f

Անկախ

Զորիկ Պողոսյան․«Ներկայումս մեզ էլ ավելի շատ հաղթանակներ են պետք»


 Մայիսի 22-ին Ուկրաինայի Լուցք քաղաքում կայացավ ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունը։ 
Ստուգատեսում աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն,վանաձորցի Զորիկ Պողոսյանը, փայլուն կատարելով վարժությունները,  625կգ արդյունքով դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։
Հատկանշական է, որ հայ մարզիկը մրցահարթակ դուրս եկավ Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված վանաձորցի Լիպարիտ Չիլինգարյանի նկարով մարզաշապիկով։ Զորիկ Պողոսյանն իր հաղթանակը նվիրեց պատերազմում հերոսաբար զոհվածների անմար հիշատակին։
Անկախի հետ զրույցում Եվրոպայի նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ խոսելով գինեսի սպասվելիք ռեկորդի մասին։


-Շնորհավորում ենք չեմպիոնական ելույթների և հերթական տպավորիչ հաղթանակը տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շուրջ 3 ամիս մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել։ Ստուգատեսից առաջ՝ մայիսի 8-ին, սահմանեցի Գինեսի ռեկորդ և մարտական տրամադրված մեկնեցի Ուկրաինա։ 
Տրամադրվածությունս մարտական էր, քանի որ մեզ ներկայումս ավելի շատ հաղթանակներ են պետք։ Կամքով ու եռանդով լցված՝ դուրս եկա մրցահարթակ․ հաղթանակս որոշել է նվիրել արցախյան պատերազմում հերոսաբար զոհված զիվորների անմար հիշատակին։  Ջանք ու եռանդ չխնայեցի, ամեն ինչ արեցի, որ կարողանամ հաղթել։


-Այս հաղթանակով ոչ միայն հռչակվեցիք Եվրոպայի եռակի չեմպիոն, այլև նոր ռեկորդ սահմանեցիք։
-Կքանիստ վարժության ժամանակ բոլոր մոտեցումները բարեհաջող կատարեցի։ 270 կգ-ն արդեն իսկ Եվրոպայի առաջնության ռեկորդ էր։ Այդ քաշին անգամ ծանրքաշայինները չեն մոտեցել։ Եռամարտի 625 կգ արդյունքով դարձա բացարձակ առաջատար՝ 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկին հետ թողնելով 30 կգ-ով։ 
Նաև նշեմ, որ առաջնությանը մասնակցում էին թուրք և ադրբեջանցի մարզիկներ, որոնք ոչ միայն պարտվեցին, անգամ պատվո հարթակին չկարողացան բարձրանալ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Ավելի մեծ պարտավորվածություն, քանի որ  մի ողջ պետություն ես ներկայացնում և դա շատ  մեծ պատասխանատվություն է։ Պետք է այնպիսի հզոր կամք ու ուժ ունենաս, որ գիտակցես, թե ինչի համար ես մեկնում մրցումների, որովհետև մի ամբողջ ազգ քեզ է հետեևում և դու պետք է ամեն ինչ ներդնես, որպեսզի եռագույնը բարձրացնես և օրհներգը հնչեցնես։ Հաղթանակի  շնորհիվ դարձա Եվրոպայի եռակի չեմպիոն, որն ինձ համար շատ կարևոր է։ Մրցահարթակում կրում էի Լիպարիտ Չիլինինգարյանի նկարով մարզաշապիկ և իր գլխավորությամբ հաղթանակս նվիրեցի մեր զինվորների  վառ հիշատակին։ Ես գիտեի՝ ինչի համար եմ մեկնում, ինչը շատ մեծ պատասխանատվություն է։ Մենք մեր զինվորներին պարտական ենք․ եթե ապրում ենք, կանք, գոյություն ունենք, նրանց շնորհիվ է։ 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում նորից պետք է ռեկորդ սահմանեմ։ Վանաձորի ծանրամարտի դպորցի վերաբացման ժամանակ 220 կգ-ն ուսերիս պետք է պահեմ 7 վայրկյան, որց հետո բարձրանամ և 3 անգամ կքանստեմ։ Վերադառնալով Հայաստան՝ պետք է անմիջապես վերսկսեմ մարզումներս՝ պատրաստվելով կարևորագույն ռեկորդի սահմանմանը։


 

Սպորտ ուժային եռամարտ զորիկ պողոսյան Եվրոպայի առաջնություն չեմպիոն հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին