f

Անկախ

Ազգային հպարտություն թե՞ բիզնես նախագիծ․ Արցախի նշանակությունը Ալիևների համար


Դեռևս 2020 թվականին գերմանական ARD հեռուստատեսության լրագրող Օլիվեր Մայեր Ռութը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մի պարզ հարց էր հղել՝ ինչու՞ է Ղարաբաղն այդքան կարևոր Ադրբեջանի համար, և արդյո՞ք այս տարածքի կարևորությունը պայմանավորված է ռեսուրսների առկայությամբ թե խորհրդանշականությամբ: Ալիևի պատասխանը  հետևյալն էր. «Դա արդարության, միջազգային իրավունքի խնդիր է. դա ազգային հպարտության հարց է»:

Ինչ խոսք, շատ պոպուլիստական պատասխան է, բայց ոչ անկեղծ: Իրականում արդարության և միջազգային իրավունքի մասին խոսելու իրավունք Ալիևն առհասարակ չունի: Իսկ ինչ վերաբերում է ազգային հպարտությանը, թերևս խոսքը գնում է պատերազմի օրերին Բաքվում իրենց տանն անհոգ նստած ադրբեջանցիների ազգային հպարտության մասին, այլ ոչ երբեք՝ ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար ճնշումների ենթարկվող ազգային փոքրամասնությունների, որոնք էլ, ի դեպ, այս պատերազմում տվել են ադրբեջանական կողմից զոհերի ճնշող մեծամասնությունը:

Իրականում Ղարաբաղը շատ կարևոր է Ալիևների համար, բայց այդ կարևորությունն ամենևին պայմանավորված չէ հայրենասիրությամբ։

Լեռնային Ղարաբաղի հարավային շրջաններում կան ոսկու, արծաթի, սնդիկի, պղնձի և ածխի հանքավայրեր, և հետպատերազմական փուլում ակնհայտ դարձավ, թե ովքեր են օգտվելու ստեղծված իրավիճակից: Խոսելով Ղարաբաղի տարածքում առկա ռեսուրսների մասին, պարբերաբար երևան է գալիս Մեծ Բրիտանիան և նրա հետ փոխկապակցված ընկերությունները: Մասնավորապես ՝ «Anglo Asian Mining» ոսկու արդյունահանողը արդեն հոկտեմբերի վերջին, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել, սակայն Արցախի ամբողջ հարավը գրավված էր (այդ մասին չգիտեինք միայն մենք՝ հայերս, և դեռ շարունակում էինք հավատալ, որ #հաղթելուենք) ընկերությունը հայտարարեց, որ երբ պատերազմն ավարտվի, կվերականգնի մուտքը դեպի Վեջնալի (Vejnaly) ոսկու հանքեր: Որպեսզի պարզ դառնա, թե ինչ խոշոր ոսկու հանքի մասին է խոսքը, նշենք, որ հանքի տարածքն ընդգրկում է մոտ 300 քառակուսի կիլոմետր տարածք և պարունակում է 6,5 տոննա C1 և C2 կարգերի ոսկի(ըստ ԽՍՀՄ դասակարգման),  որը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 518 միլիոն դոլար։ Վեջնալի հանքը շահագործվելու է Anglo Asian Mining-ի կողմից «արտադրության բաժանման պայմանագրով» (Production Sharing Agreement), որը կնքվել է Ադրբեջանի կառավարության հետ, հետևյալ շահութաբաժնով` Ադրբեջանին-51% և Anglo Asian Mining-ին 49%։ 

Հատկանշական է, որ Վեջնալի հանքավայրի երկրաբանական հետազոտությունների (5 տարի ժամկետով) և շահագործման թույլտվությունները (15 տարի ժամկետով) տրամադրվել են Anglo Asian Mining-ին դեռևս արցախյան երկրորդ պատերազմից տարիներ առաջ:  Պարզվում է, որ դեռևս առաջին արցախյան պատերազմի արդյունքում 1994թ․ կնքված հրադադարից ընդամենը երեք տարի անց Դելավեր քաղաքում գրանցված մի ընկերություն՝ R.V. Investment Group Services ընկերությունը պայմանագիր է կնքել Բաքվի հետ` վեց հանքավայրերի բացառիկ իրավունքների վերաբերյալ (Օրդուբադ, Գոշա, Գեդբեկ, Սոութելի(Սոտք), Գյուզլբախ(Դրմբոն), Վեջնալի(Թոնդիրգետ)), որոնցից վերջին երեքը տեղակայված են պայմանագրի կնքման պահին Հայաստանի փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Համաձայնագիրը ստորագրած կողմերից մեկը Ռեզա Վազիրին է, Իրանի նախահեղափոխական կառավարության նախկին պաշտոնյա, իսկ այսօր Anglo-Asian Mining հանքարդյունահանող ընկերության նախագահը, գործադիր տնօրենն ու խոշորագույն բաժնետերն է։ Նշենք, որ ընկերությունը գործում է բացառապես Ադրբեջանում:

Ավելին, 2020 թվականի հոկտեմբերին Anglo Asian Mining-ն հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ստացել է նաև Soutely (Սոտք) և Gyzilbulakh (Դրմբոն) հանքավայրերի երկրաբանական հետազոտությունները և շահագործման թույլտվությունները։ Ըստ ադրբեջանական հաշվարկների Սոտքի պաշարները կազմում են մոտ 60 տոննա (C1 + C2), իսկ շահագործման ժամկետը 16 տարի է, որը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 3,5 միլիարդ դոլար։ Հայկական կողմը պնդում է, որ Սոտքի հանքավայրի կեսը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենց է պատկանում հանքավայրի 74 %-ը։ Ակնհայտ է, որ այս հարցը, ինչպես շատ այլ հարցեր երկու երկրների միջև, բանակցություններով լուծելը գրեթե անհնար է, ուստի պետք է պատրաստ լինենք պայքարել Սոտքի հանքավայրի մեր բաժնի համար, թեև ստեղծված իրավիճակը հուշում է, որ ադրբեջանցիները ազատորեն կարող են մտնել և իրենց տիրապետման տակ վերցնել ողջ հանքավայրը։ Ընդ որում, Սոտքի հանքավայրը ամենախոշորն է վերոհիշյալ 6 հանքավայրերի մեջ։ Նշենք, որ «Սոթքը» վաստակել է 126 միլիոն դոլար 2019 թվականին։ GeoProMining ընկերության կայքում ասվում է, որ 2018-ին հանքավայրը տվել է 3,6 տոննա ոսկի, և այն շահագործման ենթակա կլինի ևս 18 տարի:

Ցանկացած իրավիճակում Anglo Asian Mining ընկերությունը շահավետ դրության մեջ է լինելու, քանի որ այն վայելում է Ալիևների անմիջական աջակցությունը։ Այն ժամանակ, երբ գրեթե բոլոր հանքարդյունաբերողների վարկային դիմումները մերժվում էին ադրբեջանական բանկերի կողմից, ընկերությունը Բաքվի «Փաշա բանկ»-ից 3 միլիոն դոլար վարկային գիծ ստացավ: Բանկի վերջնական շահառուներն, ի դեպ, Ալիևա քույրերն ու նրանց մայրական պապին են։ Առկա է նաև տեղեկություն, որ Anglo Asian Mining-ի վերջնական շահառուն ևս Ալիևների ընտանիքն է։

Նման ինֆորմացիայից հետո փոքր ինչ դժվար է հավատալ Ալիևի խոսքերի անկեղծությանը, թե Ղարաբաղն իր համար ազգային հպարտության հարց է։ Այն Ալիևի հերթական բիզնես նախագիծն է, որը լայն աջակցություն է ստանում Մեծ Բրիտանիայի կողմից։

Իսկ ազգը, ում համար Արցախն իսկապես ազգային արժեք է, հայրենիք ու տուն, շատ շուտով հետ կվերադառնա, այլևս չհեռանալու վճռականությամբ։

Ադրբեջան Արցախյան հակամարտություն հանքարդյունաբերություն

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին