուղղակի սպառնում է ՍԴ բոլոր դատավորներին. Հրավիրում եմ ՀՔԾ ուշադրությունը. Վարդեւանյան


Ես այստեղ դիտավորություն այս պահին չեմ արձանագրի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ՍԴ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ-ն չքննեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերաբերյալ իր միջնորդությանը, որով առաջարկվուևմ էր, որ նա չմասնակցի ընտրության արդյունքները վիճարկելու գործի քննությանը:

«Կարծես թե Վահե Գրիգորյանի մոտ նկատում եմ ՍԴ-ում գործերի քննության առանձնահատկությունների որոշակի պատըկերացման մի քիչ այլ մոտեցում կամ թերություն: Վերջինս մի քանի անգամ հղում արեց արձանագրությանը, այդ արձանագրությունը մնում է իրենց մոտ, դա մեզ չեն ուղարկում: Այսինքն մենք տեղյակ չենք՝ ինչ հարցեր են քննարկվել: Վերջինս պնդեց, որ մեր բարձրացված հարցերի վերաբերյալ մանրամասն քննություն կատարվել է ՍԴ աշխատակարգային նիստում: Դա դռնփակ նիստ է եղել, որին ես մասնակից չեմ եղել: ՍԴ-ն գտել է, որ անհնարինության հիմք առկա չէ, շատ լավ, ես որեւէ խնդիր չեմ տեսնում:

 

 

Այն, որ վերջինս կանխակալ վերաբերմունք ունի, գիտեն բոլորը, վստահ եմ՝ գիտի նաեւ ինքը, բայց ամեն դեպքում պրոցեսի ընթացքում է որոշվում անձի անհնարինությունը ֆիքսել, թե ոչ: Պրոցեսի արդյունքում չի ֆիքսվել, ոչինչ»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունենՍԴ-ից, Վարդեւանյանը պատասխանեց. «Մենք եկել ենք այն տրամադրվածությամբ, որ տեղի ունենա սահմանադրական արդարադատություն: Ես կարող եմ ասել, որ եթե նման նման ակնկալիք, տրամադրվածություն չունենայինք, չէինք ներկայացնի դիմում առհասարակ:

Ես քիչ առաջ ծանոթացա, թե ինչ էր կատարվում ՍԴ-ի առջեւ: Ես հրավիրում եմ ՀՔԾ-ի եւ դատախազության ուշադրությունը: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսում էր ՍԴ-ի մասին ուղղակի սպառնալիքներով: Ընդհուպ ասում էր, որ եթե անվավեր ճանաչվի, ապա դրա համար կլինեն իրավական հետեւանքներ եւ այլն: Եթե սա չէ ՍԴ-ի գորչծունեությանն ուղղակի միջամտելը կամ սպառնալիքներ ներկայացնելը, ես չգիտեմ, որն է: Ես հիշեցնեմ, որ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՔԾ-ն «Վիկիլիքիսի» նյութի հիման վրա, իբր ՍԴ գործունեությանը միջամտելու մեղադրանքով գործ էր հարուցել, հետո այն ուղարկել էր դատարան:

Հիմա հետաքրքիր է, թե ինչ վարքագիծ են դրսեւորում, երբ մարդն ուղղակի սպառնում է ՍԴ բոլոր դատավորներին: Ես այս հարցը կբարձրաձայնեմ ՍԴ-ի նիստում»,-ասաց Վարդեւանյանը:

Արամ Վարդևանյան Սահմանադրական դատարան Արման Բաբաջանյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին