f

Անկախ

Միայն Վազգեն Մանուկյանն է ի սկզբանե և շարունակաբար հայտարարում, որ նիկոլը պետական դավաճանություն է գործել և պետական ու ազգի դավաճան է․Գայանե Աֆրիկյան


Էս վեց ամիս է բացարձակապես բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ այսպես կոչված հականիկոլական, որոնք Վազգեն Մանուկյանի հետ հանրահավաքներ էին անում կամ անգամ այն ուժերը որոնք իբր թե կապիտուլյացիան ստորագրելից հետո հականիկոլական են դարձել, սակայն չէին ուզում "նախկինների" հետ հանրահավաքներ կազմակերպել ընդդեմ նիկոլի - այս բոլոր ուժերը ոմանք թաքուն ոմանք բացահայտ ՄԻՍՅՆ հենց Վազգեն Մանուկյանի դեմ էին պայքարում:

Բոլորը: Իրականում ներքին և արտաքին քաղաքականության օրակարգ ՄԻԱՅՆ Վազգեն Մանուկյանն է հայտարարել ներառյալ, եթե հիշում եք հակաթուրքական ալիանսին միանալու մասին:

ՄԻԱՅՆ Վազգեն Մանուկյանն է կոչ արել սյունեցիներին և բոլոր սահմանամերձ բնակավայրերում ապրողներին չզինաթափվել, ավելին՝ զինվել և չհանձնել ոչ մի ՀՀ պետական սահմանը պահող սահմանապահական դիրք:

ՄԻԱՅՆ Վազգեն Մանուկյանն է պատերազմի օրերին, դեռևս Հոկտեմբերի կեսերին կոչ արել նիկոլին իր ողջ թիմով անցնցում հեռանալ, այնուհետև կարող և փորձառու մարդկանցով ստեղծել պաշտպանության կոմիտե և շրջադարձ մտցնել ռազմի դաշտում (ի շահ մեզ) այդ թվում նաև նորովի և ի շահ Հայաստանի ու Արցախի բանակցել մեր դաշնակից պետությունների հետ այդ թվում հատկապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի:

ՄԻԱՅՆ Վազգեն Մանուկյանն է ազնվորեն ու համարձակորեն բացատրել, որ քանի դեռ ուշ չէ կարելի է որոշ խմբագրումներ և ի շահ մեզ փոփոխություններ ու որոշակիություններ բանակցել Ռուսաստանի հետ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթում: Նա ազնվորեն բացատրել է, որ դրա համար փորձառու և նվիրված մարդիկ են պետք, բանակցելու ունակ, ի շահ Հայաստանի գործող, այլ ոչ թե՝ դավաճան նիկոլը: և վերջապես. միայն Վազգեն Մանուկյանն է ի սկզբանե և շարունակաբար հայտարարում, որ նիկոլը պետական դավաճանություն է գործել և պետական ու ազգի դավաճան է:

Այսօր քաղաքական դաշտում գործող ԲՈԼՈՐ քաղաքական և հասարակական ուժերն ու անհատները, հին ու նոր սերնդի կուսակցություններն ու գործիչները բոլորը դեմ են արտահայտվել Վազգեն Մանուկյանի՝ պատերազմի ժամանակ արած (նիկոլի և իր ողջ կառավարության հրաժարականի) կոչին, ավելին՝ այն որակել են որպես ռազմական հեղաշրջման փորձ: Այն դեպքում, երբ Վազգեն Մանուկյանի այդ կոչի մեջ ռազմական հեղաշրջման ոչ մի տարր չկար մանավանդ որ այդ կոչի ետևում ոչ մի ռազմական պաշտոնյա, բանակի ղեկավարություն կանգնած չէր: Այդ կոչի ետևում և առջևում հենց միայն ու միայնակ Վազգեն Մանուկյանն էր կանգնած որը հայոց պատմության վերջին 1000 տարվա ընթացքում առաջին անգամ առաջնորդել էր մեր պատմական հողերի ազատագրումը իր պաշտպանության նախարար եղած ժամանակ: Պարզ է չէ՞, թե ով ով է հիմա այսքանից հետո: Պարզ է չէ՞, թե ինչու են գնում ընտրությունների և դեռ ինչ արհավիրքներ են բերելու  մեր գլխին ու էդ ժամանակ արդեն կասեն, թե բա նիկոլն է ստորագրել նիկոլն է տվել, նիկոլն է համաձայնել .... առջևում Հայաստանի Հանրապետության բզկոցի շարունակությունն է, մաս-մաս թուրքին տալով, իսկ վերջում մնացած պատառները ռուսաստանին միացնելով որպես "փրկություն": Ճիշտ այնպես ինչպես 100 տարի առաջ եղավ:

Գայանե Աֆրիկյանի ֆեյսբուքյան էջից

Գայանե Աֆրիկյան ՖԲ Գրառում Վազգեն Մանուկյան Պատերազմ Արցախ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին