Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Մարտի 10-ին 21-ամյա հարձակվողին բժիշկները հատուկ զննության էին ենթարկել, որի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան է տվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն առողջական խնդիրների պատճառով բաց է թողել ՊՍԺ-ի մարզումը և կարող է չմասնակցել չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիայի» դեմ պատասխան խաղին: