f

Անկախ

Նրա հայրենասիրական գաղափարները


Նախկին ԽՍՀՄ-ում տարիներ շարունակ հիշատակված՛՛Տիեզերագնացի օրը՛՛ապրիլի 12-ը նաև ամերիկաբնակ հայուհի, եղեռնից մազապուրծ ընտանիքի ժառանգ, գրող, հոգեբան-մանկավարժ, գիտությունների թեկնածու Նորա Ահարոնյանի ծննդյան օրն է։ 
Մեր տարիների բարեկամին շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ հղում ենք լավագույն մաղթանքներ ու ՛՛Անկախ՛՛-ի ընթերցողին ներկայացնում նրա հայրենասիրական գաղափարները՝ ՛՛Հայրենիքից հեռու՛ հայրենիքի հետ՛՛։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ, Ամալյա ԱԲԵԼՅԱՆ, Վարուժան ՎԱՐԴՈՒՄՅԱՆ


Հայկականությունը ոգու առեղծվածային բացահայտումն է, ազգային ճակատագրի անդրադարձը, որտեղ յուրաքանչյուր ազգի նվիրյալ զավակ մի սևեռուն նպատակ ունի՝ պահե՛լ և պահպանել իր ազգի պատիվը` իր հայրենանվեր գործունեությամբ և տաղանդի բազմաշնորհ բացահայտումներով։ 
Ամերիկյան դպրոցներում տարբեր ազգերի երեխաների հետ աշխատելը ինձ մեծ հնարավորություն է տվել շփվելու նրանց հետ, ծանոթանալու նրանց կուլտուրային, ավանդույթներին, լեզվին, արվեստին, տալով նաև իմը՝ հայկականը։
Որպես գիտության և գաղափարի ջահակիր, համամարդկային արժեքների կրող ու բացահայտող, բոլոր ժամանակների պահանջված մտավորական ու հայրենանվեր գործի ջատագով, ով երբեք չի ձգտել լինել առաջիններից, սակայն իմ ողջ բանական կյանքում ջանացել եմ ծառայել հանուն ճշմարտության և արդարության, միշտ կարողացել եմ բացասականը վերակերպավորել՝ կցելով իրական դրականին։
30 տարիների ընթացքում աշխատել եմ մի շարք դպրոցներում ու մեծ հպարտությամբ  նշում եմ, ամենակարևորը, որ բոլոր դպրոցներում էլ նա առիթ եմ ունեցել տարին մեկ անգամ կազմակերպել է ,Հայոց Մեծ Եղեռնինե նվիրված հսկա ծրագիր։ Այն ո՛չ միայն ողջունելի էր և պատվաբեր նաև ի պաշտոնե, այլ որպես հայ ազգի նվիրյալ զավակ, ով խորին խոնարհումով՝ մեծարանքի՛ է արժանի։ 
Ամեն տարի՝ ապրիլի 24-ին իմ ղեկավարությամբ տվյալ դպրոցի լսարանում՝ 1000-ից 2000 աշակերտների ներկայությամբ վարել եմ շատ հետաքրքիր ծրագիր, որը շատերի ներաշխարհում անջնջելի հետք է թողել։ Այն կազմված է եղել մի քանի մասերից՝ հայերեն ասմունք, հայկական ջարդը ներկայացնող կինոժապավեն, հայկական արվեստ, երաժշտություն և ազգը բնորոշող պարեր։ Անձամբ եմ ասմունքել հայ բանաստեղծների ստեղծագործություններից, օրինակ՝ Եղիշե Չարենցի ,Ես իմ անուշ Հայաստանինե, Պարույր Սևակի հոգեցունց ,Անլռելի զանգակատունըե և Հովհանես Շիրազի հանճարեղ ,Դանթեականըե, որոնք չափազանց պատկերավոր են և հուզումնալեցուն: Ցանկությունս հետևյալն էր՝ ,Հանդիսատեսը պետք է լսեր հայերեն լեզուն, հնարավորինս ընկալեր նրա ելևէջները, որոնք աներևակայելի հետաքրքիր էին, հավատամքներով լեցուն և ընկալելի, իսկ երաժշտականությունը մի առանձնահատուկ ներդաշնակություն ու գեղեցկություն էր հաղորդում: Եվ ամենակարևորը այն էր, որ ուզում էի, որպեսզի իմ աշակերտները լսեին հայերենը իրենց իսկ կատարմամբ, որը անսահման հաճելի էր և պատասխանատուե։ Այդ առիթով հրավիրում էի հայկական պարի խումբ։ 
․․․35 տարի առաջ շատ քչերն էին լսել Հայաստան երկիրի ու Հայ ժողովրդի մասին։ Հիշում եմ ու կարևորում հայրենիքի հետ կապված մի շարք շատ կարևոր փաստեր։ Հպարտությամբ եմ օգտագործում ,փաստերե բառը, քանի որ այն, ինչը պատմում եմ, անմոռանալի ու անջնջելի են, որին ես ու իմ ընտանիքի բոլոր անդամները մասնակից են եղել։ 

Ես և իմ ընտանիքը հեռու ենք եղել հայրենիքից, սակայն մեր մասնակցությունը՝ կապված հայրենիքի օգնության հետ, բոլորովին չի ավարտվել։

2015 թվականին լույս է տեսնում իմ ՛՛Իմ սրտի մեղեդին՛՛ գրքի անգլերեն օրինակը, “The Song of My Heart․”։ Գրքի շնորհանդեսին մասնակցել են 250-ից ավել հյուրեր: Ծրագիրը երկու լեզուներով վարել եմ անձամբ։ Ծրագրին իրենց տպավորություններով մասնակցեցին Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամները, բանաստեղծները, նաև իմ բազում ընկերներ և մտերիմներ: Քանի որ շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլ 12-ին՝ իմ ծննդյան օրը, ի հիշատակ հայոց ցեղասպանությանը, գրադարանի սրահը զարդարել էի հայկական դրոշի երեք գույներով։ Այդ հիշարժան օրը անչափ տպավորիչ էր և հուզառատ, հատկապես՝ օտար մասնակիցների համար։
2015-ից մինչև 2018 թվականը ամեն տարի հետևողականորեն եղել է հայրենիքում, որտեղ հագեցած ծրագրերով միջոցառումներ եմ կազմակերպվել՝ իմ մանկավարժական, գրական ու մշակութային գործունեության թեմաներով: 
Բոլորովին վերեջերս Վանաձորի Լոռու մարզային գրադարանի լեփ-լեցուն դահլիճում  տեղի ունեցավ իմ 2020թ․ Լոս Անջելեսում հրատարակված ՛՛Կարոտի հուշեր․ Մտորումներ, երազներ, կյանքի դասեր՛՛ գրքի առցանց քննարկում։ Հավատացնում եմ, որ ոչ այնքան ուրախությունից, որքան մեր ազգի կորուստի ցավից արցունքով լցվող աչքերով եմ գրել իմ ողջույնի խոսքը
․․․Վաղուց եմ արդեն համոզվել, որ մեզ, հայերիս մոտ, դժբախտաբար պակասւոմ է միաբանությունը։ Միայն միաբանությամբ կարող ենք հաղթել, որպես ազգ։
     

Քանի որ ,Կարոտի հուշերե- ի նպատակներից մեկն էլ մեր միաբանությունն է, որպես ազգ,  սիրելու, հարգելու,  ընդունելու միմյանց՝ դառնալով մի ես, հզոր ու անքակտելի։ Այդ հիանալի էներգիայի դաշտում հայտնվեցին երկու ինձ համար նոր հայուհիներ։Նրանք են՝ հայ ժողովրդի կողմից սիրված ու հարգված օպերայի երգչուհի ու բանաստեղծուհի՝ Կարինե Վարդանյանը (Կարինե Վարդ)` որպես խմբագիր և ,Ծիրանի ծառե պարային ստուդիայի գեղարվեստական մասի ղեկավար՝ Անահիտ Աղաբեկյանը` որպես սրբագրիչ։ Իբրև եռյակ, մեր նպատակն է աշխատել միասին ու անել մեր լավագույնը դառնալու օրինակ և տարածելու մեր սերն ու հարգանքը բոլորին։ Այժմ կցանկանայի իմ խոսքն ավարտել Անահիտի բառերով․․․
Հոգու անկեղծ ջերմությամբ
Ու անսահման հուր-սիրով,
Սե՛ր ենք բերել երեքով՝
Մեր եռաթև ճախրանքով․․․

Նորա ԱՀԱՐՈՆՅԱՆ
 

Նորա Ահարոնյան տարեդարձ Վաղարշակ Ղորխմազյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին