f

Անկախ

Նախընտրական կրքեր դաշինքի ներսում. Լեւոն Շիրինյանը 2 անգամ է փաստաթղթեր ներկայացրել ԿԸՀ


Նախօրեին լրացավ ԿԸՀ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը քաղաքական ուժերի համար։ ԿԸՀ-ն իր կայքում հրապարակել է գրանցման համար դիմած բոլոր քաղաքական ուժերի ցանկը։

Այսօր այդ ցանկն ուսումնասիրելիս տարօրինակ մի փաստ նկատեցինք։ Լեւոն Շիրինյանի ղեկավարած Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության անունը ցուցակում երկու անգամ է հանդիպում. մեկը՝ որպես առանձին կուսակցություն, մյուսը՝ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետություն» կուսակցության հետ Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների նախընտրական դաշինքի կազմում։

 

 

Ինչպե՞ս է ստացվել, որ նույն քաղաքական ուժը երկու տարբեր դիմում է ներկայացրել ԿԸՀ, այն դեպքում երբ այս ուժերը վաղուց հայտնել էին դաշինքով ընտրությունների գնալու մասին՝ փորձեցինք պարզել Լեւոն Շիրինյանից։ Մեր զանգը Շիրինյանին նյարդայնացրել էր, նա որեւէ հստակ պատասխան այդպես էլ չտվեց, այնուամենայնիվ կարճ հեռախոսազրույցի սղագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«-Պարոն Շիրինյան, ԿԸՀ-ի ցուցակում նշված է նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության…

Դա նախնական բան է եղել

-Ի՞նչ է եղել

Ոչ մի բան չի եղել, թղթերը սխալ է եղել մեջը։

-Դա ձեր կուսակցությո՞ւնն է պարոն Շիրինյան

Չէ, չկա, չկա, ուրիշ բան որոնեք»,- ասաց Շիրինյանն ու անջատեց հեռախոսը։

NEWS.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ ցուցակում ընդգրկված են այն քաղաքական ուժերը, որոնք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել։

Հիշեցնենք՝ մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում, որ Արման Բաբաջանյանի ու Լեւոն Շիրինյանի միջեւ սուր կոնֆլիկտ է եղել, ինչի պատճառով Շիրինյանը որոշել է՝ իր ղեկավարած «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունը պետք է միայնակ մասնակցի ընտրություններին՝ սեփական ընտրական ցուցակով։

Շիրինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 47 թեկնածուներից կազմված ընտրական ցուցակ է ներկայացրել։ Սակայն Արման Բաբաջանյանը հասկացել է, որ իր ու Շիրինյանի՝ ընտրական շեմը հաղթահարելու առանց այն էլ ցածր շանսերը առանձին մասնակցելու դեպքում ավելի են նվազում եւ հաշտություն է առաջարկել Շիրինյանին։ Բաբաջանյանը կարողացել է համոզել Շիրինյանին, զույգը հաշտվել է եւ նախապես ծրագրվածին համապատասխան՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ԿԸՀ է ներկայացրել արդեն 100 հոգանոց ընտրական ցուցակ։

Արման Բաբաջանյան Լևոն Շիրինյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին