Այսօր հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով հրապարակում եմ 1950-ականների վերջին նրա Արցախ կատարած այցից մի լուսանկար։ Լուսանկարն արված է Շուշիի հայկական թաղամասերից մեկի ավերակների ֆոնին։ 1920թ․ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից Շուշիի հայությանը կոտորելուց և քաղաքը հրի տալուց հետո, մինչև 1960-ականները դեռևս պահպանվել էին հայկական թաղամասերի ավերակները։ Սա ի գիտություն պատմական հիշողությունից և մարդկային արժանապատվությունից զուրկ մանկուրտ պատգամավորներին և դրանց ողորմելի կուռքին, որոնք արդարացնում են ցեղասպանությունը, Շուշին անվանելով «ադրբեջանական քաղաք»։
ՇՈՒՇԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԸ
Կարդացեք նաև
- Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
- Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
- Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում