f

Անկախ

Փաշինյանը գյուղոլորտում ֆանտաստիկ թվեր է ասում․ երևում է՝ ոլորտից չի հասկանում ոչինչ․ թվեր ու փաստեր


Օրեր առաջ վարչապետի աթոռը զբաղեցնող սուբյեկտը իր հերթական մարզային հանդիպումների ու շրջայցերի շրջանակներում գյուղական բնակչությանը ներկայացրեց Հայաստանի ապագա գյուղատնտեսության իր մոդելը: Այս մասին Yerevan.today-ում  հրապարակված իր հոդվածումբ գրել է Գյուղատնտեսության փորձագետ, Ագրարային համալսարանի էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը:

նա, մասնավորապես, նշել է. «Բնական է, որ ցանկացած մասնագետի և փորձագետի համար էլ հետաքրքիր է լսել պարենային լրջագույն սպառնալիքների նախաշեմին հայտնված երկրի ղեկավարի տեսլականը ռազմավարական նշանակության ոլորտի՝ գյուղատնտեսության, զարգացման մասին:

 

 

Լսելով ելույթը, ակամայից սպասում ես, որ զարգացումների գոնե այս փուլում վարչապետը կգտնվեր քիչ թե շատ ավելի ողջամիտ, իր խոսքերում փոքր-ինչ զգուշավոր և նաև որոշակիորեն հիմնավոր: Սակայն, ցավոք, պետք է արձանագրել, որ կրկին ելույթը ավելի շատ հիշեցնում էր բաժակաճառերի շարքի, քան պարենային աղետի առջև կանգնած երկրի վարչապետի՝ գյուղատնտեսության զարգացման տեսլականի ու ծրագրերի մասին ելույթի: Բավական է նշել այն հանգամանքը, որ 2 րոպե 40 վայրկյան տևողությամբ ելույթում 15 անգամ հնչեցրել է «պետքա» կամ «պտի» բառը՝ «Ավանդական ոռոգումից պետքա անցնենք կաթիլային ոռոգման, պետքա հակակարկտային ցանց ըլնի որ մենք կարկուտից չվախենանք ընդհանրապես, բանավոր գյուղատնտեսությունը մենք պետքա փոխարինենք թուղթ ու գրիչով գյուղատնտեսության, մենք պետքա քաջալերենք, որպեսզի դուք հնարավորություն ունենաք միավորվել, նաև պետքա կարողանանք հողերը խոշորացնել․․․» և այսպես շարունակ:

Ավելորդ է նշել, թե որքան հարցեր են առաջանում վերոնշյալ ելույթի շրջանակներում. դրանք չափազանց շատ են:

Պարզապես դրանցից ընդամենը մի քանիսը.

Վարչապետն իր ելույթում հպարտ և ինքնավստահ կեցվածքով ձեռքին գտնվող թղթից կարդում էր թվեր և ցուցանիշներ, մասնավորապես նշել է՝ «Մեր երկրում 444 հազ. հա վարելահող կա, 216 հազ. հա-ը կամ 49 %-ը ընդհանրա¬պես չի մշակվում, այս հողերի 74 %-ում ջուր չի հասնում, ոռոգման ջուր չի հասնում, մենք պետքա էս 216 հազ. հա-ը դնենք մշակման և ոռոգման տակ»:

Նախ՝ չի օգտագործվում ոչ թե 216000 հա վարելահող, այլ Ազգային վիճա¬կա¬գրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ չի օգտագործվում՝ 221300 հա, որը կազմում է 444000 հա-ի ոչ թե 49, այլ՝ 49.8 %-ը (հասկանալի է, թե թվի կլորացումն ինչու չի արվել «50»-ի օգտին), գուցե վարչապետը կրկին ինչ-որ բան խառնել է կամ իրեն սխալ թվեր են տրամադրել և հերթական «փոքրիկ» թյու¬րի¬մա¬ցությունն է տեղի ունեցել: Մյուս կողմից՝ Իսկանդերի հայտնի «թյուրիմացությունից» հետո կարծում եմ վարչապետի համար 5300 հա այս կողմ, 5300 հա այն կողմ բոլորովին խնդիր չէ: Բայց դա չի կարևորը, ապշում ես այս մարդու հերթական ֆանտաստիկ համոզմունքների ու «խրոխտ» կանխատեսումների վրա: Նշվածը մասնավորեցնելով, հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Գյուղատնտե¬սու¬թյան նախարարությունը լուծարած և վարելահողերի օգտագործման մակարդակի պատմական հակառեկորդ գրանցած կառավարությունը վարելահողերի օգտագործման մակարդակը դարձնելու 100%՝ ցանքատարածությունները դարձնելով 444 հազ. հա: Որպեսզի նշվածն առավել հիմնավոր և պատկերավոր լինի՝ ներկայացնենք վիճակագրական որոշ տվյալներ. այսպես՝

2005 թ. ընդամենը ցանքատարածությունների ցուցանիշը կազմել է 331,5 հազ. հա, 2017թ.՝ 294,5 հազ. հա, 2018թ.՝ 242,2 հազ. հա, 2019թ.՝ 227,9 հազ. հա, 2020թ.՝ 222,7 հազ. հա (չի օգտագործվել վարելահողերի 49,8 %-ը): Բերված տվյալներից պարզ է դառնում, որ գործող կառավարության 3 տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի արձանագրվել է չօգտագործվող վարելահողերի տարածությունների կայուն աճ: Մեր գնահատմամբ, այս ցուցանիշների և ստեղծված իրավիճակի պայմաններում վարչապետի կանխատեսումները, կապված վարելահողերի ամբողջ տարածությունը մշակովի դարձնելու հետ, որևէ աղերս չունեն իրականությանը և դուրս են տրամաբանության սահմաններից:

Ինչ վերաբերում է վարելահողերը ամբողջությամբ ոռոգելի դարձնելուն, ապա այս եզրահանգումն ու կանխատեսումը նույնպես կարելի է դասել անտրա¬մա¬բա¬նա¬կան և հիմնավորումից զուրկ հերթական բաժակաճառերի շարքին, քանի որ անգամ ԽՍՀՄ լավագույն տարիներին ոռոգելի տարածքների 100%, ոչ էլ 90% ցուցանիշ երբեք չի արձանագրվել (ոռոգելի հողերի առավելագույն տարածությունը եղել է շուրջ 275 հազ. հա), և դա այն պայմաններում երբ ամբողջ երկրով մեկ ԽՍՀՄ բյուջեի միջոցներով իրականացվում էին ջրամբարաշինության մասշտաբային ծրագրեր, ինչպես նաև հողերի զգալի մասը ոռոգվում էին մեխանիկական ոռոգման համակարգերի՝ պոմպակայանների, միջոցով, որոնց զգալի մասը 90-ականներին շարքից դուրս եկան և ոչնչացվեցին, բացի այդ՝ պոմպակայաններով ոռոգելը պահանջում է էլեկտրաէներգիայի ահռելի ծախսեր:

Թե վարչապետն ինչի հիման վրա է կատարել այդ տեսակ ֆանտաստիկ կանխատեսումներ և դրանք հնչեցրել իր ելույթում, դժվար է ասել, հավանաբար երկրի գյուղական բնակչությանը «քաջալերելու» համար: Մինչդեռ, լավ կլիներ, որպեսզի գոնե մեկ անգամ էլ նույնքան հաստատակամ ու վստահ կերպով մարդկանց ու փորձագիտական հանրությանը ներկայացներ նաև, թե ի՞նչ միջոցներով ու ռեսուրսներով է պատրաստվում հասնել այդ ֆանտաստիկ արդյունքներին, և որ ամենակարևորն է՝ ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը գնում: Գուցե, պարզվի՝ նկատի է ունեցել, որ այդ ցուցանիշներին հնարավոր է հասնել, ասենք օրինակ 22-րդ դարում և իմ քայլը կուսակցության ջանքերով, կամ էլ միգուցե նմանատիպ ձեռքբերումներ արձանագրելու մեկ այլ ճանապարհային քարտեզ ունի:     

Վարչապետն իր ելույթում նշում է գյուղատնտեսության պետական աջակ¬ցու¬թ¬յան բազմաթիվ ծրագրերի մասին, որոնք տպավորություն է, թե իր կառավարությունն է մշակել, մինչդեռ դրանք բոլորը մշակվել են նախորդ կառավարությունների կողմից, հետևաբար այդ ամենն իրեն և իր կառավարությանը վերագրել որքան էլ ցանկանա չի ստացվի:

Վարչապետը նշում է նաև, որ 30 տարի նորմալ ջրամբար չի կառուցվել. այդ կապակցությամբ ցանկալի կլիներ, որպեսզի վերջինս այցելեր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի պաշտոնական կայք էջ (www.scws.am), որտեղ կտեսներ, որ կայքի «Ջրամբարաշինություն» բաժնում ներկայացված ջրամբարաշինության ծրագրերը (Կապսի, Վեդիի, Եղվարդի և Մաստարայի) բոլորն էլ մշակված են նախորդ կառավարությունների կողմից:

Վարչապետին կցանկանայի հիշեցնել նաև նորանկախ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ վերականգնված և վերակառուցված Մարմարիկի ջրամբարի մասին, որի բոլոր նախագծային աշխատանքներն ավարտվել են 2005 թ. հուլիսին, իսկ շինարարական աշխատանքները սկսվել 2006 թ. օգոստոսին և ունի 23 միլիոն մ3 օգտակար ծավալ: Մարմարիկի ջրամբարի գործարկմամբ հնարավոր է դարձել լրացուցիչ ոռոգել Կոտայքի մարզի 1055 հա հողատարածք և ինքնահոս եղանակով լրացուցիչ ջրաքանակ (շուրջ 14 մլն մ3) մատակարարել Արտաշատի ջրանցքին, Մխչյանի պոմպակայանում խնայել տարեկան 10.9 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգիա, քանի որ համապատասխան ծավալի ջուրը` մոտ 14 մլն խմ, Արտաշատի մայր ջրանցքին տրվում է ինքնահոսով, ինչպես նաև նույն ջրաքանակն անցնելով Սևանի ՀէԿ-երի կասկադով՝ կարող է արտադրել տարեկան մոտ 21 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Իսկ Ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին, շինարարության արժեքը կազմել է շուրջ 4,874 մլրդ դրամ։

Մյուս կողմից էլ` դժվար է հասկանալ, թե վարչապետն ինչ է հասկանում ասելով «նորմալ ջրամբար» կամ ի՞նչ է նշանակում «գյուղացիական կոպերատիվ», միգուցե վարչապետը նոր հասկացություննե՞ր է առաջ քաշում գիտության մեջ. դժվար է ասել: Ասելով պետք է ստեղծենք կոոպերատիվներ, վարչապետն արդյո՞ք տեղյակ է գյուղատնտեսական կոպերացիայի հիմնահարցերին և գոնե իր կառավարության ժամանակահատվածում կոպերատիվների ստեղծման վիճակագրությանը։ Հավանաբար՝ ոչ: Այլապես, այդ հարցում նույնպես, այդքան վստահությամբ չէր նշի՝ «ձեզ կքաջալերենք ու դուք կստեղծեք կոպերատիվներ». սա առնվազն լուրջ չէ, իսկ իր թիմում կրկին չի գտնվում մեկը, ով վարչապետին կհուշեր, որ քաջալերելով կոպերատիվ չեն ստեղծում:

Վարչապետը ելույթում շեշտադրում է, որ պետք է անցնել կաթիլային ոռոգման և դա այն դեպքում, երբ Կառավարության «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորում» ծրագրի փոխհատուցման բաղադրիչի շրջանակ¬նե¬¬րում 2018, 2019 և 2020 թվականներին դիմել են համապատասխանաբար՝ 0, 8 և 2 շա¬հառուներ, իսկ ծրագրի՝ վարկային և փոխհատուցման բաղադրիչների շրջա¬նակներում շահառուների աշխարհագրությու¬նը 2018-2020 թթ. բաժին է ընկնում միայն 3 մարզերի՝ Արմավիր Արարատ, Կոտայք և Երևան քաղաքը: Նշվածի հա¬մա¬տեքստում պարզ է դառնում, որ տվյալ խնդիրն այնքան խորն է ու բազմակողմ, որ անգամ պետական աջակցության ծրագրերը չեն խթանում կաթիլային տեխնոլո¬գիաների լայնորեն ներդրմանը: Այսինքն, այս դեպքում նույնպես ականատես ենք լինում վարչապետի հերթական բարի ցանկությանը, քանի որ առնվազն պետք է լուծվեն բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, հետո նոր՝ կաթիլային ոռոգման անցնելու բարձրագոչ ելույթներ ունենալ, առանց հասկանալու՝ ի՞նչն է պատճառը, որ այդքան սակավաթիվ է շահառուների քանակը և ինչու՞ է երեք տարի շարունակ Հանրապետության միայն 3 մարզերի շահառուներ են օգտվում կաթիլային ոռոգման տեխնոլոգիաների ներդրման պետական աջակցության ծրագրերից:

Դե, ինչ վերաբերում է վարչապետի «բանավոր գյուղատնտեսությունը մենք պետքա փոխարինենք թուղթ ու գրիչով գյուղատնտեսության» և մի շարք այլ կոչերին, ապա հասկանալի է, որ մեկնաբանություններն ավելորդ են:

Բազմաթիվ են հարցերը, քանզի վարչապետի շուրջ 3 րոպե տևողությամբ ելույթում հնչեցին բազմաթիվ կենացներ, մանիպուլյացիաներ և ֆանտաստիկայի ժանրին պատկանող կանխատեսումներ ու բարեմաղթանքներ:

Որպես տնտեսագետի և որպես գյուղատնտեսության ոլորտի տնտեսա¬գի¬տու¬թյան հիմնահարցերով զբաղվող մարդու՝ փաշինյանի ելույթից հետո ինձ մոտ հեր¬թական զարմանքը կամ, որ ավելի ճիշտ է՝ տագնապն ու անհանգստությունն էլ ավելի խորացավ մեր երկրի, տնտեսության, գյուղատնտեսության, պարենային անվտան¬գության ապահովման և ընդհանրապես մեր պետության ու պետականության հե¬տա¬գա գոյության առնչությամբ:

Վարդան Ալեքսանյան Նիկոլ Փաշինյան գյուղատնտեսություն

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին