f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Սպասում են, ստորագրի՝ զորքը հանեն,ինձ թվում է՝ իրենց հիմնական պահանջը դա է․ Շուռնուխի համայնքապետ


Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքում համայնքապետերը վերջնականորեն մոբիլիզացվում են, ջոկատներ կազմում, որպեսզի կարողանան պաշտպանել ՀՀ պետական սահմանները։ Երեկ նաև հակառակորդի կրակահերթից զոհվեց մեր զինծառայողը, ասել է թե՝ Փաշինյանի ասած «խաղաղ զարգացման փուլը» դեռ չի երևում։ Զրուցեցինք սահմանամերձ Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ՝ նախ հարցնելով, թե ի՞նչ իրավիճակ է այժմ սահմաններին․

«Մեր հատվածում, եթե սա կարելի է նորմալ համարել, նորմալ է, սկսկված են, իրենց տեղերում վերընկած են։ Մեր կողքին ոչ մի բան չկա»


- Թշնամու կողմից սադրանքները հաճախակի՞ են լինում։

- Մեզ մոտ չկա, չեն էլ կարող անել, եթե 50 հոգով էդտեղ վերընկած են, դա չի նշանակում, որ կարող են գյուղի դեմ ինչ-որ բան անել։

- Նիկոլ Փաշինյանը խոստացել է Հայաստանը տանել դեպի խաղաղ զարգացման փուլ, հնարավոր համարո՞ւմ եք։

- Ես չեմ պատկերացնում, որ խաղաղ վիճակի մեջ ենք մտնում, կամ ինչ-որ ուրիշ բան, նման բան չկա, սուտ է, մեկ է իրենք իրենց ուզածը անում են, երբ ուզում են, որ տարածքում ուզում են։

- Ձեր համայնքում ջոկատներ ձևավորվե՞լ են։

- Մենք մեր ջոկատը ունենք մեր գյուղում, ի սկզբանե, առաջին օրվանից պատրաստ ենք, մեզ հետ միասին գյուղում սահմանապահներն են, այս պահին սահմանապահներն են ծառայություն իրականացնում, իրենք են անվտանգության գոտին հսկում։

- Գյուղացիների մոտ ի՞նչ տրամադրություններ են։

-  Ընդհանուր առամամբ ժողովրդի մոտ ստաբիլ մանթրաժ վիճակ է, գոնե այս գյուղը իր կաշվի վրա արդեն զգացել է։

- Սյունիքը ինքնապաշտպանության մեխանիզմե՞ր է մշակում իր համար։

- Սյունիքը ինքնապաշտպանական լրիվ մեխանիզմներն ունի, այնպես չէ, որ ձեռքերը ծալած կսպասի։ Զորք ունենք, տարածքում զորք կա, կոնկրետ մեր հատվածում սահմանապահներն են, բայց միշտ պատրաստակամ տղաները բանակի հետ միասին խելք խելքի կտան, մի բան կանեն, իհարկե՝ բանակի գլխավորությամբ։

- Արդեն 15-րդ օրն է, որ Սյունիքում ու Գեղարքունիքում են, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով են եկել։

- Իմ կարծիքո՝ այդ փաստաթղթի ստորագրման համար են իրենք այդքանն անում, սպասում են, ստորագրի՝ զորքը հանեն։ Ինձ թվում է՝ իրենց հիմնական պահանջը դա է։

- Դրանով վերջակետ կդրվի՞։

- Դե եթե դա լինի, արդեն սովորության նման մի բան է դառնալու։

 

Հակոբ Արշակյան Շուռնուխ գյուղ Ադրբեջանի ԶՈւ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին