f

Անկախ

Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը խնդրում է դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը


Կանադահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը, որը 16 տարեկանից բնակվում է Կանադայում, ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է ՀՀ բոլոր պաշտոնատար անձանց՝ խնդրելով դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումն ու թույլ տալ վերադառնալ Հայաստան:

Ըստ բռնցքամարտիկի՝ խնդիրը նրանում է, որ ինքը, բնակվելով արտասահմանում, չի ծառայել ՀՀ զինված ուժերում և հիմա նրա նկատմամբ հետախուզություն է հայտարարված։

«Սիրելի հայ ժողովուրդ, ՀՀ իրավասու պաշտոնատար անձինք

Ես պրոֆեսիոնալ բռնցքանարտիկ Էրիկ Բազինյանն եմ: 16 տարեկանից ապրում եմ Կանադայում: Իմ կարիերայի ընթացքում վարել եմ 25 մենամարտ և 25-ում էլ հաղթել եմ: Եղել եմ մինչ 24 տարեկանների՝ WBO վարկածով աշխարհի չեմպիոն: Այս տարի պայքարելու եմ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար:

Չնայած նրան,որ ապրում եմ Կանադայում և մենամարտերս անցկացնում եմ Կանադայում և Ամերիկայում, միշտ հադես եմ եկել Հայաստանի եռագույնի ներքո և բարձր պահել մեր դրոշն ու «ՀԱՅ» անունը:

Ցավոք, գտնվելով այստեղ՝ օբյեկտիվ պատճառներով չեմ կարողացել կատարել իմ քաղաքացիական պարտքը ու ծառայել հայկական բանակում: Ներկա պահին իմ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված. գտնվում եմ հետախուզման մեջ:

Արդեն 10 տարի է, ինչ չեմ եղել իմ հայրենի հողում և, բնականաբար, դեռ չեմ էլ կարող հայրենիք գալ. կարոտը խեղդում է, սակայն անզոր եմ որևէ բան անել…

Ես արդեն կազմել եմ ընտանիք և ունեմ 3 տարեկան տղա ՝ Էդուարդս, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեմ կարող թողնել ընտանիքս, մարզական հաջողակ կարիերաս ու վերադառնալ Հայաստան՝ ծառայության:

Չեմ ուզում ծեծված բառեր ասել, բայց ես էլ իմ ուժերի ներածին չափով եմ ճանաչելի դարձնում Հայաստանը՝ իմ ծառայությունը երկրին մատուցելով բազմահազար հայրենակիցներիս հպարտության ու բերկրանքի պահեր պարգևելով:

Միշտ երկրիս օգնել եմ հնարավորությանս չափով թե բռնցքամարտում, թե բռնցքամարտից դուրս:

44- օրյա պատերազմի ժամանակ մեծ քանակի տարատեսակ օգնություն եմ ուղարկել մեր զինվորներին, ինչի մասին բոլորն են քաջատեղյակ:

Իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրանքով դիմել եմ շատ բարձրաստիճան պաշտոնյաների՝ սկսած պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանից, վերջացրած՝ Ազգային ժողովի պատգամավորներից: Ես խնդրել եմ վերացնել հետախուզումը, որպեսզի կարողանամ մուտք գործել իմ հայրենիք, կարոտս առնել, կարողանալ փորձս ներդնել մեր սպորտի զարգացման մեջ, օգնել ֆինանսապես, կարողանալ մարզվել իմ երկրում մեծ մենամարտներից առաջ, բայց, ցավոք, մերժվել եմ. Բոլոր դռները փակել են իմ առաջ:

Անկեղծորեն չեմ հասկանում իմ նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը: Մի՞թե հանցանք եմ գործում՝ ամեմ անգամ բարձր պահելով մեր եռագույնը:

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին՝ խնդրանքով, որ ինձ հնարավորւթյուն տան՝ վերադառնամ հայրենիք: Պատրաստ եմ կատարել օրենքով սահմանված բոլոր ֆինանսական պարտավորություններս՝ ի փառս և ի հզորություն մեր բանակի:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր միշտ իմ կողքին են, թեկուզ ոչ ֆիզիկապես:

Ես հպարտ եմ, որ հայ եմ, դա իմ արյան մեջ է, և չեմ կարծում՝ վատ կամ դժվար բան եմ ցանկանում ու խնդրում իմ հայրենիքից:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու և կարդալու համար: Հուսով եմ մի օր կհանդիպենք մեր սիրելի Հայաստանում»,- գրել է բռնցքամարտիկը ֆեսբուքյան իր էջում:

բռնցքամարտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Էրիկ Բազինյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին