f

Անկախ

Ազգային գրադարանային շաբաթն այս տարի հոբելյանական է


Ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն է: Այն կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և 2002 թ.-ից անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից: Միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:

Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները։ Այս տարի Ազգային գրադարանային շաբաթվա հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Կից կարող եք ծանոթանալ անցկացվելիք միջոցառումների ցանկին և ժամանակացույցին:

Ապրիլի 12՝ ժամը՝ 14։00

Ազգային գրադարանային շաբաթվա բացում։ 

Պատվոգրերի հանձնում Ազգային գրադարանային շաբաթվա հիմնադիր անդամներին։

«Ազգային գրադարանային շաբաթ» շտեմարանի ներկայացում։

Ազգային գրադարանային շաբաթվա 20-ամյակին նվիրված պաստառների, հրավիրատոմսերի ցուցադրություն։

Ապրիլի 13-ից մեկնարկում է «7 օր՝  7 գրադարան» խորագրով այցեր և նոր հրատարակված գրականության նվիրատվություն Երևանի համայնքային գրադարաններ (Աջափնյակ վ/շ, Ավան վ/շ, Դավիթաշեն վ/շ, Կենտրոն վ/շ, Շենգավիթ վ/շ, Քանաքեռ-Զեյթուն վ/շ, Արաբկիր վ/շ)։

Ապրիլի 13՝ ժամը 12։00

Այց Աջափնյակ վ/շ Գրադարանների կենտրոնացված համակարգ։

Ապրիլի 13՝ ժամը 14։00

Հրաչյա Աճառյան-145 (Գրականության ցուցադրություն, զեկույց։ Զեկուցող՝ Նարինե Դիլբարյան)

Ապրիլի 14՝ ժամը՝ 12։00

Այց Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան։

Ապրիլի 14՝ ժամը՝ 16։00

ՎԵԲԻՆԱՐ (Հայաստանի համահավաք գրացուցակի հնարավորությունները և դրա կարգավորումները)։

Ապրիլի 15՝ ժամը 12։00

Այց Արաբկիր վարչական շրջանի թիվ 5 գրադարան։

Ապրիլի 15՝ ժամը 15։00

Ամերիկյան գրականության անկյան բացում Ընդհանուր ընթերցասրահում։

Ապրիլի 16՝ ժամը 12։00

Այց Դավթաշեն վարչական շրջանի թիվ 40 գրադարան։

Ապրիլի 16՝ ժամը 14։00

ՍԵՄԻՆԱՐ։ «Ինչպես օգտվել էլեկտրոնային քարտարանից»։ Սեմինար Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների համար։

 Ապրիլի 17՝ ժամը 12։00

Այց Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարան։

Ապրիլի 17՝ ժամը 14։00

Նիկողայոս Ադոնց-150, գրականության առցանց ցուցադրություն։

Ապրիլի 18՝ ժամը 12։00

Այց Շենգավիթ վարչական շրջանի թիվ 32 գրադարան։

Ապրիլի 19՝ ժամը 12։00

Այց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային համալիր։

Ապրիլի 19՝ ժամը 14։00

Հուշարձանների և տեսարժան վայրերի  միջազգային օրվա ծրագրի շրջանակում

 «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։ 

Ապրիլի 19՝ ժամը 16։00

ՎԵԲԻՆԱՐ։ Գիտական հոդվածներին DOI (օբյեկտի թվային նույնականացուցիչ) տրամադրումը և CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգում հոդվածների գրանցման ընթացակարգը:

Հայաստանի ազգային գրադարան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին