f

Անկախ

Արման Բաբաջանյանը զրպարտության համար պատասխանատվություն կկրի․ նախկին վարչապետը շահել է դատը


«Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի»՝ շուրջ երկու տարի շարունակվող  դատական գործն այսօր հանգուցալուծվել է։ Դատարանը բավարարել է Հարությունյանի հայցը։

Այսօր՝ հունիսի 15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը հրապարակել է Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի՝  պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատվին ու արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին թիվ ԵԴ/14973/02/19 քաղաքացիական  գործով վերջնական դատական ակտը:

Դատարանը վճռել է Արման Բաբաջանյանին պարտավորեցնել վճռի օրինական ուժ ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստի ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում հերքել 18․04․2019 թ․ ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հրապարակված փաստերը, քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Դատարանը պատասխանող Արման Շամիրի Բաբաջանյանից հօգուտ հայցվոր Խոսրով Հարությունյանի վճռել է նաև բռնագանձել 400 հազար դրամ՝ որպես զրպարտելու միջոցով Խոսրով Հարությունյանի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում: Դատարանի վճռով փոխհատուցվել են նաև դատական ծախսերը։ 

Դատական նիստերի ժամանակ Խոսրով Հարությունյանը հայտնել էր, որ հայցի բավարարման դեպքում Արման Բաբաջանյանից գանձված գումարը փոխանցելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Հիշեցնենք, որ 2019 թ․ ապրիլի 18-ին  ԱԺ լիագումար նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին ուղղված իր հարցում հայտարարել էր, որ հանձնաժողովը  ջրային ռեսուրսներն օգտագործելու արտոնագրեր է տվել նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաների,  արդյունքում համակարգում տեղի են ունեցել օրինախախտումներ և թալան: Որպես իր խոսքերի հիմնավորում՝  պատգամավորը նշել էր Խոսրով Հարությունյանի անունը՝ հայտարարելով, թե իբր առ այսօր վերջինս գործունեություն է իրականացնում այդ ոլորտում և հանդիսանում է  ՀԷԿ-ի սեփականատեր:

Խոսրով Հարությունյանը դիմել էր դատարան՝ փաստելով, որ Արման Բաբաջանյանը զրպարտում է իրեն կեղծ լուրեր տարածելով և  պահանջել էր դատարանից պարտադրել վերջինիս  հրապարակավ  հերքել իր կողմից հնչեցրած հայտարարությունները՝ ճանաչելով դրանք որպես իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող:    

Շուրջ երկու տարի տևած քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի քննության արդյունքում դատարանը բավարարեց Խոսրով Հարությունյանի հայցն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի։ Քննվող գործով պատասխանող Արման Բաբաջանյանը, որն, ի դեպ, խուսափում էր դատական նիստերին ներկայանալ, ինչպես նաև նրա ներկայացուցիչն այդպես էլ չհիմնավորեցին 2019թ․ ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հնչեցված հայտարարությունները:

Դատարանը հաստատված համարեց, որ Արման Բաբաջանյանի կողմից Ազգային ժողովի նիստում հնչեցված տեքստի բովանդակությունից ակնհայտ է, որ պատասխանողը նշված ապօրինությունների և օրինախախտումների հետ կապում է Խոսրով Հարությունյանի անունը, ավելին  պատասխանողի արտահայտություններից  աներկբա հետևում է, որ վերջինս Խոսրով  Հարությունյանին վերագրում է  ՀԷԿ-ի  և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագիր ունենալու փաստը, ուստի  և  այդ ոլորտում օրինախախտումներ և թալան կատարելու  գործողությունները։  Դատարանն արձանագրել է նաև, որ պատասխանող Արման Բաբաջանյանը Խոսրով Հարությունյանին  վերագրում է գործողություններ, որոնք առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում և ներկայացվող գործողությունները հասարակությունում ունեն բացասական ընկալում՝ հատկապես տվյալ  ժամանակահատվածում։ Դատարանն արձանագրել է այն փաստը, որ ակնհայտ է պատասխանող Արման Բաբաջանյանի դիտավորությունը Խոսրով Հարությունյանի հանդեպ ստեղծելու հասարակական պարսավանքի և դատապարտման մթնոլորտ՝ արատավորելով Խոսրով Հարությունյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, չունենալով  իր կողմից  հնչեցված  տեղեկությունների իրականությանը համապատասխանելու առումով  որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց:

Խոսրով Հարությունյան Արման Բաբաջանյան դատական հայց զրպարտություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին