f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը կիրառում է ուժ, որ մնա իշխանության, և խաղաղ ցույցերով դա չի անցնի, ուժին պետք է ուժ հակադրել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)


Բարև ձեզ սիրելի ժողովուրդ

Ողջույն մեր ժողովրդին։ Ցանկացած պետությունում այսպիսի խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, մարդը սուսուփուս դուրս կգնար կամ կուսակցությունը  կպարտադրեր, կամ  Ազգային ժողովը կպարտադրեր. Որ գնա։ Մենք տարբերվում ենք մյուսներից, մեզ մոտ այդպես չէ:

Հերիք չի չեն գնացել, դեռ նրանք հոխորտում են, ինչ-որ ծրագրեր են առաջարկում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամություն։ Պատերազմն ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր, և դրա մասին են հայտարարում Թուրքիան և Ադրբեջանը՝ իրենց ժողովրդին ուղղորդելով, որ պետք է ոչնչացնել հայերին, վերցնել Երևանը, Սյունիքը։ Ու այս պայմաններում երկրի ղեկավարներն ասում են, որ պետք է բարեկամություն անենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ ժամանակներ կային, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, այդ ժամանակներն անցան:

Իրենք համառորեն չեն գնում: Հիմա ես մի պահ պատկերացնում եմ, որ Հիտլերը այդպես վարվեր. պատերազմի ավարտից մի  ամիս առաջ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեր և նշանակեր ընտրություններ, մենք այսօր չէինք ունենա այդպիսի հզոր Գերմանիա։

Գերմանացիները հասկացան, որ ֆաշիզմի էջը պետք է փակել, դատապարտել, որպեսզի բացվի մի նոր էջ, մինչև պատմության մի էջը չփակվի, նորը չի բացվելու, հիմա մենք գտնվում ենք այդ  խայտառակ էջի մեջ և չենք կարողանում այդ էջը շուռ տալ, իսկ հաջորդ էջում մեզ սպասվում են բազմաթիվ բարդություններ և հսկայական հնարավորություններ, փաստորեն այս էջը զոռով պահելու պատճառով մենք չենք կարողանում ունենալ այն, ինչը կունենայինք,  եթե կարողանային էջը թերթել:

 80-ական թվականների վերջում աշխարհը մտավ մի նոր էջի մեջ, բոլորը սպասում էին, որ գալիս է մի նոր ոսկեդար, մենք այդ ժամանակ ուժեղ էինք և կարողացանք օգտվել այդ առիթից։ Մենք ստեղծեցինք մեր պետությունը, ստեղծեցինք մարտունակ բանակ, կարողացանք հաղթել պատերազմում։  Ճիշտ է, մենք չկարողացանք օգտվել այն բոլոր հնարավորություններից, որ տալիս էր այդ ժամանակաշրջանը, բայց մենք կարողացանք օգտվել որոշ հնարավորություններից:

Հիմա նույնն է կատարվում աշխարհում, հիմա նոր էջ է բացվում, մեծ պայքարներ են սկսվում, նոր հնարավորություններ են ստեղծվում, բայց մենք մնացել ենք հին էջի վրա:

 Նիկոլ Փաշինյանին ոչ միայն պետք է վռնդել իր արածների համար, անշնորհք կառավարման համար, այլ նաև, որ նա հիմա այդ տեղում նստելով ուտում է մեր և մեր երեխաների ապագան: Մեզ զրկում է ապագայից: Այդ ապագան բարդ է լինելու, որովհետև նոր հնարավորությունները օգտագործելու համար մենք պետք է վերականգնենք այն, ինչ որ ունեցել ենք վերականգնենք բանակը, վերականգնենք մեր սահմանները, Արցախը։ Այդ ամենը պետք է անենք, որ կարողանանք այդ նոր խաղում առավելություններ ստանալ։ Ինքը կերավ ոչ միայն մեր անցյալը, այլև հիմա ուտում է մեր ու մեր երեխաների ապագան, ամենաբարդ ժամանակաշրջանն է մեր տարածաշրջանում, մենք խաղալիք ենք, մենք գործոն չենք։

 Ո՞նց են էդ էջը պահում ուժային միջոցներով, ուժի միջոցով, ոչ թե օրենքի միջոցով: Նիկոլը նվաստացրեց բանակը՝ ԳՇ պետին հանելով և դատարաններ ուղարկելով: Մեր բանակը, որը ճիշտ է՝ պարտություն կրեց, բայց մենք հպարտանում էինք մեր բանակով: Նա նվաստացրեց բանակը, որ իր դեմ չլինի: Բայց բանակը, մեկ է, իր դեմ է և մի օր ոտքի է կանգնելու։ Նա կաշառեց ոստիկանությանը, բայց եթե կաշառք տալիս ես, պարտադիր չի, որ դիմացինը անի այն, ինչ որ դու ուզում ես: Դա ինքը սխալ է կարծում:

Ազգային անվտանգության ծառայությունը դարձավ Նիկոլի անվտանգության ծառայություն: Այս պայմաններում, երբ որ մենք շրջապատված ենք թշնամիներով, այս պայմաններում, երբ որ Հայաստանում վխտում են լրտեսական ցանցերը, Ազգային անվտանգության ծառայությունը զբաղված է միայն և միայն Նիկոլին պաշտպանելով:

 Դատախազությունը զբաղված է իր հակառակորդներին չեզոքացնելով, մենք հիմա գտնվում ենք այս վիճակում: Նա կիրառում է ուժ, որ մնա իշխանության, և խաղաղ ցույցերով նա չի հեռանա, ուժին պետք է հակադրել ուժ։ Մենք պետք է կարողանանք ստեղծել այդ ուժը: Եվ այդ ուժը ժողովուրդն է, մենք պետք է կարողանանք ամբողջ ժողովրդին ոտքի բարձրացնել: Մենք պետք է աշխատենք ամեն օր և ոտքի բարձրանանք: Մենք պետք է զբաղվենք քարոզչական աշխատանքով, մենք պետք է զբաղվենք կազմակերպական աշխատանքով, մենք պետք է գնանք շրջաններ հանդիպենք և ամեն տեղ ստեղծենք մեր կառույցները և ոտքի բարձրանանք, և այսօրվանից մենք պետք է նախապատրաստվենք և մի «իքս» օր ամբողջ ժողովրդով պետք է ոչնչացենք ամեն ինչ. այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ «իքս» օրվան: Ես նորից ասում եմ, ուժին պետք է հակադրել ուժ: Խաղաղ խոսակցությունները չեն օգնի, բայց այդ ուժը ոչ թե հազար կամ երկու հազար երիտասարդներ են, որոնք չափառները ջարդելով մտնում են շենքերը, ոչ, այդ ուժը մեր ժողովուրդն է, և պետք է հաղթի ոչ թե հազար հոգի կամ հարյուր հոգի, ոչ, պետք է հաղթի ամբողջ ժողովուրդը, որ այս ընկճված վիճակից դուրս գա, որպեսզի տեսնի, որ ինքը կարողանում է հաղթել: Դա է մեր ճանապարհը:

Քանի որ ես ուշադրությամբ հետևում եմ, թե ինչ է կատարցվում աշխարհում, ես տեսնում եմ թե ինչ նոր հնարավորություններ են ստեղծվում մեր ազգի առաջ, թե ինչ առավելություններ մենք ունենք մեր սփյուռքով, մեր տարածքով, մեր դիրքով և ինչպես ենք մենք օրեցօր կորցնում այդ հնարավորությունները միայն այն պատճառով, որ մեկը զոռով էջը պահել է, սոսնձել է և թույլ չի տալիս այդ էջը շուռ տալ: Նորից կրկնում եմ, ինքը ոչ միայն կերավ մեր անցյալը, ինքը հիմա ուտում է մեր և մեր երեխաների ապագան: Թույլ չենք տա: Էն որ ասույմ ենք՝ առանց Նիկոլ Հայաստան, դուրս չի գալիս, չեմ ուզում իր անունը տալ: Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ……

Մանրամասները՝ տեսանյութում։

Վազգեն Մանուկյան Հայրենիքի փրկության շարժում հանրահավաք ելույթ Տեսանյութ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին