f

Անկախ

Նիկոլ Փաշինյանն «այո»-ի համար փո՞ղ է տալու (տեսանյութ),7օր


Հայտնի ու ակնհայտ է. վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրություններ ու ընտրարշավներ շատ-շատ է շատ է սիրում: Բնական է. նախընտարական հարայ-հրոցի ու ընտրարշավի, նախընտրական քարոզչության ընթացքում ձևավորվում է այն միջավայրը, որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում: Նախընտրականն այն աղմկոտ միջավայրն է, որտեղ նա կարող է դրսևորվել ու ռեալիզացնել իր հիմնական տաղանդը և ունակությունները: Պոպուլիստի տաղանդը: Ու, հա, երկար-բարակ նյարդագրգիռ ճառելու հունարը: Դա հիմնական բանն է, որ նա համեմատաբար լավ է կարողանում անել՝ ի տարբերություն մնացած ամեն ինչի:

Եվ ինչպիսի՜ ստեղծագործական, սորոսականները կասեին՝ կրեածի՜վ մոտեցումներ:

Է՛լ գարաժների տանիքներին ձեռքի բարձրախոսով թռվռալ, է՛լ տնետուն ընկնել, տո տեղն եկած ժամանակ հենց ոստիկանական փշալարերի վրա նետվել ու խարիզմատիկ վնասվածք ստանալ, է՛լ հակառակորդի նախընտրական շտաբը գրոհել ու ընտրակաշառքի ցուցակներ բացահայտել: Դե, նախընտրական հանրահավաքի ամբիոնից ԱԱԾ-ին ու ոստիկանությանը կարգադրություններ տալու մասին էլ չասած:

Ի դեպ, ընտրակաշառքի մասին:

Ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ընտրակաշառքի հարցն իշխանությանն ու իր քարոզիչներին ամենից շատն է անհանգստացնում, կարծես թե: Եթե չանհանգստացներ, իշխանության պանծալի ու քանքարալից ներկայացուցիչներն ու բացահայտ կողմնակիցներն օրումեջ մերկապարանոց տեղեկույթ չեն տարածի, թե բա՝ հասե՜ք, փրկե՜ք, «ոչ»-ի շտաբները 10 հազարական դրամ ընտրակաշառք են բաժանում խալխին:

Մի աղմո՜ւկ, մի աղաղա՜կ: Ու՝ ոչ մի կոնկրետ փաստ, ոչ մի, թեկուզ գեոլոկացիոն, հստակեցում, թե որտե՞ղ են բաժանում, ո՞վ, ո՞ւմ: Դա, այսինքն՝ ընտրակաշառքը քրեորեն պատժվող արարք է, ուստի նախ պետք է իրենց ոստիկանությանն ու ԱԱԾ-ին դիմեն, եթե տեղեկություններ ունեն իշխանականները, այլ ոչ թե հապճեպորեն վազեն հարցազրույց տալու կամ սոցցանցային գրառումներ տարածեն՝ վիրուսից էլ բեթար:

Եվ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը՝ իր իշխանական քարոզիչներով հանդերձ, այդպես իրար խառնվել: Ինչո՞ւ չհիշել սեփական անցյալն ու փորձը, և բյուջեի միջոցների հաշվին ընտրակաշառք չխոստանալ նույն ընտրողներին... ընտրակաշառքն արմատախիլ անելու համար (տե՛ս կից տեսանյութը):

Մոռացե՞լ եք: Պարոն Փաշինյա՞նն էլ է մոռացնել: Սիրով հիշեցնենք:

Եվ այսպես. 2017 թվական, մայիս, Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող, համանուն խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարում է, որ Երևանի ավագանիում մեծամասնություն ձևավորելուց հետո Երևանի բյուջեում ներառելու են նոր հոդված, որը կոչվելու է՝ «Սոցիալական աջակցություն՝ ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին»: Ասում է. «Խոսքն այն մասին է, որ այն քաղաքացիները, որ Երևանի ավագանու ընտրություններում մեր հաղթանակից հետո համապատասխան դիմում կներկայացնեն Երևանի քաղաքապետարան և կասեն, որ իրենք հրաժարվել են ընտրակաշառքով քվեարկելուց, այդ քաղաքացիները կոնկրետ չափի սոցիալական աջակցություն կստանան: Եվ ես կարող եմ նույնիսկ մեր նախնական հաշվարկներով մոտավորապես (ասել, որ) 15 հազար դրամի չափով օգնություն կստանան, և դա կլինի Երևանի քաղաքային բյուջեի ծախսային նոր հոդված, որը միտված է Հայաստանում արատավոր դարձած ընտրակաշառքների պրակտիկան վերացնելու...»:

Չէ, բայց նման հայտարարություն անելու համար պետք է հենց պոպուլիստի ու ամեն ինչ գլխիվայր շրջելու փաշինյանական տաղանդն ունենալ:

Ընտրակաշառքն արմատախիլ անելու անվան տակ, Նիկոլ Փաշինյանը... մի 50 տոկոսով ավելի գումարի չափով ընտրակաշառք է խոստանում, դա փաթեթավորելով բյուջեի վրա:

Կապ չունի, թե ինչպես էր Փաշինյանը այն ժամանակ դա փաթեթավորում, քանզի իր այդ հայտարարությունն արդեն ընտրակաշառքի երևույթ է: Դա միայն մենք չենք ասում, այլ ՀՀ գործող Ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 19-րդ հոդվածի 6-րդ կետը, որի համաձայն, «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով «ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Հասկանո՞ւմ եք, ընտրողներին դրամ խոստանալն էլ է արգելվում: Իսկ Նիկոլ Փաշինյանը հենց այդ էլ անում էր՝ 15 հազարի կարգի դրամ խոստանալով այն ընտրողներին, որ կգան ու ընդամենը կասեն, որ իրենք ընտրակաշառքով են քվեարկել: Շատ խնդալու մոտեցում է, իհարկե:

Ի դեպ, 2017-ին չստացվեց, իսկ այ, 2018-ին Նիկոլ Փաշինյանի ու կարգին Հայկոյի «Իմ քայլը» լա՜վ էլ մեծամասնություն ունեցավ Երևանի ավագանիում: Ինչո՞ւ դրանից մեկ տարի առաջվա ընտրակաշառքային խոստումը չկատարեցին: Դրանից էլ հարմար պա՞հ: Թե՞ այն սոցիալապես անապահով կարծեցյալ ընտրակաշառվողները լրիվ սոցիալապես գերապահով են դարձել արդեն:

Վերադառնանք ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեին: Ի՞նչն է խանգարում, որ մի հատ էլ այսօր Նիկոլ Փաշինյանը խոստանա, որ պետության բյուջեում փոփոխություն կանեն, միջոցներ կհատկացնեն «այո» ասելու կամ «ոչ» չասելու համար ընտրողներին էդպես մի 15 հազարական դրամով ընտրակաշառելու նպատակով: Երևի «ոչ»-ի շտաբի հասցեին տարածվող հերյուրանքների ենթատեքստը դա՞ է, Նիկոլ Փաշինյանն «այո»-ի համար փո՞ղ է բաժանելու: Թե՞ կասեք, բյուջեն պետական է:

Իսկ մի՞թե Փաշինյանի համար դա խնդիր է: Չէ՞ որ նա պարգևավճարների տեսքով յուրօրինակ ընտրակաշառք իր թիմակիցներին արդեն բաժանում է։

Բնութագրական է, որ ընտրակաշառքի մասին հենց Փաշինյանի իշխանականներն են աղմկում: Այն Փաշինյանի, որ 1 տարի 3 ամիս առաջ համարյա 70 տոկոս ձայն են ստացել ԱԺ գերարտահերթ ընտրություններում: Այն Փաշինյանի, որ այնքան սիրում է ամբողջ ժողովրդի անունից հանդես գալ ու ասել՝ սիրում եմ բոլորիդ: Պատկերացնո՞ւմ եք, թե որքա՜ն չեն վստահում ժողովրդին, որքա՜ն վատ կարծիքի են այդքան սիրելի ժողովրդի մասին: Հպա՜րտ քաղաքացու մասին։

Արմեն Հակոբյան

Նիկոլ Փաշինյան հանրաքվե «Այո»-ի քարոզարշավ ընտրակաշառք

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին