f

Անկախ

Հայկական բանակը զգաստանում է. ցավոտ ընդհատումը և հեռանկարների հնգամյակը


Հայկական բանակը եղել և մնում է վերջին 32 տարիներին ահռելի տառապանքներ  ու զրկանքներ կրած անդրկովկասյան հանրապետության ժողովրդի հպարտությունը: Սկսած 1988 թ. Սպիտակի երկրաշարժից մինչև այս օրերը հայ ժողովրդին բաժին են հասել դաժան փորձություններ:

Պատերազմը Ղարաբաղում անցած աշնանը Հայաստանի համար ավարտվեց ցավոտ անհաջողությամբ, բայց մենք այն կարծիքին ենք, որ դա բացարձակ պարտություն չէր: Կանոնավոր հայկական բանակի (այսինքն՝ Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ զինված ուժերի) շարքայինների և հրամանատարների այն ինքնազոհության պարագայում այնքան էլ ճիշտ չէ խոսել պատերազմում ջախջախման մասին: Առաջին հերթին՝ բարոյական տեսանկյունից: Այո, հայկական կողմը կորցրեց ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում 44-օրյա պատերազմի սկզբին իր հսկողության տակ եղած 12 հազար քկմ տարածքի 75 տոկոսը: Այո, զոհվեցին հազարավոր զինվորներ, սպայական  կազմը լուրջ կորուստներ ունեցավ, ռազմական տեխնիկայի կորուստը հաշվվում է միլիարդավոր դոլարներով: Սակայն ինքնավստահությունը հայկական բանակում չի կոտրվել:

Այսօր Երևանում, հատկապես՝ տեղի ընդդիմության ճամբարում, շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը կորցնում է իր պետականությունը: Ակնհայտ է, որ ցանկացած երկրում իշխանության ընդդիմախոսները միշտ էլ հակված են իրավիճակը ներկայացնելու ավելի վատ, քան այն կա իրականում: Հետպատերազմյան Հայաստանի պարագայում այդ օրինաչափությունը նույնպես գործնականում հաստատվեց:

Իրադրությունը հանրապետությունում իրոք շատ բարդ է, ամենից առաջ իշխանության մարմինների աշխատանքի արդյունավետության և կարգավորվածության առումով:  Պետական կառավարման մեխանիզմը զգալիորեն խափանված է, երկիրը բյուրոկրատական ապարատի ապակողմնորոշման շրջան է ապրում: Նման պահերին հարկ է հենարան գտնել ամենակայացած և դեռևս հասարակության բարձր վստահությունը վայելող պետական ինստիտուտներում, որպիսին հանդես է գալիս հայկական բանակը: Մինչդեռ պատերազմի ավարտից հետո անցած չորս ամիսները նշանավորվեցին նաև զինված ուժերի՝ որպես հայկական պետականության երաշխավորի էական թուլացմամբ:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայկական բանակն ամրապնդեց իր տարածքային գործոնի դերը: Այդ կարգավիճակը հաստատվեց 2020 թ. հուլիսին կարճատև մարտական բախումով Ադրբեջանի հետ հյուսիսարևելյան սահմանին (հայկական Տավուշի մարզ-ադրբեջանական Թովուզի շրջան): 44-օրյա պատերազմի արդյունքները չխլեցին Հայաստանի զինված ուժերից այդ առանձնաշնորհը, թեպետ, անկասկած, զգալիորեն նվազեցրին սեփական ռազմա-քաղաքական օրակարգը տարածաշրջանում թելադրելու հնարավորությունները: Վատագույնը, մեր կարծիքով, տեղի ունեցավ պատերազմի արդյունքները նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունում ամրագրելուց ավելի ուշ:

Ներքաղաքական զարգացումները հանրապետությունում հայկական գլխավոր շտաբի հայտնի փետրվարի 25-ի հայտարարությունից հետո ներգրավեցին նաև զինված ուժերին, որոնց մինչև վերջերս հաջողվում էր պահպանել սահմանադրության պահանջը՝ ապաքաղաքական պահվածքը: Գեներալների արտահայտած դիրքորոշումից հետո, ըստ որի՝  գործող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այլևս ի վիճակի չէ որոշելու հանրապետության անվտանգության ապահովման հարցերը, վարչապետը հրաժարական չտվեց, ինչը ստեղծված քաղաքական իրականությունում անխուսափելի էր թվում: Բանն այն է, որ եթե բանակը կառավարությանը կտրական առարկություն է հայտնում, առավել ևս՝ Ղարաբաղի հարցին առնչվող, ինչպես որ եղել է 1998 թվականին՝ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ավարտին, ապա պետության առաջին դեմքը լքում է իր զբաղեցրած պաշտոնը: Սակայն գլխավոր շտաբի «մանիֆեստի» հրապարակման պահից անցել է արդեն 10 օր, իսկ վարչապետը ոչ միայն չի մտածում հրաժարականի մասին, այլև իր դրոշակի տակ հանրահավաքներ է անում և ամեն կերպ ցույց տալիս, որ դիմադրելու է մինչև վերջ: Այսպիսով հայկական բանակը փաստացի դադարել է վճռորոշ «արբիտր» լինելուց կանխատեսվող կամ արդեն ընթացող ներքին ճգնաժամերի դեպքում, և նրա խոսքը կորցրել է երբեմնի կշիռը:

Ոչ մի իշխանություն չի հեռանում, եթե իր թիկունքում դիմադրության որոշակի ներուժ է տեսնում: Բայց երբ քաղաքական ղեկավարության հրաժարականը պահանջող ճամբարին միացել է բանակը, չհասնելով ընդսմին առաջադրված խնդրի լուծմանը,  հայկական քաղաքական մեխանիզմում փաստացի ինչ-որ բան «փչացել» է և այլևս նախկինի պես չի գործում: Նշված փետրվարի 25-ի «մանիֆեստում» ավելի շուտ ոչ թե պետական ղեկը թողնելու պահանջ էր ներկայացված վարչապետին, այլ հուսահատ ճիչ այն մասին, որ իշխանություններն իրենց հայտարարություններով և գործողություններով նպաստում են հայկական բանակի արժեզրկմանը և՛ տարածաշրջանում, և՛ երկրի ներսում: Քաղաքացիական վարչապետը պետք է մեկընդմիշտ հասկանա զինվորական ոլորտի առանձնահատկությունը, որը չի հանդուրժում մակերեսային հայտարարություններ և պարբերական քարոզչական շաղակրատանքներ: «Իսկանդեր» հրթիռային համալիրների հետ կապված պատմությունը, որի հրթիռները «չեն պայթում կամ պայթում են 10 տոկոսով», վերջին կաթիլը դարձավ՝ լցնելով հայկական գեներալիտետի համբերության բաժակը:

Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ մանդատի գործողության առաջիկա չորսուկես տարիներին հայկական բանակը պետք է ոչ միայն իր մարտունակությունը վերականգնելու, այլև այն նախապատերազմյան շրջանի համեմատությամբ շատ ավելի ուժեղացնելու խնդիր դնի: Այդ ուղղությամբ աշխատանքը, ինչպես երևում է, արդեն տարվում է ռուսական կողմի ամենաակտիվ մասնակցությամբ: Առաջիկա «հնգամյակը» Հայաստանի զինված ուժերին խաղաղապահ դադար է տալիս ուժերը հավաքելու և տարածաշրջանային գործոնի դերին վերադառնալու համար: Եվ դա անհրաժեշտ է ոչ թե Ղարաբաղում ռևանշի, այլ հայկական պետականությունը ամրապնդելու համար:

Այս փուլը աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի լույսի ներքո շատ պատասխանատու և միաժամանակ խոստումնալից է Երևանի համար տեսանելի հնգամյա հեռանկարում:  Հայկական բանակի մարտական և կադրային վերականգնման անհրաժեշտության, սպայական կազմում  նրա կորուստների մասին մտածում են ոչ միայն Մոսկվայում: Տողերիս հեղինակը 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո զրույց է ունեցել Վաշինգտոնում առաջատար ռազմական վերլուծաբաններից մեկի հետ: Խոսակցությունը տեղի է ունեցել մինչև հայտնի դառնալը, որ իշխանության է գալիս հանրապետական  նախագահ: Մեր զրուցակիցն այն ժամանակ հետևյալն ասաց՝ ընդգծելով, որ այդ գնահատականը որոշակի կոնսենսուս է պետդեպարտամենտի, Պենտագոնի և ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի համակարգում.

«Վաշինգտոնում համոզված են, որ Թուրքիային պետք է շրջապատեն մարտունակ բանակներ այն երկրներում, որոնք պատմականորեն բարդ հարաբերություններ ունեն Անկարայի հետ»:

Այն ստուգողական հարցին, թե արդյոք դա չի հակասում Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի կարգավիճակին, պատասխանը հետևյալն էր.

«Մեր միությունը թուրքերի հետ ավարտվում է այնտեղ, որտեղ նրա հետ կապված խնդիրներ են սկսվում, իսկ այդ խնդիրների հիմնարար բնույթը թելադրում է նրա սահմանների երկայնքով ուժեղ հարևանների առկայություն»:

Վաշինգտոնում կրկին դեմոկրատական վարչակարգ է, որը, ընդ որում, արդեն հասկացրել է, որ Անկարայի հետ ավելի խիստ ոճով է գործեր վարելու, քան Բարաք Օբամայի օրոք: Հետևաբար հայկական բանակը, բացի Մոսկվայի անմիջական աջակցությամբ և Վաշինգտոնի լուռ հավանությամբ ուժեղանալուց, ուրիշ ուղի չունի պարզապես: Իսկ անդրկովկասյան հանրապետության կառավարությունն այլևս չի կարող թույլ տալ իրեն այնպիսի շքեղություն, որպիսին Հայաստանի զինված ուժերի հրամանատարական կազմի համբերությունը սպառելն է:

Վյաչեսլավ Միխայլով

Քաղաքական վերլուծաբան

Աղբյուրը՝ EurAsia Daily

 

հայացք դրսից հայկական բանակ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին