f

Անկախ

«Էրդողանը Աթաթուրք չէ, Պուտինն էլ Լենին չէ». ի՞նչ ելք կգտնվի Մոսկվայում իդլիբյան փակուղուց


Ինչպես հայտնի է, վաղը՝ մարտի 5-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը բանակցություններ է վարելու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որը Ռուսաստան է ժամանելու աշխատանքային այցով: Սպասվում է, որ կողմերը քննարկելու են Սիրիայի հիմնախնդրի կարգավորումը՝ հաշվի առնելով ներկայիս լարված իրավիճակը Իդլիբի գոտում ռազմական գործողությունների ծավալման հետևանքով:  

Եվ այսօր միջազգային հանրությանն առավել հետաքրքրող հարցերից մեկը թերևս այն է, թե ինչ համաձայնության կգան Էրդողանն ու Պուտինը: Բայց ակնհայտ է, որ ամենամեծ անհանգստությունն այս կապակցությամբ նկատվում է Թուրքիայում:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի լուրերը Իդլիբում թուրքական  զինված ուժերի կրած կորուստների մասին ուղղակի ցնցեցին Թուրքիան, երկրում իրավիճակը շիկացավ այն աստիճան, որ թվում էր, թե Անկարայի պատերազմ հայտարարելը Դամասկոսին անխուսափելի է: Այսուհանդերձ, չնայած թուրք քաղաքագետների և իշխանամետ լրատվամիջոցների մարտաշունչ հռետորաբանությանը, Էրդողանը չգնաց այդ քայլին, Թուրքիան պատերազմ չհայտարարեց Սիրիային: Ավելին, երբ ակնհայտ դարձավ, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ ՆԱՏՕ-ն ներկայումս չեն ցանկանում կամ պատրաստ չեն ռազմական միջամտության Սիրիայի գործերին, Թուրքիան ոչ միայն չընդհատեց խորհրդակցությունները Ռուսաստանի հետ Իդլիբի հարցով, այլև ամեն ինչ արեց, որպեսզի բարձր մակարդակով քննարկման համաձայնություն ձեռք բերի:

Սակայն Անկարայի քաոսային գործողությունները վերջին օրերին տպավորություն են ստեղծում, որ Թուրքիայի իշխանությունները չգիտեն ինչ անել  և տենդագին ելք են փնտրում ստեղծված իրավիճակից: Երկրի ղեկավարը, որ նպատակ ուներ ուրիշ տարածքում փոքր հաղթական պատերազմ վարել, փոխարենը զինվորականների կորուստներ,  մեծ կոնֆլիկտի վտանգ և ներքաղաքական պայթյունավտանգ իրավիճակ ստացավ, ինչը լուրջ քաղաքական հարված էր նրա համար:  

Վերջին օրերին  Թուրքիայում պաշտոնական հայտարարությունների և փորձագետների մասնավոր կարծիքների խառնաղմուկը  չափազանց հակասական տրամադրություններ էր վեր հանում՝ սկսած ծայրահեղ ռազմաշունչից («մեր պատմության ընթացքում մենք 16 անգամ կռվել ենք Ռուսաստանի հետ և կարող ենք կրկնել») մինչև հաշտվողականը («եկեք վերադառնանք հրադադարին Սիրիայում Սոչիի պայմանավորվածության պայմաններով»):  

Ի՞նչ գործ ունի Թուրքիան Իդլիբում: Սա այն հարցն է, որ այժմ կարելի է լսել Թուրքիայում գրեթե ամեն քայլափոխի, թեպետ մինչ այս դա ոչ ոքի մտքում չէր ծագում: Թուրքական հասարակությունը պառակտվել է: Մի մասն անկեղծորեն հավատում է իշխանությունների այն հայտարարություններին, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «մարդասպան» է, հետևաբար Անկարան չի կարող աչքերը փակել այն ամենի վրա, ինչ կատարվում է Իդլիբում, բայց հասարակության տարբեր շերտերի շատ ավելի մեծ թվով ներկայացուցիչներ փորձում եմ հասկանալ, թե ինչ նպատակներ կարող է հետապնդել Թուրքիան՝ գտնվելով ուրիշ պետության տարածքում:  Էրդողանը, իհարկե, որոշակի նկրտումներ ունեցել է սիրիական հակամարտության ողջ ընթացքում, ընդհուպ մինչև  Սիրիայի տարածքի մի մասի միացումը Թուրքիային կամ էլ լիբիական կամ Կիպրոսի սցենարի իրականացումը, սակայն այսօր այլևս նման հնարավորություն գոյություն չունի:

Էրդողանն այժմ ստիպված է հաշվի նստել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ: Ընդդիմադիր կուսակցությունները բավական քննադատաբար են վերաբերվում Էրդողանի քաղաքականությանը Սիրիայում և հարց են տալիս՝ ինչո՞ւ են թուրք զինվորները զոհվում Իդլիբում:

Ի՞նչ են մտածում և ի՞նչ կանխատեսումներ են անում ռուս և արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետները  

«Թուրքիան ներքաշվել է խժդժությունների դարաշրջանը», երբ Արևմուտքում բացահայտ քննարկում են Թուրքիայի մասնատման սցենարները «աշխահիկ Արևմուտքի» և «իսլամական Արևելքի» միջև»,- գրում է  The National Interest-ը:

«Չի կարելի չընդունել, որ Ասադի անսպասելի տոկունությունը հարված հասցրեց Էրդողանի՝ միջազգային ազդեցության ընդլայնման ծրագրերին,- ասում է ֆրանսիացի արևելագետ, ֆրանսիական հետախուզության պաշտոնաթող բարձրաստիճան սպա Ալեն Ռոդյեն:- «Արաբական գարունից» հետո նա երազում էր սուննի աշխարհի առաջնորդը դառնալ «Մուսուլման եղբայրների» հենարանով, իսկ այժմ ստիպված է փրկել երկիրը պառակտումից»:

Անդրադառնալով Էրդողանի հղումներին 100 տարվա վաղեմության իրադարձություններին և Աթաթուրքին («ներկայիս գործընթացքները տարածաշրջանում իրենց մասշտաբով և հետևանքներով պակաս նշանակալի չեն Թուրքիայի համար, որքան հարյուր տարի առաջ տեղի ունեցածները ազգային ազատագրական պայքարում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ղեկավարությամբ» և այլն), Ստանիսլավ Տարասովը գրում է. «Էրդողանը Աթաթուրք չէ, Պուտինն էլ Լենին չէ, թեպետ թուրքերը մեծ հույսեր են կապում Ռուսաստանի հետ: Էրդողանը հնձում է այն, ինչ ցանել է, բայց Ռուսաստանի համար դա [բանակցությունները] ուրախության և քաղաքական հաղթանակի առիթ կդառնա՞, թե ոչ, սա է ինտրիգը»:

«Թուրքիայի նախագահը չափից ավելի ջանասիրաբար է համոզել ներքին լսարանին, որ Սիրիայի հյուսիսում տեղի է ունենում «կենսական կարևորության գործողություն»: Նա շատ լավ է հիշում, որ հենց «Խաղաղության ակունք» գործողության ֆոնին բարձրացավ իր վարկանիշը 2019-ի հոկտեմբերին: Չափից ավելի լուրջ զիջումները սիրիական հարցում անմիջապես Էրդողանին կգցեն ներքաղաքական ծուղակի մեջ: Այդ առումով բանակցություններն էլ բարդ կլինեն, թուրք առաջնորդի համար կարևոր է պահպանել իր դեմքը տվյալ իրավիճակում: Իզուր չէ, որ Էրդողան-Պուտին հանդիպումն այդքան երկար ժամանակ չէր նշանակվում, թեև ռուս-թուրքական բանակցություններն ուրիշ ձևաչափերով բավական ինտենսիվ էին վերջին շաբաթներում»,- ասել է «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմայկովը:

«Խնդիրն այն է, որ Էրդողանն իր ռազմաշունչ հայտարարություններով իրեն անկյուն է քշել: Նա հայտարարել է, որ սիրիական զորքերը պետք է հետ քաշվեն սահմանազատման գծից: Եթե դա տեղի չունենա, նա կարող է կորցնել իր դեմքը, առավել ևս, որ Թուրքիայում ուշադիր հետևում են Սիրիայի դեպքերին: Էրդողանի քաղաքական գործընկերները երկրի ներսում և հասարակայնությունը նրանից հաջողություն են պահանջում»,- ասում է Ռուսաստանի միջազգային հարցերի խորհրդի ծրագրային տնօրեն Ռուսլան Մամեդովը:  

«Կարծում եմ, որ Թուրքիայի տարբեր պաշտոնական անձանց կտրուկ հայտարարությունները չարժի լուրջ ընդունել: Գոյություն ունեն տեղական քաղաքական մշակույթ և ավանդույթներ՝ առավելագույնս բարձրացնել խաղադրույքները, որոշ սպառնալիքներ հնչեցնել հակառակ կողմի հասցեին: Բացի այդ, պարզ է, որ Էրդողանի նպատակն է նաև ներքաղաքական բեմում ցույց տալ լսարանին, որ ինքն ուժեղ և ամուր է: Բայց եթե լուրջ նայենք, Էրևդողանը չի կարող թույլ տալ իրեն կտրուկ և խոր կոնֆլիկտ Ռուսաստանի հետ, դա անհնարին է»,- ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Իրինա Զվյագելսկայան:

«Եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխզիջում է տեղի ունենում, ապա տեղի է ունենում, որպես կանոն, երրորդ կողմի մասնակցությամբ: Ռուսաստանի և Թուրքիայի շահերը հակադիր են, դրանք տարբեր խմբեր են պաշտպանում, հետևաբար հեշտ է պայմանավորվել ուրիշ մեկի հաշվին: Այդ երրորդ կողմը կարող է լինել ինքը՝ Ասադը, կարող է լինել սիրիական ընդդիմությունը, իսկ մեծ հավանականությամբ՝ քրդերը, քանի որ նրանք կարող են պայմանավորվել, որ Թուրքիան հարձակումները դադարեցնի, փոխարենը Թուրքիան ընդլայնի վերահսկողությունը  Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական շրջանների վրա»,- կարծում է Մերձավոր Արևելքի փորձագետ Միխայիլ Մագիդը:

Վերջինիս կարծիքի տեսանկյունից ուշագրավ էր օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Անակարա, ինչը որոշակի անհանգստություն առաջացրեց Հայաստանում: Եվ իրավացի էին նրանք, ովքեր կարծում էին, որ դա պատահական զուգադիպություն չէ մոսկովյան բանակցություններից առաջ: Մանավանդ որ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հատուկ ակնարկեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Արցախի հարցը: «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- գրեց նա իր թվիթերում:  

Հայաստանի արտգործնախարարի պատասխանը, իհարկե, թվիթերյան ոճի առումով ընկալելի էր («Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»), ուշացած հետևեց նաև ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը («...Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»), բայց դա բավար չէր ցրելու համար այն անհանգստությունը, որ Թուրքիան ցանկանում է կայանալիք բանակցություններում ընդլայնել իր հնարավությունները՝ լրացուցիչ խաղաքարտեր դնելով սեղանին և սակարկությունների առարկա դարձնել  նաև Արցախի հարցը, ինչպես Մագիդն է ասում՝ փոխզիջումների գնալ երրորդ կողմի հաշվին: Մանավանդ որ Հայաստանն առնվազն վերջին մեկուկես տարվա ընթացքում էապես ինքնակամ նվազեցրել է իր «խաղադրույքները»՝ թուլացնելով իր դիրքերը: Կարծարծվի՞ բանակցություններում այդ հարցը, և  ի՞նչ կիմանանք մենք այդ մասին, դժվար է կանխատեսել: Կապրենք կտեսնենք:

 

 

Աշխարհում Պուտին-Էրդողան բանակցություններ Սիրիայի հարց

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին