f

Անկախ

Կարեն Մարգարյան․ «Ամեն գնով արդյունքներս բարելավելու եմ՝ ցույց տալով իմ իրական հնարավորությունները»


Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութունում պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, հեռանկարային մարզիկ  81 կգ քաշային Կարեն Մարգարյանը  երկամարտի 327 կգ (152+175) արդյունքով դարձավ  արծաթե մեդալակիր:
Անկախի հետ զրույցում, մեկնաբանելով ելույթն ու կիսվելով տպավորություններով, հայ մարզիկը նշում է, որ վնասվածքը խանգարեց ավելի բարձր ցուցանիշ գրանցելուն։


-Համավարակի պատճառով տևական ժամանակ միջազգային մրցաշարեր գրեթե չէին անցկացվում։ Այս առաջնությանն ինչպե՞ս էք նախապատրաստվել։ Երկամարտի 357 կգ-ն Ձեր ուժերի առավելագույնը չէ։
- Ուսումնամարզական հավաքների ժամանակ թեև լավ նախապատրաստական շրջան էինք անեցել, սակայն վնասվածք ունեի, վերջնական չէի վերականգնվել։ Մարզավիճակս լավն էր, բայց քանի որ վնասվածքը զգացնել տվեց, չկարողացա իմ լավագույն արդյունքը ցուցադրել։ Այս մեդալն իմ ուժերի  գագաթնակետը չէր, ավելին կարող էի բարձրացնել, ընդհուպ մինչև ոսկե մեդալ։ 
Ուզբեկստան մեկնեցի հոգեբանորեն լավ տրամադրված՝ գիտակցելով, որ աշխարհի առաջնությանն ենք մասնակցում, որն անչափ կարևոր ստուգատես է։
Մեկնել էինք լավ տրամադրված՝ հասկանալով, որ լուրջ մրցումներ են, կարևոր ու պատասխանատու և կարևոր քննություն է  հետագայի համար։ 


-Մրցահարթակում Ձեր ելույթն ինչպե՞ս կգնահատեք։
-Հիմնական մրցակիցս  Ուզբեկստանը ներկայացնող Մուհամադկոդիր Տոշտեմիրովն  էր, որին հաղթել էի պատանեկան օլիմպիական խաղերում։ ԻՐ բարձրացրած կլոգրամները շատ չէին, ես կարող էի հրում վարժությունում մինչև 190 կգ բարձրացնել,  պատրաստ էի, ուղղակի վնասվածքը զգացնել տվեց։


-Մրցումների ժամանակ լարվածությունն ինչպե՞ս եք հաղթահարում։
-Լարվածություն լինում է միայն մրցման սկզբում։ Մրցահարթակում ամենակարևորն առաջին մոտեցումն է, որից հետո  լարվածությունն անցնում է, մտնում ես մրցումային փուլ՝ հաղթահարելով հուզմունքն ու անհանգստությունը, ամեն բան իր տեղն է ընկնում, և եթե լիարժեք պատրաստ ես, սահուն կերպով ընթանում է առաջ։


-Տևական ժամանակ միջազգային ասպարեզում մրցումներ չէին լինում։ Ի՞նչ տվեց Ձեզ այս մեդալը։
-Այս մեդալն անչափ կարևոր էր դադարից հետո։ Լրջորեն նախապատրաստվել էի  առաջնությանը, նույն կերպ տրամադրված էլ մասնակցելու եմ սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Այդ ժամանակ  վնասվածքս լիովին ապաքինված կլինի։ Ամեն գնով արդյունքներս բարելավելու եմ ՝ ցույց տալով իմ իրական հնարավորությունները։ Ցանկալի կլինի, որ մեր նվաճումներն իսկապես գնահատվեն, ուշադրության արժանանան, ինչից և, մարզիկները ավելի կոգևորվեն։

Կարեն Մարգարյան ծանրամարտ աշխարհի առաջնություն հարցազրույց խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին