f

Անկախ

Ինձ  համար լավագույն նվերը՝  դա գիրքն է. Օֆելի Դալաքյան


Դահլիճի ծափահարությունները, հանդիսատեսի հիացմունքը կխլացնեն քեզ, ու կմոռանաս, որ երբևէ նա եղել է քո կյանքում, որ երբևէ մուսա է եղել քեզ համար: Բայց երբ դատարկվի ողջ դահլիճը, դու վարագույրի հետևից կնայես դատարկ աթոռներին ու ինքդ քեզ կծափահարես, ներսիդ ամբողջ ուժով բարձրաձայն կծիծաղես. կծիծաղես, որ ներսիդ լռությունը պայթի: Դու բեմում կլինես միայնակ. հնարավորինս կմերկանաս ինքդ քո առաջ: Բայց, միևնույնն է, այդ հազարավոր ծափերի մեջ կփնտրես այն մեկի ծափահարությունը, կսպասես այն մեկի խոսքին, ում համար գրվել են բանաստեղծություններդ...

Օրերս Երևանյան Էսքիզ հրատարակչությունը լույս կընծայի արդի գրող Օֆելի Դալաքյանի «Նրան, ով նամակներ չի կարդում» կարճ պատմվածքների գիրքը։

Ժամանակակից  հայ գրող Օֆելի Դալաքյանի  հետ  «Անկախ»-ը  զրուցել  է հեղինակի նոր գրքի ստեղծման պատմության,առանձնահատկությունների, գրադարանավարի աշխատանքի, և, առհասարակ, գրականության մասին:

 

Հետաքրքիր է, որ շատ-շատերի նման մանկուց չեք ստեղծագործել, այլ սկսել եք գրել 17-18 տարեկան հասակում: Կպատմե՞ք, թե ինչպես ծնվեց գիրք գրելու գաղափարը։ Ո՞վ կամ ի՞նչը Ձեզ մղեց գրելու:

–Կարելի է ասել, որ ինձ ոչ ոք  չի մղել ստեղծագործելու։ Երբ գրեցի իմ առաջին փոքրիկ ստեղծագործությունը, բոլորից թաքցրեցի այն, որ հանկարծ չտեսնեն, թե որքան «ահավոր»  է այն   ստացվել։

Որոշ ժամանակ անց  «TV ալիք»   շաբաթաթերթն ընկավ ձեռքս, որտեղ էլեկտրոնային հասցե էր նշված,   և հեղինակները իրենց ստեղծագործությունները կարող էին ուղարկել։ Ես իմ մեջ համարձակություն գտա և ուղարկեցի առաջին պատմվածքս, որը, ի դեպ, նվիրված էր մայրիկիս։

Մեկ-երկու ամիս անց պատասխան նամակ ստացա, որ իմ ստեղծագործությունը տպագրվել է թերթում.  և ինձ կանչեցին համագործակցության։ Դրանից ոգևորված՝  ես սկսեցի հաճախել  «TV ալիքի» «Շավիղ երիտասարդական խմբագրություն։ Հենց այստեղ ձևավորվեց իմ մեջ գրելու  ոճը, ինչի համար շատ շնորհակալ եմ Սերգեյ Հարությունյանին՝  TV ալիք թերթի գլխավոր խմբագրին։ Նա իմ առաջին ուսուցիչն է եղել, ինձ ուղղորդողը ու խորհուրդներ տվողը։ Երբ գրեցի առաջին ստեղծագործությունը,  չէի էլ պատկերացնում, որ մի օր գիրք կունենամ։

 

Շուտով  Երևանյան Էսքիզ հրատարակչությունը լույս կընծայի  Ձեր  «Նրան, ով նամակներ չի կարդում» կարճ պատմվածքների գիրքը։ Կպատմե՞ք մեր  ընթերցողներին գրքի ստեղծման պատմության  և  առանձնահատկությունների  մասինԻ՞նչ սպասելիքներ ունեք։

Այո, շուտով լույս կտեսնի իմ «Նրան, ով նամակներ չի կարդում»  փոքր պատմվածքների ժողովածուն։ Այս գրքի առանձնահատկություններից կուզեի նշել այն, որ իմ  «ոճի»  մեջ եմ։ Դրանք փոքր ստեղծագործություններ են՝  նովելներ, այնպիսի, ինչպիսիք գրում էին Վարդգես Պետրոսյանը, Լեոնիդ Ենգիբարյանը։ Ասելիքս կարճ է, բայց փորձում եմ հնարավորինս բովանդակալից դարձնել այն։ Փորձում եմ այնպես գրել, որ այն դիպչի ընթերցողի սրտին, գրում եմ չափազանց անկեղծ,  չեմ խաբում ու  չեմ կեղծում։

Առհասարակ սպասելիքներ փորձում եմ շատ չունենալ, որպեսզի  երբ սպասումներս չարդարանան՝ չընկճվեմ։

Այնպես որ բարի երթ գրքին։ Հուսով եմ, որ այս գրքով ինչ-որ մեկին օգնած կլինեմ, թեկուզ և՛ մեկ տողով, թեկուզ և՛  մեկ նախադասությամբ։

 

Ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա  «Նրան, ով նամակներ չի կարդում»»  գիրքը  իր  ընթերցողինՈ՞րն է այս գիրքի ամենակարևոր ուղերձը։

Այս գիրքն  իր ընթերցողին երևի թե կտա կյանքն առավել շատ սիրելու, քչով բավարարվելու ունակություն։ Այն կօգնի փոքր երևույթների մեջ գտնել երջանկություն։  Չէ որ այն քեզնից դուրս չէ,  երջանկությունը քո մեջ է, դու պիտի գտնես այդ թաքնված երջանկությունը քո ներսի լույսով և երջանկացնես նաև քո շրջապատին։

Թերևս սա է գրքի ամենակարևոր ուղերձը, և հուսով եմ, որ այն տեղ կհասնի։

 

Սա Ձեր  առաջին գիրքը  չէհրապարակվել է նաև   Ձեր  «Ժամանակից ծնվածները»  պատմվածքների  ժողովածունորտեղ տեղ են գտել 21 պատմվածքներԱրդյո՞ք այն օգնեց  Ձեզ   ձեռք բերել  ընթերցողների լայն շրջանակ:

Եթե  դա հիմա լիներ, ապա չէի հրապարակի «Ժամանակակից ծնվածները»  ժողովածուն։  Չեմ կարող ասել, թե այն ինձ օգնեց  ընթերցողների լայն շրջանակ ձեռք բերել, քանի որ այն տպվեց ոչ մեծ քանակությամբ,  փակ շնորհանդես է եղել, քչերը գիտեին գրքի մասին։

Ինձ  ճանաչում են բերել տարիների իմ աշխատանքը,  թերթերում, կայքերում տպագրված իմ գործերը։

 

Ի՞նչն եք առաջին հերթին կարևորում գրական ստեղծագործության մեջ:

Ամենակարևորը գեղեցիկ լեզուն ու ոճն է, որը ինձ գրավում է։ Եթե խոսքն ու լեզուն գեղեցիկ լինի, բովանդակալից՝  ես կկլանվեմ ու կկարդամ, իսկ եթե ոչ, եթե շատ կենցաղային եղավ խոսքը, ապա չեմ շարունակի։

 

Հաճախ  ստեղծագործություններում  արտացոլվում է հեղինակի զգացմունքները, գաղափարներըմտքերը, աշխարհընալումը,փնտրտուքները, ինչպես նաև  արդեն ձևավորված կյանքի արժեքները...  Արդյոք Ձեր կերպարը գտե՞լ եք որևէ պատմվածքում:

Իհարկե, հեղինակի մտքերը,  զգացմունքներն ու գաղափարները  արտացոլվում են ստեղծագործությունների մեջ,   մանավանդ, երբ հեղինակը շատ անկեղծ է իր ընթերցողների հետ։ Չի կարող ստեղծագործության մեջ իրենից մի մասնիկ չլինի։  Եթե ասեմ, որ առանձնահատուկ մի գործ կա, որ գրել եմ իմ մասին՝  սխալ կլինի։  Սակայն յուրաքանչյուր պատմվածքի մեջ ինձանից մի բան կա։ Չեմ ուզում ասել՝ կոնկրետ ինչ։  Երբ ընթերցողը կարդա՝ կհասկանա, կամ չի հասկանա, դա արդեն թողնում եմ իր հետևությանը։

Բայց այն, ինչը  որ չեմ անի իրական կյանքում՝  փորձում եմ ստեղծագործությանս մեջ դնել։

Ինքս ինձ համար կարծես հայելի լինեմ ու ներկայացնեմ, որ եթե այս քայլերն անես, միգուցե դրան այ սա հաջորդի։

 

Ի՞նչ  է Ձեզ  համար գրադարանային աշխատանքըգուցե գրականությանը ավելի  մոտ  գտնվելու  հնարավորություն...

Ոչ միայն գրականությանը մոտ գտնվելու հնարավորություն է, այլ նաև  ապրումակցում։  Մինչ գրադարան ընդունվելը ես չէի էլ պատկերացնում, թե որքան բազմազբաղ է գրադարանավարը։  Գրադարանավարի աշխատանքը ինձ հնարավորություն է տալիս ամեն օր զգալու գրողների ներկայությունը։ Թող սա պաթետիկ չհնչի, բայց գերագույն հաճույք է մտնել ֆոնդ, զգալ գրքերի բույրը, զգալ հեղինակների ներկայությունը։

Ինձ համար մեծագույն հաճույք է, երբ խորհուրդ եմ տալիս ընթերցողներին որևիցե գիրք ընթերցել։  Իսկ երբ այն դուր է գալիս ընթերցողին,  և նա գալիս և կիսվում է իր տպավորություններով, ապա հասկանում եմ, որ  իմ գործի մեջ  ինչ-որ  բան արել եմ։

 

Ինչպե՞ս եք  ընկալում «Գրողը և ժամանակը» հավերժական բանաձևը։ Ըստ  Ձեզ  ո՞վ է ժամանակակից  ընթերցողը:

Յուրաքանչյուր ժամանակաշրջան  ունենում է և՛ իր գրողը, և՛ իր ընթերցողը։ Բնականաբար, ստեղծագործելիս պետք է հաշվի առնել ժամանակի թելադրանքը, պահանջները, բայց նաև դրան զուգահեռ գրողը չի կարող ստեղծագործել , միայն, եթե այդպես է թելադրում ժամանակը։ Նա պետք է զգա ժամանակը։ Հարկավոր չէ գրել մի թեմայի մասին, որովհետև այն արդիական է և կարող է քեզ բերել ընթերցողների մեծ բանակ։ Եթե դու գրում ես միայն լսարան ունենալու համար, միայն տպագրվելու համար, միայն գրքերդ վաճառելու համար, ապա, ըստ իս, դա չէ գրողի առաքելությունը։  Գրողը պետք է փորձի ճիշտ ընկալել ժամանակը, համադրել ներկան անցյալի հետ, ու չտրվել ժամանակի գայթակղությանը միայն։ 

Իսկ ժամանակակից ընթերցողը  շատ պահանջկոտ է։  Սակայն ճիշտ գիրք, ճիշտ գրականություն ընտրելու համար նախ պետք է վերադառնալ անցյալ, զգալ գրական արմատները, ունենալ գրական հոտառություն։  Վերցնել և կարդալ միայն ժամանակակից գրականություն՝  դա ինձ համար ընթերցող չի։  Ընթերցողը պետք է արմատներից սկսի։ Այն կարևորագույն գրականությունը պետք է մատուցվի անհատին, որ  նա արդեն որոշակի տարիքում կարողանա իր գրական ճաշակը ձևավորել։

 

Մեզ  մոտ  վերջին  տարիներին  մարդիկ  սկսել  են  շատ  կարդալ, սիրել  գիրքըԸստ  Ձեզ  գրականությունն ի՞նչ կարևորություն  ու  դերակատարություն  ունի  արժեհամակարգի ձևավորման  հարցում:

Իհարկե, շատ են սկսել կարդալ, շատ են սկսել սիրել գիրքը, դա գալիս է նաև լավ մատուցված գովազդից։ Գրականությունը միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ կարևոր դերակատարություն է ունեցել արժեհամակարգի ձևավորման գործում։ Հենց գրականությունն է ձևավորում մարդու աշխարհայացքը, մտահորիզոնը։ Եթե դու դիտում ես ֆիլմը և գնահատում ռեժիսորի պատկերացումները, ապա գիրքը, գրականությունը քեզ հնարավորություն է տալիս ինքդ դառնալու քո ռեժիսորը։

Եվ այն խաղաղությունը, որը չես գտնի առօրյա թոհ ու բոհի մեջ, կգտնես գրքում։

 

Ունե՞ք գրադարան, հատկապես ի՞նչ գրքեր կան այնտեղ:

Այո, ունեմ գրադարան, ու դա իմ երազանքներից մեկն է եղել։  Միշտ ունեցել եմ երեք կարևոր երազանք, ու դրանցից առաջինը հենց եղել է մեծ գրադարան ունենալը։ Տարիների ընթացքում գնացել եմ այս երազանքիս հետքերով և հիմա բավականին մեծ գրադարան ունեմ։

Հիմնականում գեղարվեստական գրականություն է, և՛ հայ, և՛  արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ։  Մի բան էլ պիտի փաստեմ. այն որ ես աշխատում եմ գրադարանում, դա բնավ չի խանգարում, որ ես գրախանութի կողքով անտարբեր անցնեմ։ Ամեն անցնելիս պետք է գիրք գնեմ, որպեսզի հարստացնեմ նաև իմ գրադարանը։

Ինձ համար լավագույն նվերը գիրքն է, ցանկացած տոնի, առիթի ժամանակ։  Եվ  անգամ իմ միջոցառումների ժամանակ փոքրիկներին հատկապես շեշտում եմ, որ գիրք նվիրելը միայն փետրվարի 19- ով  չպետք է սահմանափակվի։ Յուրաքանչյուր առիթ օգտագործեք այդ գեղեցիկ նվերը միմյանց մատուցելու համար։

 

 Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն գիրքը, որ պետք է յուրաքանչյուր ոք ընթերցի:

Ճիշտ ասած, չեմ կարող նշել  որևէ գիրք, որը յուրաքանչյուր ընթերցող պետք է կարդա, քանի որ դա մի քիչ սուբյեկտիվ է։ Ընթերցողը ինքը պետք է գա այդ  եզրահանգմանը,  ինքը պետք է հասկանա, որ տվյալ գիրքը հենց այն գիրքն է, որը նա պիտի անպայման ընթերցի։

Ես շատ հաճախ վերադառնում եմ Սարոյանի գրականությանը. այն կարծես իմ սեղանի գիրքն է։ Այս պահին էլ կարդում եմ « Իմ անունը Արամ է»  ժողովածուն։

Երևի թե խորհուրդ կտամ Սարոյան կարդալ։ Իմ սեղանի գիրքը հենց Սարոյանն է։

 

Հարցազրույցը  Թամարա  Թորոսյանի

 

 

 

Օֆելի Դալաքյան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին