f

Անկախ

Իրականում իրենք ԱԱԾ-ի թվերով էլ գիտեն, որ իրենք 50+1 չեն հաղթահարում


Պաշտոնակատարը մուրճ, մանգաղ ու նման այլ բաներով հյուրախաղեր է տալիս Հայաստանով մեկ: Հետը տանում է շրջիկ հանդիսատես: Նույն մարդկանց դիմաց գոռում գոչում, բոլորին ազատում, նշանակում, պատժում ու էլի այլ բաներ խոսում: Գիտե՞ք ուժ է ցուցադրում: Ոչ, որպես հեռացող առաջին պլանի դերասանի հրաժեշտի միջոցառում է իրականացնում:

Մի բան ասեմ, հաշվի առեք, իրականում իրենք ԱԱԾ-ի թվերով էլ գիտեն, որ իրենք 50+1 չեն հաղթահարում: Ուստի էական չէ, թափառող սուբյեկտը մուրճ, դազգահ, սղոց, դանակ, թե էլ ինչ է հետը ման տալիս, ֆալցետը ինչքան բարձր է միացրել, ինչպիսի գռեհիկ ու անադեկվատ բառապաշար է օգտագործում: Իրենք պարտվել են: Նորից կարդացեք`ՊԱՐՏՎԵԼ են: Դա Լավ գիտի նաև պաշտոնակատարը:

Նրան երևի թե բացատրել են ընտրական օրենսգիրք: Իսկ դա նշանակում է` դա գիտի, որ 20 տոկոսը կարող է դառնալ, օրինակ, 40, բայց չի դառնա 60: Իր Հաճախորդները ձեռնասուն են, թիմակիցները անգրագետ, նրանք կարող են չհասկանալ ու չհաշվել, բայց ինքը գիտի:

Հիմա կասե՞ք բա էլ ինչու է թվեր կրակում:

Բացատրեմ` թիմակիցներին մինչև վերջ գերի պահելու համար, երկրորդ` հնարավոր ուժ կիրառելու լեգիտիմությունը հիմնավորելու համար: Գիտի նաև, որ

Ա. ԲՈԼՈՐԸ գիտեն, որ ինքը չունի մեծամասնություն, իսկ խորհրդարան անցնող երկու ընդդիմադիր ուժերը ունեն 50+1:

Բ. ոչ մի իրավապահ ուժ չի կիրառելու.

Գ. ոչ մի գերտերություն կամ միջազգային կազմակերպություն չի արդարացնելու ուժի կիրառումը.

Դ. իր դիմաց կանգնած ոչ մի ընդդիմադիր ուժ չի վախենում իր օլիգարխի զինված թիկնապահներից.

Հ.Գ. Մեկ էլ, երբ հարմար լինի սույն թախծոտ աչքերով անձին հարցրեք, Պապիկյան Սուրենը ինչու՞ է 4 միլիարդը փոխանցել ԵՐԿՈւ աշխատակից ունեցող կազմակերպության: Ես կարող եմ իհարկե արտաբերել թալան կախարդական բառը, բայց դե հետաքրքիր է «մուրճակիր ասպետը» ինչպես դա կբացատրի:

Հ.Գ. Վիճակն այնքան վատ է, որ Արամ Սարգսյանը իր ձայների փոխարեն դրանն է հաշվում, առաջին նախագահը Հ1-ով պարտվողականության քարոզ է անում: Մեռցնում են հույսը:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին