f

Անկախ

Կարծում եմ ժամանակակից ընթերցողը պատրաստ է՝ ոչ ստանդարտ գրական ստեղծագործություններ ընթերցելու. Հասմիկ Կարապետյան


․․․Բայց կա ևս մի նրբություն, որը սեփական սկզբունքների մեջ կաղապարված հասարակ մարդը չի կարող հասկանալ. դա սեփական մեղքը զգալու գիտակցությունն է: Ծովահենը, ինչպես մարդասպանը, ինչպես որսորդը, ինչպես նաև ես, հոգու խորքում լաց է լինում սեփական կախվածությունից՝ դատապարտելի արարքից ազատվել չկարողանալու գիտակցումից

Ծովահենը կողոպտում է, բայց միաժամանակ լաց է լինում, որ հոգնել է կողոպտելուց: Մարդասպանը սպանում է՝ միաժամանակ նստելով զոհի կողքին ու վախենալով, որ կարող է մեռնել այնպես, ինչպես հենց նոր մեռավ իր զոհը՝ խնդրելով չսպանել իրեն մենք բոլորս էլ ծովահեններ ենք, ովքեր մտածում են կողոպուտ կատարելու մասին, սակայն հոգու խորքում գիտակցում են, որ երբեք չեն կարող ունենալ սեփական նավը, այն նավը, որին արժանանալու իրավունքը ձեռք ենք բերել սեփական ջանքերի շնորհիվ․․․

Մոտ  օրերս Երևանյան Էսքիզ հրատարակչությունը լույս կընծայի արդի գրող Հասմիկ Կարապետյանի «Ծովահենը» վիպակը։ 

Ժամանակակից  հայ գրող, դրամատուրգ  Հասմիկ Կարապետյանի հետ  «Անկախ»-ը  զրուցել  է հեղինակի նոր գրքի ստեղծման պատմությանկյանքի  ու  գործունեության, և, առհասարակ, գրականության մասին:

Գրելն աշխարհի հետ հարաբերվելու ձև է, բայց նաև առանձնանալու: Կպատմե՞ք, թե ինչպես ծնվեց գիրք գրելու գաղափարը։

Նաև աշխարհի հետ հոգևոր կապ հաստատելու կատարյալ միջոցն է: Որքան էլ զարմանալի է, բայց վիպակը գրելու գաղափարը դեռ չծնված, արդեն ստեղծվել էր՝ մտքումս: Կենդանացրել էի հերոսներիս՝ տալով բնավորություն, «շեղումներ», հասցրել էի նրանց խենթ ու խելառ արկածների մեջ գցել

Ի սկզբանե վիպակը որպես դիպլոմային աշխատանք է գրվել՝ փոքր արձակ պատմությունների տեսքով, հետո միայն հանդես եկել՝ որպես վիպակ: Այդուհանդերձ վիպակ գրելու գաղափարը ծնվել էր, երբ անցնում էի կյանքի՝ ինձ համար հոգեբանական բարդ «շրջանի» միջովքննությունների օրերին: Սակայն վիպակիս հերոսներն ու իրադարձությունները, որքան էլ զարմանալի է, ծնվել են հանկարծակի, մի վայրկյանում, անսպասելիերբ նայում էի նարնջագույն ժետոնին

Կարճ կապեմ՝ վիպակը ստեղծվել է մետրոյում: Հիշում եմ. մարտի սկիզբն էր, անձրև, իսկ շուրջբոլորս կատարյալ տխրություն:Մի կողմից քննություններս, մյուսից՝ տարիքային բարդությունները: Նման միջավայրն, ինչ խոսք, վիպակում իր հետքը թողել էր:

Մեր ընթերցողներին մի փոքր կպատմե՞ք վիպակի սյուժեի մասին, այն ինչ-որ չափով կապ ու՞նի այսօրվա մեր իրականության հետ:

Վիպակը թրիլեր է: Հետաքրքրաշարժ է նրանով, որ տարբերվում է հայ արդի մտածելակերպից, գրականությունից՝ իր թե՛ իրադարձություններով, թե՛ հերոսներով ու նրանց արարքներով: Սյուժեում պատմվում է Էնջլ մականվամբ աղջկա արկածների մասին, որտեղ ծանոթանում ենք նրա խաղաղ նավավարից՝ կողոպտող ծովահենի փոխակերպման, դավաճանությունը՝ չներող ու սեփական նավը փնտրող տեսակի հետ: Հետաքրքրությունը չկորցնելու համար՝ չակերտները չեմ բացի: Կարծում եմ, այն միանշանակ կապ ունի այսօրվա իրականության հետ: Վիպակում շոշափվում է ընկճման պատճառով՝ նավավարից ծովահեն դառնալու խնդրի մասին: Այո՛, երբ սկսում ենք ընկճվել կյանքի ինչ-ինչ հանգամանքների պատճառով չարանում ենք, լավ երազանանքները՝ վատի են վերածվում, կարճ ասած՝ ծովահեն ենք դառնում: Վիպակում խոսվում է ծովահեն չդառնալու մասին:

Կխնդրեի անդրադառնալ վերնագրին՝ ինչո՞ւ «Ծովահենը»:

Ծովահեն կերպարին ծանոթ ենք որպես չար, կողոպտող կերպարի: Այստեղ փորձել եմ նաև ինչ-որ չափով արդարացնել ծովահեն-չարագործին: Կոտրել այն կաղապարը, որ ծովահեն չեն ծնվում, այլ դառնում են: Գլխավոր հերոսուհուս ծովահեն դարձրեց մտերիմ մարդկանց դավաճան արարքները, ինքնախաբեությունն ու ցավալի, տանջալի հիշողությունները, իսկ չէ՞ որ նա, ի սկզբանե՝ որպես խաղաղ նավավար էր ծնվել:

Գրքի տեսքով սա կարծեմ Ձեր առաջին փորձն է: Մտավախություն ունե՞ք, թե ինչպես կընկալվի գիրքը մեր հասարակություն կողմից։

Այո՛, առաջին փորձս է: Ինչպես նշեցի, վիպակի ստեղծման առաջին ընթերցողը ոչ թե հրատարկիչս է եղել, այլ ԵԹԿՊի-ի հանձնաժողովի անդամները: Ինչպես Բունյուելն ու Դալին «Անդալուզյան շունը» պրեմիերայի ընթացքում դիտողների կողմից քարկոծվելու մտավախությունից՝ գրպաններում քարեր էին պահում, այնպես էլ ես ՝ իհարկե քարեր չպահելով, բայց մտավախում էի, որ հանձնաժողովը կդժգոհեր ու չէր նշանակի: Զարմանքս մեծ էր, երբ հանձնաժողովի անդամները, իսկ հետո նաև հրատարակիչս ու որոշ գրականագետներ բարձր գնահատեցին՝ գրականության ասպարեզ մտնելու նման մոտեցումը: Կարծում եմ ժամանակակից ընթերցողը պատրաստ է ՝ ոչ ստանդարտ գրական ստեղծագործություններ ընթերցելու:

Կպատմե՞ք  վիպակի առանաձնահատկությունների մասին:

Երբ նավով բաց ծով ենք դուրս գալիս, վախենում ենք ալեկոծումներից, ծովի խենթ ալիքների հետ բախումներից, վիպակի առանձնահատկությունը՝ պայքարելն է կյանքի «ալեկոծումների» ու «բախումների» դեմ:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա «Ծովահենը» վիպակը իր ընթերցողին: Ո՞րն է այս գիրքի ամենակարևոր ուղերձը։

Կարծում եմ վիպակի միջոցով ընթերցողը կսկսի գնահատել այն, ինչին մինչ այդ ուշադրություն չէր դարձնում, կսկսի պատասխանել այն մարդու հաղորդագրությանը, ում անտեսում ու արհամարում էր, կգնահատի սեփական երազանքներն ու «ծովահեն» չի դառնա:

Ներկայում ստեղծագործական ի՞նչ փուլում եք, ի՞նչ աշխատանք եք կատարում: Ունե՞ք այլ ստեղծագործություններ, որոնք դեռ տպագրված չեն:

Տվյալ պահին ստեղծագործական «դրական» (եթե կարելի է այդպես ասել) փուլում եմ:  Մտքումս շատ ու շատ գաղափարներ, մտահղացումներ կան, որոնք ուզում եմ անպայման կյանքի կոչել: Մի կողմից զբաղված եմ թեզի պաշտպանությամբ, մյուսից՝ նոր ստեղծագործության մտորումները գրելով: Այո՛, այլ ստեղծագործություններ ունեմ գրված, սակայն որոշեցի գրական ճանապարհս՝  բաց ծով դուրս գալով սկսել:

Մեզ մոտ վերջին տարիներին մարդիկ սկսել են շատ կարդալ, սիրել գիրքը: Ըստ Ձեզ գրականությունն ի՞նչ կարևորություն ու դերակատարություն ունի արժեհամակարգի ձևավորման հարցում:

Գիրք սիրելու արվեստը մարդու մեջ պիտի ձևավորվի մանկուց, երբ մայրը երեխային  «չի  կարելիների» փոխարեն կսովորեցնի գիրքը սիրելու՝  նուրբ գաղտնիքները: Ուրախ եմ, որ իմ սերունդը  «գիրքը սիրողների» շարքից է, սակայն բավական չէ միայն սիրելը, գիրքը պիտի զգաս, ծաղկի նման պիտի մշակես՝ նրան զգալու հմտությունը: Գրականությունը ստեղծվել է նախամարդու՝ Ադամի հետ: Երբ Ադամը միայնակությունը զգաց, իր միայնակության մասին կիսվեց՝ Աստծո հետ երկխոսելով: Աստված հե՛նց թուղթն էր: Այդպիսով գրականությունը հաջորդող դարերի, տարբեր ժամանակների այն միակ հենասյունն է մնալու, որի չլինելուց աշխարհը կարող է փուլ գալ՝ անգիտությունից ու անհոգևորից:

Այնուամենայնիվ, մարդիկ այսօր իրենց ազատ ժամանակի հիմնական մասն անցկացնում են սոցցանցերում: Ըստ Ձեզ՝ մարդկանց և գրականության միջև խզո՞ւմ կա, մարդիկ հեռացե՞լ են գրականությունից:

Նույնիսկ սոցցանցերում գրականությունն իր տեղը գտնում է: Այսօր սոցցանցերի միջոցով գրականությունից հեռու՝ շատ ու շատ մարդիկ ծանոթ են Համո Սահյանի, Պարույր Սևակի, անգամ Շեքսպիրի, Պուշկինի ստեղծագործություններին: Չեմ արդարացնում, սակայն գրականությունը բարեհոգի է այն մարդկանց հանդեպ, ովքեր փոքր քայլերով փորձում են մոտենալ նրան: Գրականությունը ամենուր է, հավատացե՛ք:

Ձեր ստեղծագործական ներշնչանքի աղբյուրն ի՞նչը կամ ո՞վ կարող է լինել գիրք գրելիս կամ առհասարակ ստեղծագործելիս:

«Ծովահենը» ստեղծելիս ներշնչանքիս աղբյուրն է հանդիսացել մետրոյի նարնջագույն ժետոնը (ծիծաղելի է, բայց և ՝ զարմանալի): Մարդկանց թվում է, թե ներշնչնվել կարելի է կա՛մ բնությունից, կա՛մ գեղեցկությունից ու նման բաներից: Կկոտրեմ այս կաղապարը պնդելով՝ ներշնչվել կարելի է սպիտակ պատից, պատառաքաղից, տոպրակից, խնդիրն այն է, թե՝ ի՞նչ ձևով կօգտագործես ներշնչանքդ:

Ձեր կարդացած վերջին գիրքը․․․

Որպես երիտասարդ գրող, դրամատուրգ ի՞նչ խորհորդ կտայիք կարդալ մեր ընթերցողներին:

Վերջին վերընթերցումս անկրկնելի Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպն է եղել: Մեր օրերի կորուստն ու ցավը ինչ-որ չափով մեղմելու իմ միակ ճանապարհը այս վեպն էր, որտեղ խոսվում է ինքնության պահպանման, հայկական ավանդության գաղտնիքների բացահայտման ու ՀԱՅԿԱԿԱՆԻՑ չկտրվելու բանաձևի մասին:

Խորհուրդ կտամ ԿԱՐԴԱԼ, ՇԱՏ ԿԱՐԴԱԼ: Կոնկրետ հեղինակների չեմ նշի, կարծում եմ ընթերցողն ավելի լավ գիտի, թե ինչ պետք է կարդա, թե որ գիրքն է իր  «սրտին մոտ»:

Հարցազրույցը՝   Թամարա  Թորոսյանի

Հասմիկ Կարապետյան հարցազրույց

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին