f

Անկախ

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ մեզ ակադեմիա պետք չի»․ ակադեմիկոս Էդ․ Ղազարյան


Գիտությունների ազգային ակադեմիայում փոթորիկ է հասունանում։ Տարիներ ի վեր իրենց աշխատանքը լուռ կատարող, քաղաքական աժիոտաժից հեռու գտնվող գիտնականներն այնքան են վրդովվել ակադեմիայի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներից, որ պատրաստ են անգամ անցնել հրապարակային գործողությունների։ Ասում են՝ դանակը ոսկորին է հասել։ Բավական չէ, որ ստորաքարշ պայմաններում են աշխատում, դեռ մի բան էլ իրենց աշխատանքն իշխանություններն ուզում են զրոյացնել ու ակադեմիան իբրև ամբողջական համակարգ կազմալուծել։ 

Օրերս ակադեմիայի ինստիտուտները փակ նիստեր են անցկացրել քննարկելու որոշ ինստիտուտներ բուհերի հետ միավորելու, որոշներն էլ փակելու՝ իշխանությունների մտադրությունը։ Ըստ մեր տեղեկությունների՝ այդ մտքին դեմ են արտահայտվել բոլոր այն ինստիտուտները, որոնք հարցը քննարկել են։ Մի քանի ինստիտուտներ էլ առաջիկա օրերին քննարկումներ կանցկացնեն և իրենց կարծիքը ներկայացնեն ԳԱԱ նախագահություն։ 

Իսկ երկու օր առաջ ակադեմիայի նախագահությունն է հարցը քննարկել, որտեղ նույնպես միարժեքորեն պաշտպանվել է ակադեմիան իբրև միասնական համակարգ պահպանելու անհրաժեշտությունը։

Առաջիկա օրերին ակադեմիան ի մի կբերի բոլոր ինստիտուտների և նախագահության քննարկումների արդյունքները և իր դիրքորոշումն ու առաջարկները կներկայացնի պատկան մարմիններին։

Ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, Հանրային խորհրդի անդամ Էդուարդ Ղազարյանը Անկախ-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ակադեմիայի դեմ հարձակումները սկսվել են դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք․ «Նա ասում էր՝ մեզ ակադեմիա պետք չի։ 1943 թվականին, պատերազմի ժամանակ, ակադեմիա են ստեղծել, հիմա, այս բարձր տեխնոլոգիաների դարում, ասում են՝ մեզ ակադեմիա պետք չի»։

Նա իր մտահոգությունը հայտնեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ նախագիծը չի տալիս այն հարցերի պատասխանները, որոնք հուզում են գիտնականներին։

«Պարզ չէ՝ ինստիտուտները ակադեմիայի կազմից հանելուց հետո ի՞նչ են անելու։ Օրենքով շատ լղոզված է այդ ամենը ներկայացված։ Կամ ներկայացված է հետևյալ ձևակերպումը․ «գիտնականների խումբ, որը խորհրդատվություն է ապահովելու լիազոր մարմնին, այսինքն, ԿԳՄՍ-ին»։ Սա նշանակում է, որ ակադեմիան իր գործող օրենքով նախատեսված լիազորություններից զրկվում է, կարգավիճակն իջեցվում է»։

Այժմ ակադեմիան անմիջականորեն ենթարկվում է կառավարությանը, ակադեմիայի նախագահը մասնակցում է կառավարության նիստերին, ակադեմիան համարվում է գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն։

«Մյուս կարևոր գործառույթն այն է, որ ակադեմիան հանդիսանում է հիմնարար գիտության համակարգողը ոչ միայն ակադեմիական ինստիտուտներում, այլև բուհերում,-ավելացնում է Ղազարյանը,-երրորդ՝ ակադեմիան իրականացնում է փորձաքննություններ, հրատարակչական գործունեություն և այլն։ Ի՞նչ է լինելու այս ամենը, պարզ չէ»։

Պատճառաբանությունը, թե առաջարկվող փոփոխությամբ ակադեմիայի ինստիտուտներին ավելի շատ ինքնուրույնություն են ստալու, Ղազարյանը դեմագոգիա է համարում։ «Ինստիտուտները երբեք ինքնուրույնության խնդիր ակադեմիայի կազմում չեն ունեցել»։

Ակադեմիայի ինստիտուտների մի մասը բուհերին միացնելու գաղափարը, ըստ ակադեմիկոսի, որևէ դրական արդյունք չի տալու։ 

«Իբր թե բուհերը մի լավ վիճակում են, հիմա էլ ակադեմիայի ինստիտուտներն են միացնում։ ԳԱԱ ինստիտուտներն ունեն 4000 հոգանոց գիտաշխատող և օժանդակ կազմ։ Ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը։ Բացի այդ, այսօր մեր հանրապետությունում գիտական պրոդուկցիայի մոտ 40 տոկոսը տալիս են բուհական գիտնականները, այնպես չէ, որ բուհերում գիտություն չկա»։

Ակադեմիկոսը գիտության ոլորտի խնդիրները լուծելու համար նախևառաջ երկու կարևոր հարց է բարձրացնում․ առաջինը գիտնականների սոցիալական վիճակն է, երկրորդը՝ ժամանակակից սարքավորումների բացակայությունը։ 

«Գիտնականին տալիս են 100-150 հազար դրամ աշխատավարձ, իսկ նախարարը ստանում է մեկուկես միլիոն, և ասում են՝ լավ չեք աշխատում։ Երիտասարդ գիտնականներ գրեթե չունենք, բոլորը դրսում են, չունենք գիտական միջին սերունդ, սերնդափոխություն չկա։ Մեր գիտնականների միջին տարիքը 60-ից բարձր է, դա խայտառակություն է։ Այս հարցերը պետք է լուծեն»։

Ինչ վերաբերում է ժամանակակից սարքավորումներին, ապա գիտնականի կարծիքով դա ֆունդամենտալ նշանակություն ունի գիտնականի գործունեության համար․ «Նորմալ երկրներում 7 տարին մեկ գիտական սարքավորումները փոխվում ու թարմացվում են, իսկ մեր խեղճ գիտնականներն արդեն 30 և ավել տարի է աշխատում են հիմնականում նույն սարքավորումներով։ Եվ այս պայմաններում գիտնականներին ասել, որ դուք «լավը չեք», մեղմ ասած, ճիշտ չէ։ Մեր գիտնականներն ուղղակի հերոս են»։

Էդուարդ Ղազարյանը կարծում է, որ եթե այս ամենի հետ կապված գիտնականները չակտիվանան, չբարձրացնեն իրենց բողոքի ձայնը, չպայքարեն, ապա մենք կկորցնենք ակադեմիան։

«Իսկ ակադեմիան մեզ համար ազգային արժեք է»,-ասում է նա։

Ակադեմիկոսը համամիտ է, որ  ակադեմիայում բարեփոխումներ պետք են, բայց բարեփոխումները պետք է սկսվեն իր նշած հարցերի լուծումից։

«Հիշենք Պիեռ Կյուրիի խոսքը․ «Երկիրը, որտեղ նոր գիտելիք չի ստեղծվում, ժամանակի ընթացքում վերածվում է գաղութի»։ Հիմա մենք վերածվել ենք գաղութի, սպասարկող պետության, մինչդեռ ժամանակին Հայաստանը միշտ փայլել է իր գիտական ձեռքբերումներով»։ 

 

 

ՀՀ ԳԱԱ ակադեմիա Էդուարդ Ղազարյան գիտություն Խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչ պարտադիր էր Արցախի նախագահական ընտրություններին Արցախ գործուղել 581 հոգու
Ռոբերտ Քոչարյանի Ուղերձը Արցախի Հանրապետության Ժողովրդին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
Արցախի նախագահը պետք է լինի ինքնուրույն և ներկայացնի արցախցիներին.Վիտալի Բալասանյան
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի
Մեր հա՛լ, քո հավե՛ս...Լիլիթ Պողոսյան
Տարօրինակ զույգեր
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Ավելին
Ավելին