Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը տեղեկացրել է, որ, ինչ-ինչ պատճառներով, ինձ չեն կանչել գալիք միջազգային խաղերին: Տրամադրվող պաշտոնական պատճառները ինձ համար համոզիչ չեն: Այդուհանդերձ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին եւ մաղթում եմ նրանց լավագույն հաջողություն գալիք խաղերում: