f

Անկախ

Եթե ժողովուրդը ձայն չբարձրացնի երկրում կատարվողի դեմ, կնշանակի՝ համաձայն է դրա հետ․ Վազգեն Մանուկյան. yerkir.am


Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին կոչ է անում երեկոյան՝ ժամը 19-ին գալ Հանրապետության հրապարակ։

«Այն փաստաթուղթը, որ ստորագրվեց նոյեմբերի 9-ին, սարսափելի էր, եւ մենք չէինք կարողանում ընկալել դրա բովանդակությունը։ Բայց այն, ինչ տեղի է ունենում դրանից հետո, այն կորուստները, որ կան այդ փաստաթղթի ստորագրումից հետո, դա եւս սարսափելի է ու շարունակվելու է։ Այս իշխանությունը որքան մնա, ամեն ինչը շարունակվելու է․ սողալով, կամաց-կամաց գնում ենք դեպի անդունդ»,- Yerkir.am-ին հայտնեց Վազգեն Մանուկյանը։

Նա Yerkir.am-ին ասաց, որ եթե ժողովուրդը ձայն չբարձրացնի կատարվողի եւ կատարվելիքի դեմ, ապա մեխանիկորեն կնշանակի, որ ժողովուրդը համաձայն է դրա հետ։

«Ես կոչ եմ անում մասնակցել այդ հանրահավաքին։ Մենք չգիտենք՝ քանի գաղտնի փաստաթուղթ է ստորագրված, մենք չգիտենք դրանց բովանդակությունը, բայց մենք հիշում ենք, որ դեռ նոյեմբերի 9-ին առաջին փաստաթղթի մեջ, որ հետո խմբագրվեց եւ ուրիշ բան ներկայացվեց, արդեն նշվում էր Տավուշի մարզից որոշակի բնակավայրեր ու տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին։ Մենք չգիտենք Տիգրանաշենի (Քյարքի) վիճակը, չգիտենք՝ ինչ որոշումներ կան, բայց, բնական է, միշտ ենթադրում ենք ամենավատը, որովհետեւ Հայաստանում բոլոր տարբերակներից մինչեւ հիմա իրականացվել է ամենավատ տարբերակը»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը։

Վազգեն Մանուկյան խմբագրի ընտրանի հավաք գաղտնի փաստաթուղթ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին