Մեր թշնամու ամենահզոր զենքը մեր ժողովրդի հսկա մի հատվածի քաղաքականապես դմբո լինելն է: Այս որակումն իմը չէ, այլ աշխարհահռչակ հնագետ Լյուդվիգ ֆոն Լուշանի: Ահա մեկ օրինակ: Մեր ժողովրդի քաղաքականպես դմբո այդ հատվածն անկարող է հասկանալ, որ Երրորդ հանրապետության շրջանում տեղի ունեցած բացասական երևույթները չէին կարող տեղի չունենալ, քանի որ ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով չունի պետական մտածողություն, բացի այդ, չգիտի, որ կապիտալիզմի կայացման փուլում տիրում են վայրի կրքերը: Եվ ահա թշնամին, օգտվելով մեր ժողովրդի այդ հսկա հատվածի քաղաքականապես դմբո լինելու հանգամանքից, նրանց համոզել է, թե ամեն վատ բանի մեղավորը բացառապես նախկիններն են, և այսօր նախկինների վերադարձով վախեցնելով մարդկանց՝ ամլացնում է ազգի դիմադրողականությունը՝ ձգտելով հասնել իր հակահայ նպատակներին: Եվ այդ հատվածը, փաստորեն, իրեն ու ողջ ժողովրդին անգիտորեն տանում է ոչնչացման...
Ազգայինը կրող փոքրամասնության առջև դժվարին, բայց լուծելի խնդիր է դրված՝ կանխել ոչնչացումը: