f

Անկախ

Արթուր Առաքելյան․ «Ոգևորվում ենք, երբ կարողանում ենք որևէ լավ բան անել մեր երկրի համար»


Վերջերս Ուկրաինայի Լուցք քաղաքում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն իրեն լավագույն կողմերով դրսևորեց՝ մեդալաբեր ելույթներ ունենալով։
Մինչև 100 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ և երկամարտի 395 կգ արդյունքով բացարձակ հաղթող ճանաչվեց Արթուր Առաքելյանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզկը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և գալիք ռեկորդների մասին։


-Շնորհավորում ենք չեմպիոնական ելույթների և հերթական տպավորիչ հաղթանակը տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։ 
-Շնորհակալ եմ։  Առաջնոթւյանը նախապատրաստվելու բավական երկար ժամանակ ունեինք՝ շուրջ 2 տարի։ Ստուգատեսը պետք է անցկացվեր 2020 թվականին, սակայն համավարակը խանգարեց։ Լավ պատրաստված, հրաշալի մարզավիճակով մեկնեցի մրցավայր։


-Երկարատև դադարից հետո ինչպիսի՞ն էր տրամադրվածությունը։ 
- Հայտնի պատճառներով, պատերազմից հետո կար որոշակի ընկճվածություն։ Սակայն հաղթանակից հետո ամեն բան իր տեղն ընկավ։


-Ձեր ելույթներն ինչպե՞ս կգնահատեք։
- Բաց առաջնությունում մրցակցությունը բավական մեծ է, չնայած որ, համավարակով պայմանավորված, ավելի քիչ պետություններ էին կարողացել գալ։ Ուրախ եմ, որ ամեն բան լավ դասավորվեց, դարձա ոչ միայն հաղթող, այլև բացարձակ հաղթող՝ երկամարտի 395 կգ արդյունքով, թեև թեթևակի վնասվածք ունեի։ Կար որոշակի լարվածություն, որն առաջին մոտեցումից հետո իսպառ վերացավ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։ 
- Եվրոպայի առաջնության բացարձակ հաղթող լինելը նոր կարգավիճակ է։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նորություն չէր, պատրաստվում եմ նոր ռեկորդներ սահմանել՝ նոյեմբերին Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ։ Արդեն իսկ վերսկսել եմ մարզումներս։
Հայաստանի հավաքականը հաղթական ելույթներ ունեցավ։ Առաջ անցանք բոլոր հնարավոր մրցակիցներից։ Թիմային հաջողությունը շատ է ոգևորում, Հայաստանի հավաքականը 1-ն տեղը գրավեց։ Մեկս մյուսի ելույթներով ու հաղթանակներով ուրախացանք, ոգևորվեցինք։ Ոգևորվում ենք, որ կարողանում ենք որևէ լավ բան անել մեր երկրի համար։ Մեծ պատասխանատվություն ենք զգում և ամեն անգամ ցանկանում ենք նորանոր հաջողություններ գրանցել։
Ցանկանում եմ նշել, որ Լուցքի հայ համայնքը՝ ղեկավար Նշան Անտոնյանի գլխավորությամբ մշտապես մեր կողքին է, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Մեզ ջերմորեն դիմավորեցին, դրական լիցքերով փոխանակվեցինք։ Նշան Անտոնյանի ջանքերով շուտով այնտեղ հայկական եկեղեցի կունենանք։
Կիևից վերադառնալիս 3 հաղթանակած հավաքական կար ինքնաթիռում՝ մենք, ըմբիշները և մարմնամարզիկները։ Ուրախալի է, որ մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ մեզ դիմավորեցին օդանավակայանում, ինչն ավելի է պարտավորեցնում։ 

Արթուր Առաքելյան ուժային եռամարտ չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին