f

Անկախ

Բաբաջանյանը դատարանում չի կարողանում ապացուցել նախկին վարչապետի դեմ մեղադրանքները


Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործը շուրջ երկու տարի անց վերջապես մտավ դատաքննության փուլ:

Նախաքննության փուլում Բաբաջանյանի փաստաբանն այդպես էլ չկարողացավ փաստական հիմնավորումներ ներկայացնել իր պաշտպանյալի կողմից Խոսրով Հարությունյանին վերագրվող հայտարարությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պատգամավոր Արման Բաբաջանյանին հերքել իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև 2 միլիոն դրամ վճարել՝ որպես պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:

Ամեն ինչ սկսվել էր 2019 թ․ ապրիլի 18-ի լիագումար նիստում Արման Բաբաջանյանի ելույթից, երբ վերջինս, հարց ուղղելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին, ասել էր․ «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար, և ակնհայտ է, որ այդ ոլորտում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, Ձեր կրավորական հայացքի ներքո և մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ, Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր կառուցելու, ու շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ, որևէ ձևով փորձե՞լ եք դիմադրել, թույլ չտալ, չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»: 

Այսօրվա դատական նիստին դատարանի որոշմանբ կողմերը պետք է ներկայացնեին ապացուցողական փաստեր: Պատասխանող կողմը չէր ներկայացել նիստին: Փոխարենը ներկա էր հայցվոր կողմը՝ ի դեմս Խոսրով Հարությունյանի և նրա պաշտպան Կարինե Բաղդասարյանի: Բաբաջանյանի  պաշտպանը, սակայն, դատարանին էր ուղարկել իր պատկերացմամբ՝ ապացուցողական 3 փաստ: Սակայն նախկին վարչապետի փաստաբանը հեշտությամբ դատարանին ապացուցեց, որ պատասխանող կողմի ներկայացրած փաստերը, մեղմ ասած, որևէ առնչություն չունեն իր պաշտպանյալի հետ:

Դատական նիստին ելույթ ունեցավ նաև Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ  ՀԷԿ ունենալն ամենևին էլ պախարակելի երևույթ չէ, ընդհակառակը ՀԷԿ-երի շահագործումը լուրջ նպաստ է բերել ՀՀ էներգետիկ անվտանգությունն ավելացնելու գործում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

«Բայց փաստը մնում է փաստ, որ ես դրա հետ որևէ առնչություն չունեմ, և մենք այս երկու տարիների քննարկման արդյունքում սպասում էինք մի պարզ հարցի պատասխանի՝ արդյո՞ք այդ անձը (Արման Բաբաջանյանը-խմբ.) ունի կոնկրետ փաստեր, ինչի մասին հրապարակավ հայտարարել է, թե ոչ: Փոխարենը մենք տեսնում ու լսում ենք ամեն ինչ, բացի այն փաստից, որը վերաբերում է սույն գործին»:

Հարությունյանը հիշեցրեց, որ մինչև դատարան դիմելը Բաբաջանյանին հորդորել է հերքել իր հասցեին արված հայտարարությունը, ինչին Բաբաջանյանը չի արձագանքել, որից հետո Հարությունյանը դիմել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին (քանի որ ժամանակին Բաբաջանյանն այդ խմբակցության անդամ էր), ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջիններս միջամտեն Բաբաջանյանի բացահայտ զրպարտություն պարունակող հայտարարությունը հերքելուն, սակայն դա էլ արդյունք չի տվել: Հարությունյանը ստիպված դիմել է դատարան, որպեսզի դատարանի միջոցով պարտավորեցնի Բաբաջանյանին հերքում տալ և փոխհատուցում վճարել:

Հարությունյանը դիմել է նաև ՀԷԿ-երի լիցենզիա տրամադրող պետական իրավասու մարմնին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և  հանձնաժողովի նախագահի տեղակալի կողմից ստացել պաշտոնական պարզաբանում, որ հանձնաժողովը երբևէ իրեն՝ Խոսրով Հարությունյանին, ՀԷԿ-ի շահագործման լիցենզիա չի տրամադրել:

Վերլուծելով կողմերի ներկայացրած փաստական տվյալները՝ դատարանը նույնպես գտավ, որ Արման Բաբաջանյանի պաշտպանի կողմից ներկայացված տեղեկությունները որևէ ապացուցողական հիմք չունեն, հետևաբար վերաբերելի չեն Խոսրով Հարությունյանին:

Դատարանը որոշեց ավարտված համարել գործի նախաքննական փուլը և սկսել դատաքննության փուլը: Դատաքննության դատական նիստը նշանակվեց ս.թ. մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին:

Նշենք, որ սա զրպարտության գործով Արման Բաբաջանյանի դեմ քննվող միակ գործը չէ: Դատարաններում կան բազմաթիվ քաղաքացիական հայցեր Բաբաջանյանի դեմ՝ մարդկանց պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող կեղծ տեղեկություններ տարածելու հիմքով:

Խոսրով Հարությունյան Արման Բաբաջանյան զրպարտություն դատական հայց

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին