Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը հաջող մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Լեհաստանի Գանց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը, հավաքելով 66.89 միավոր գրավեց 20-րդ տեղը, և իրավունք ստացավ պայքարելու ազատ ծրագրում:
Այսօր պայքարի մեջ կմտնեն պարային զույգերը, կկայանա տղամարդկանց ազատ ծրագիրը: Հունվարի 24-ին կանանց մենասահքի կարճ ծրագիրն է, իսկ 25-ին` ազատ ծրագիրը: