f

Անկախ

Բա որ քրեական ենթամշակու՞յթ էի, խի՞ էր եկել ոտերս ընգել. «Վստրեչի Ապեր». Asekose.am


Արամ Վարդանյանին, ում անվան  շուրջ խոսակցություններն ու հասարակության տարբեր շրջանակների մոտ հետաքրքրության դրսևորումները չեն դադարում՝ նրա առանձնատանը ոստիկանության աշխատակիցների իրականացրած գործողություններից ու դրանից հետո առաջացած մամուլի հրապարակումներից հետո, Asekose.am-ին  հաջողվել է երկու հարց ուղղել:

Ձեր անձի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Ոստիկանությունը տարածում է հաղորդագրություն, որին հետեւում է ձեր փաստաբանների՝ դատարանի որոշման մասին փաստացի հրապարակումները, եւ այդպես էլ պարզ չի դառնում, ո՞րն է իրականությունը: Ինչ կասե՞ք այս մասին:

Իրավական հարցերի մասին չեմ խոսի: Դրանով թող զբաղվեն փաստաբանները, նրանք լավ գիտեն ամեն ինչ: Էս մասին միայն կասեմ, որ եթե ես կապ ունեմ ինձ վերագրվող կրակոցի հետ, ուրեմն՝ նույն հաջողությամբ ես կապ ունեմ Ամերիկայում պայթեցված շենքերի հետ:

Պարոն Վարդանյան, օրերս հայաստանյան լրատվամիջոցներից մեկը վերլուծել էր ձեր կերպարը՝ ձեզ համարելով Սերժի սիրելի, որը աղտոտում է մթնոլորտը:

Գիտեմ, ծանոթ եմ հրապարակմանը ու համ էլ գիտեմ, թե լրատվամիջոցի տերն ու էդ զառանցանքի պատվիրատուն ով է: Ծիծաղս գալիս ա, որովհետեւ ի տարբերություն էդ մարդու ես Սերժ Սարգսյանին կյանքումս գոնե մեկ անգամ դեմառդեմ հանդիպած չկամ: Իսկ երբ, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից մեկը, կրակելով անցք էր բացում էդ պատվիրատուի եղբոր հետույքին, ինքը դեպքից կես ժամ հետո հանդիպում էր ու ասում՝ լավ եք արել, ուզում եք էլի արեք: Էդ նույն մարդը, որ թավալվում էր իր ասած մարդկանց ոտքերի տակ, մեկ ամիս առաջ Երևանի սրճարաններից մեկում՝ «Մարտինի»-ում, չնայելով որ տարածքում կանայք ու երեխաներ կան, բարձրաձայն հեռախոսով մեկի հետ խոսելուց հայհոյում էր Սերժ Սարգսյանին: Տենց անում էր տպավորություն թողնելու համար, որովհետեւ էդ հայհոյանքներից հինգ րոպե հետո փախավ, երբ էդ նույն սրճարան մտավ Սարգսյանի փեսան: Որ փեսային տեսնելուց տենց լեղապատառ փախավ, բա որ Սերժ Սարգսյանին դեմառդեմ տեսներ ի՞նչ կլիներ: Էդ նույն մարդը հեղափոխությունից մի քանի օր անց Կասկադի ռեստորաններում նստած իշխանական դեմք տենալուց գոռում ա՝ արա, Նիկոլին կասես լավ ա անում, որ իմ ասածներն անում ա: Դատարկ մարդ ա էլի: Դավաճանությունը իրա կաշին ա: Վանո ու Լևոն ա դավաճանել դա: Ճակատագրեր խեղելուց ա խոսում. էնքան մարդու ճակատագիր ա խեղել՝ քշել տվել երկրից, ձեռից ունեցած-չունեցած խլել, էդ հլը էն թվերից: Համ էլ՝ բա որ քրեական ենթամշակու՞յթ էի՝ խի՞ էր եկել ոտերս ընգել ու աղաչում եղբոր տղաներին օգնել: Չեմ փոշմանել, որ օգնել եմ, հիմա էլ նույնը կանեի էրեխեքի պահով, իսկ էդ տեսակը, որ ոչ թասիբ ու ոչ էլ ամոթ ունի՝ ուշ թե շուտ վերջանալու ա: Էդ տիպի համբալների հետ մի օր կհանդիպենք դեմառդեմ, կյանքը հո չի վերջացե՞լ Ինչ վերաբերվում է շոու բիզնեսի հետ իմ կապերին, ապա ես իմ հարաբերությունները ի տարբերություն իրա նպան կապիկների կառուցում եմ ուրիշ արժեքների վրա: Ինձ համար մեկ ա՝ շոուբիզնեսի ներկայացուցիչ ա, բանվոր, երաժիշտ, թե՞ պահակ: Ինձ համար մարդն ա արժեքը, ոչ թե «կապիկը»:

Արամ Վարդանյան Նիկոլ Փաշինյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին