f

Անկախ

Հիշենք նրանց!!!


Երկու օր առաջ ամուսինս աշխատանքից տուն եկավ լարված ու նեղսրտած: Սկսեցի հարցուփորձ անել, ի պատասխան պնդումներիս, հեռախոսը բացեց ու մի նկար ցույց տվեց: Իր զինվորներից մեկի (այդպես է անվանում իր կողմից վիրահատված հարյուրավոր տղաներին) հերթական վիրահատությունից էր գալիս: Վիրավոր զինվորներից մեկի դեմքն էր: Ասաց նայի, սա է պատերազմի դեմքը: Սարսռացի: Տղան արդեն վեց վիրահատություն էր տարել, բայց դեռ նվազագույնը տասն էլ կտանի, որ փորձի հետ վերադարձնել պատերազմից առաջ եղածը` կյանքի դեմքը: Դրա հետ էլ երևի կյանքի գույնը ու իմաստը:

Ասում էր, որ մարդիկ սովորել են զինվոր տեսնելուն, ...... Ու հանկարծ ես ինձ բռնեցի մի սարսափելի մտքի վրա: Մենք ուզում ենք մոռանալ պատերազմը, այդ դաժան արհավիրքը, բայց արդյունքում մոռանում ենք կորսված հայրենիքը, դրա համար ընկածներին ու վիրավորներին: Զոհվածների մասին աննշան ավելի ենք խոսում, բայց կողքով ենք անցնում ծանրագույն վիրավորումներ ստացածների, խեղումներ ունեցողների, որոնք պատերազմի կենդանի վկաներն են, դեմքը ու հիշողությունը: Նրանք իրենց կողքիններին, իրենց հարազատներին, ընկերներին հիշեցնում են` ինչի միջով են անցել: Եթե պետությունը չի կատարում հոգ տանելու իր գործառույթը, իսկ հասարակությունն էլ մոռանում է այս մարդկանց մասին, ապա նրանք մենակ են մնում իրենց ցավի ու հիշողության հետ:

Կարծում եմ` հիշելը ֆեյսբուքում տխուր սմայիկ դնելը չի, անգամ նիկոլին հայհոյելը կամ քննադատելը չի, դա իրենք մեզնից ավելի լավ կանեն,

հիշելը իրենց զոհողությունը գնահատելն է, հիշելը իրենց սխրանքի մասին իրենց հիշեցնելն է,

հիշելը իրենց զուտ վիճակագրական թիվ չհամարելն է,

հիշելը իրենց մեզնից առավել համարելն է` համալսարանում, խանութում, փողոցում, հիվանդանոցում,

հիշելը նրանց մեծարելն է:

Ամեն օր պետք է ցույց տալ, որ հիշում ենք:

Դրանով մենք` ես ու դու, չենք օգնի իշխանությանը բանակը կազմաքանդելու հարցում: Այլապես ոչ ոք չի ուզի ծառայել բանակում, որտեղ կյանքը կամ առողջությունը հայրենիքին նվիրած մարդկանց մասին ուղղակի մոռանում են: Ու ակամա մենք դառնում ենք հանցակից` բանակի բարոյալքման, բանակի կազմալուծման, հայրենիքի պաշտպանության ցանկության բացակայության: Հասարակության բարոյալքման: Հանցակից` այդ արարքները կատարողին:

Հանցակից չդառնալու համար, ամեն օր պետք է հիշել` ձևը դուք գտեք: Մի խղճացեք իրենց, հիշեք, մեծարեք, սիրեք, շնորհակալ եղեք: Այլապես հոգու սնանկության համար մենք ավելի արժանի կլինենք խղճահարության:

Հ.Գ. Իմ ուսանողներից մեկը չգիտի, որ ես լուռ ու մեծարանքով եմ նայում իրեն, երբ ինքը գալիս է իմ դասախոսությունը լսելու, նա հանուն հայրենիքի չափազանց լուրջ վնասվածք է ստացել: Ինքը կիմանա: Ես կասեմ, որ շնորհակալ եմ: Բոլորիս անունից: Նայեք ձեր շուրջը, նրանք հազարներ են, առաքելություն ստանձնեք: Շնորհակալ լինելու առաքելություն: Հնարավորինս օգնելու առաքելություն: Պետությունը շատ բան չի հասցնում, առավել ևս այն պետությունը, որին իր ղեկին կանգնած իշխանությունը դարձրել է լոկ անպաշտպան մի տարածք:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Պատերազմ զոհեր և վիրավորներ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին