f

Անկախ

Հակաթուրքական ամբողջ համատեքստում Հայաստանը կարող է գտնել բազմաթիվ դաշնակիցներ. Վարդան Ոսկանյան


Իրանն, ըստ էության, մինչ այդ էլ հզոր խաղացող էր, բայց հիմա իրանական դիրքերն էլ ավելի են հզորանալու, ուստի երկկողմ Հայաստան-Իրան օրակարգն էլ մեզ համար չափազանց կարևոր կդառնա: Այս մասին Անկախին տված հարցազրույցում նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Չինաստան-Իրան փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող ուժեր վերադիրքավորումներին:

«Թուրքիայի ներկայիս վարչախումբը, որքան էլ դա մեզ համար մեղմ ասած հաճելի չլինի, իրականացնում է բավականին կիրթ և հավասարակշռված քաղաքականություն: Դա մենք պետք է հստակորեն արձանագրենք, որպեսզի կարողանանք որոշարկել մեր քայլերը: Այս համատեքստում թուրքական կողմը նույնիսկ Չինաստանի հետ փորձում է հարթել բոլոր սուր անկյունները, մասնավորապես խոսքը գնում է հիմնականում Չինաստանի հյուսիսում՝ Սինծյանում, կամ թուրքական եզրաբանությամբ՝ չինական Թուրքստանում, ույղուրների անջատողականության մասին: Ույղուրական մի շարք վտարանդի կառույցներ տեղակայված են Թուրքիայում: Բայց Թուրքիան հիմա փորձում է այդ խնդիրը հնարավորին զսպել: Նույնիսկ Չինաստանի արտգործնախարարի այցի ընթացքում ույղուր ակտիվիստներին, որոնք ըստ էության այդտեղ էին հայտնվել Թուրքիայի քաղաքականության արդյունքում, թույլ չտրվեց հակաչինական բողոքի գործողություններ իրականացնել, որովհետև էրդողանական վարչախումբը մտադիր է չինական մեկ ուղի, մեկ գոտի ծրագրի շրջանակներում Թուրքիան դարձնել Արևելքը Արևմուտքի հետ կապող կետ: Ուստի այս համատեքստում Էրդողանը կարողանում է հավասարակշռել իր պանթյուրքական ախորժակը, և այդ պանթյուրքական ախորժակի իրականացման ճանապարհին դադար առնել՝ որոշ խնդիրների բարձրաձայնման առումով, մասնավորապես խոսքը վերաբերում է ույղուրական հարցին: Եվ կա մի հետաքրքիր հանգամանք ևս: Դերաբաշխումն իրականացվեց այնպես, որ ույղուրական խնդրի մասին սկսեցին խոսել Ղազախստանում և Ադրբեջանում: Այսինքն, ըստ էության, պանթյուրքական ինտերնացիոնալը, որը կապված չէ որոշ դեպքերում՝ Կենտրոնական Ասիայի պարագայում, իշխանությունների հետ, այլ այդ իշխանություններին որպես ընդդիմություն հանդես եկող ուժերը, գործեց իր ամբողջ կարողությամբ և հստակ դերաբաշխմամբ: Թուրքիայում դա լռեցվեց, իսկ ադրբեջանական մամուլը  անդրադարձ կատարեց՝ հղում տալով Ղազախստանում բնակվող ույղուրներին: Այսինքն այդ ամենը փաթեթավորվեց բավական հետաքրքիր ձևով:

Ինչ վերաբերում է Պակիստան-Չինաստան-Ռուսաստան-Թուրքիա գործակցությանը, դրա հնարավորությունը կա: Բայց բոլոր այդ խաղացողները աշխատում են բոլոր հավկիթները նույն զամբյուղում չտեղավորել: Հետևաբար մեզ համար էլ բոլոր շանսերը բաց են, առավել ևս որ Չինաստանի հետ հարաբերություններում մեզ համար կարող են լոբբինգ իրականացնել այնպիսի խոշոր տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը: Հետևաբար այս համատեքստում ևս Հայաստանը պետք է գերակտիվ քաղաքականությունվարի թե չինական կողմի հետ ուղղակիորեն, թե Իրանի և Ռուսաստանի հետ, որպեսզի այս երկու տերությունները լոբբիստական գործունեություն ծավալեն՝ հօգուտ Հայաստանի ներգրավմանն այս ծրագրերում: Մյուս կողմից էլ, Իրանի և Չինաստանի այս երկարաժամկետ, փաստացիորեն՝ ռազմավարական գործակցությունը, որը ճանապարհային քարտեզ է՝ հստակ ժամանակացույցով, հստակ ներդրումային սանդղակներով և այլն, Մերձավոր Արևելքում Իրանին դարձնելու է անհամեմատելի հզոր խաղացող: Իրանն, ըստ էության, մինչ այդ էլ հզոր խաղացող էր, բայց հիմա իրանական դիրքերն էլ ավելի են հզորանալու, ուստի երկկողմ Հայաստան-Իրան օրակարգն էլ մեզ համար չափազանց կարևոր կդառնա:

Չպետք է մոռանալ նաև այլ դերակատարների, թե համաշխարհային, թե տարածաշրջանային համատեքստում: Բավականին հետաքրքիր մոտեցումներ կան Հնդկաստանում՝ Հայաստանի նկատմամբ և այդպիսի համագործակցությունը կարող է ինչ-որ տեղ չեզոքացնել Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան համագործակցությունը, որովհետև ինչպես հայտնի է Հնդկաստանը և Պակիստանը ակնհայտորեն թշնամական պետություններ են և Հնդկաստանը շատ կուզենար, որպեսզի այս տարածաշրջանում Պակիստանի դիրքերը հնարավորինս թուլացվեին:

 Մյուս կողմից արաբական աշխարհի հետ հարաբերությունները: Մերձավոր Արևելքը չափազանց բարդ հանգույց է, և տարբեր դերակատարների շահեր տարբեր կետերում կարող են համընկնել, միաժամանակ մեկ այլ կետում գտնվել հակասության մեջ: Խոսքը վերաբերում է օրինակ Սաուդյան Արաբիային: Սաուդական կողմից առնվազն քարոզչական մակարդակում հստակ պրոհայկական ազդակներ կան՝ ցեղասպանության խնդրի բարձրաձայնումը սաուդական պետական հովանավորության տակ գտնվող լրատվամիջոցներով, Al-Arabia-ի հարցազրույցը Արման Թաթոյանի հետ, ամենևին պատահական չէ, որ հենց Al-Arabia-ն հարցազրույց վերցրեց պարոն Թաթոյանից: Եվ այս ամենը հստակ տեղավորվում է Սաուդյան Արաբիա-Թուրքիա հակասությունների համատեքստում: Այսինքն՝ Սաուդյան Արաբիան, թուրքական կողմի վրա ճնշում գործադրելու համար օգտվում է այս հանգամանքից: Իսկ ինչու մենք չօգտվենք այս հանգամանքից: Այսինքն, Հայաստանը պետք է կարողանա շատ բալանսավորված քաղաքականություն վարել մի կողմից՝ Իրանի հետ իր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիա առկա հնարավորությունները ձեռքից բաց չթողնելու համատեքստում:

Նաև հակաթուրքական այս ամբողջ համատեքստում Հայաստանը կարող է գտնել այլ դաշնակիցներ ևս: Մասնավորապես՝ Սիրիան, որն, իմիջայլոց, այս պատերազմի ընթացքում այն բացառիկ երկրներից էր, որն իր պրոհայկական դիրքորոշումները շատ հստակ պահպանեց և որևէ շեղում չեղավ այդ դիրքորոշումից:

Մենք կարող ենք պատժել նաև այն ահաբեկիչներին, որոնք մասնակցում էին այս պատերազմին: Նրանք, ըստ էության, հանցագործներ էին, մարդասպաններ, որոնք իրականացնում էին հայ խաղաղ բնակչության սպանություններ, ուստի դրանք որևէ պարագայում չպետք է անպատիժ մնան՝ անկախ ժամանակային հատվածից: Եվ Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է սիրիական, իրանական և ռուսական կողմերի հետ համագործակցության միջոցով պատժիչ գործողություններ իրականացնի՝ տեղում ոչնչացնելու համար այս ահաբեկիչների որջերը և ահաբեկիչների պարագլուխներին: Իհարկե, դրանցից ոմանք դեռևս պատերազմի ընթացքում արդեն իսկ ոչնչացվել են, բայց շատերը կան, որ դեռևս, ցավալիորեն, կենդանի են»:

Հարցին, արդյոք Սաուդյան Արաբիա- Իրան մերձեցումը կարելի է տեղավորել հակաթուրքական դաշինքի ձևավորվման շրջանակներում, պարոն Ոսկանյանը նշեց.

Իհարկե, այդ ամենը կարելի է դիտարկել նաև հակաթուրքական համատեքստում: Բայց պետք է նշել, որ իրանցիներն աշխատում են Մերձավոր Արևելքում նվազեցնել իրենց ախոյանների թիվը, բնականաբար, թիվ մեկ ախոյան համարելով ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում նրա գլխավոր դաշնակցին՝ Իսրայելին: Հետևաբար, իրանա-սաուդական հարաբերությունների որոշակի նորմալացման ֆոնը, դեռևս ամբողջական նորմալացման մասին խոսել իհարկե չի կարելի, բայց որոշակի ֆոն նկատվում է, կարող է նույնպես ի նպաստ Հայաստանի դիրքավորման լինել:

Ամփոփելով, Պարոն Ոսկանյանը շեշտեց, որ Հայաստանում մենք պետք է ունենանք արժանավորների իշխանություն, այսինքն մարդիկ, որոնք կկարողանան ղեկավարել ոլորտներ ոչ թե պոպուլիզմի, ստի, կեղծիքի և խաբեության հիման վրա, այլ հստակ ձևակերպելով օրակարգ, այդ օրակարգին հասնելու ճանապարհային քարտեզ, և ընդհանրապես՝ ձևավորելով Հայաստանի տեսլականը:

«Պոպուլիստական հայտարարություն է՝ Հայաստանում կա ապագա: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կա ապագա, բայց այդ ապագան պետք է ձևակերպել ճանապարհային քարտեզով, և այդ ապագայում ներկայիս վարչախումբը հաստատապես տեղ չունի»:

Աշխարհում Իրան Թուրքիա Չինաստան Սաուդյան Արաբիա Վարդան Ոսկանյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին