f

Անկախ

ՆԱ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԷՐ․ 98 տարի առաջ այս օրը նա գնաց Տուն


ՆԱ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԷՐ

98 տարի առաջ այս օրը նա գնաց Տուն

1

Բնությանը մերձ մեծացած լինելով՝ նա բնածին տեսանող էր, քննախույզ հայացք ուներ և կարողանում էր երևույթների խորքը տեսնել ու պատճառները բացահայտել:

Նա առաջինն էր մեր նորագույն պատմության մեջ, ով հասկացավ մեզ անբաժան ուղեկցող աղետի աղբյուրը՝

«շատ չարություն կա մեր հոգում»:

Ու նաև դրա պատճառը գտավ՝

«Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում»:

Եվ ապա եզրակացրեց՝

«Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի»։

Ու նաև ելքն ուրվագծեց՝

«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

2

Նա նաև բնածին պայծառատես էր, որը ժառանգական էր: Նա կանխատեսել էր իրեն ու իր շրջապատի հետ տեղի ունենալիք շատ իրադարձություններ: Նաև իր ազգի համար էր կանխատեսում արել, որն իրականանալու է՝

«Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.

Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին― Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք․․․»:

3

Նա իր ժամանակից առաջ էր, նա ժամանակից դուրս էր, և տրտնջում էր, որ իրեն մարդիկ չեն հասկանում, իր գրվածքների խորքը չեն տեսնում: Եվ հույս ուներ, թե մի օր կհասկանան ու այդժամ նոր միայն կբացահայտեն իրեն:

Երբ հասու լինենք հասկանալ նրան, այդժամ կհասկանանք, թե որն է էն մեծ խոսքը, որ տի ասենք աշխարհքին, ու այդժամ բեկում կլինի մեր կյանքում: Եվ այդ օրը մոտենում է:

4

Այսօր նրա հիշատակի օրն է:

#Վերելք միություն

Արծրուն Պեպանյան ՖԲ Գրառում Հովհաննես Թումանյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին