f

Անկախ

«Խոսեցի ծնողներիս հետ, մտովի հրաժեշտ տվեցի, գիտեի՝ ուր եմ գնում և ինչի համար»․ Արկադի Քոչարյան


«Պատերազմը բոլորիս մեջ էլ վախ էր առաջացրել, բայց մենք կարողանում էինք այդ վախն հաղթահարել ու կատարել մեր առջև դրված խնդիրը՝ պաշտպանել մեզ վստահված սահմանը։ Երբ գիտակցում ես, որ սահմանից 100 կմ այն կողմ  քո ընտանիքն է, քո հարազատները դու պարզապես փախչելու տեղ չունես, եթե այսօր փախչես, վաղը թշնամին կհասնի քո տանը»,- ասում է պատերազմում վիրավորում ստացած 20-ամյա Արկադի Քոչարյանը։

Արկադին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից է, չորս ամիս էր մնացել ծառայությունն ավարտելուն, երբ սկսվեց պատերազմը։ Ծառայել է Մարտակերտում, բայց պատերազմից չորս օր անց տեղափոխել են Մատաղիս։

«Սեպտեմբերի 27-ին Մարտակերտի դիրքերում էինք, գիշերը ժամը 3-ին վաշտի հրամանատարը զանգեց ասաց, որ պատրաստ լինենք ժամը 5:30-ի կողմերը պատերազմ է սկսվելու, անկեղծ ասած չհավատացինք, բայց վախ ունեինք, որովհետև հակառակորդի կողմից շարժ կար։ Ժամը 07:30 թշնամու հրետանին առաջին անգամ կրակեց ուղիղ մեր՝ հինգերորդ պաշտպանականի ավտոպարկի վրա։ Մինչև կեսօր հրետանին աշխատեց, հետո հետևակը եկավ՝ մոտ 80 հոգի»,- պատմում է Արկադին։

Նա հպարտությամբ է նշում, որ մեր տղաները պատրաստ են եղել դիմակայելու հակառակորդի հարվածներին, մարտունակությունը միշտ բարձր է եղել․ «Ոչ մի բանի մասին մտածելու ժամանակ չունեինք, միայն մի բան գիտեինք՝ ոչ մի դեպքում չպետք է նահանջեինք»։

Սերժանտ Արկադին եղել է իրենց 9-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալը, ասում է, որ պատերազմը սկսվելու օրը միայն մտածել է, որ իր դասակի տղաներից ոչ ոք չպակասի, բայց ցավոք հենց առաջին օրն իր ջոկից Բադալյան Դավիթը տանկի կրակոցից զոհվել է։

«Պատերազմի չորրորդ օրը մեր երկրորդ դասակին հրամանատարի հետ միասին տեղափոխեցին Մատաղիս, այնտեղ օգնության կարիք կար։ Ի տարբերություն Մարտակերտի Մատաղիսում վիճակը ավելի լուրջ էր, թշնամին արդեն մոտեցել էր Մատաղիսի զորամասին։  Մոտ 700-800 հոգով, 200 տանկով նրանք կարողացան գրավել Մատաղիսը, մեզ հետ նահանջի հրաման տվեցին։ Մի քանի օր բունկերներում էինք մնում, երեկոները գնում էինք Թարթառ գետի մոտ․ այդտեղից դիվերսիաներ շատ էր լինում, հետո հետ էինք գալիս մոտ մեկ ժամ հանգստանում  և կրկին գնում»։

Արկադիի համար հեշտ չէ վերհիշել այդ դաժան օրերը, հեշտ չէ հիշել նաև պատերազմում ունեցած ամենածանր օրվա մասին։

«Հոկտեմբերի 13-ն էր, երբ  8 հոգով բունկերում էինք, թշնամին մինչ այդ անընդհատ փորձում էր թիրախավորել մեզ, բայց չէր հաջողվում։ Այդ օրը գրադները սկսեցին հարվածել, մենք նստած հաշվում էինք, հիսուններոդը հարվածեց մեր բունկերին։ Ընկերներիցս Ազատը իմ դիմաց էր նստած, հենց նրա կողմից էլ հարվածը եղավ։ Նա մահացավ, ես էլ վիրավորվեցի։ Ոչինչ չէի զգում, միայն հիշում եմ, որ ինչ-որ լույս էր երևում, ես այդ լույսի հետևից գնալով փորձում էի բռնել այն, ինձ թվում էր իրականություն է, բայց պատրանք էր։ Երբ աչքերս բացեցի չհասկացա՝ ինչ է կատարվել, ուղեղս դեռ մթագնած էր, տղաներից մեկը ջուր տվեց, կամաց-կամաց գիտակցությունս վերականգնվեց։ Կանգնեցի, փորձեցի մոտենալ Ազատին, տեսնել՝ ողջ է, սակայն ընկա, մինչ այդ ցավ չէի զգում, երբ ընկա ցավերը սկսեցին ուժեղանալ»։

Ընկերները փորձել են Արկադիին դուրս հանել բունկերից, ասել է, որ իրեն թողնեն այդտեղ, քանի որ թշնամու հրետանին անընդհատ աշխատել է, բայց նա չի ցանկացել, որ ընկերները իրեն հանելով վտանգեն նաև իրենց կյանքը․ տղաները չեն լսել Արկադիին և իրենց խիզախության շնորհիվ փրկել են նրան։

Արկադին վիրավորման հետևանքով բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Նրան սկզբում տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև՝ Երևան։

«Մինչ այսօր մի քանի վիրահատությունների եմ ենթարկվել, ձախ աչքիս տեսողությունը որոշ չափով վերականգնվել է, խնդիրներ կան քայլելու հետ կապված, բժիշկներն ասում են, որ մոտավորապես մեկ ու կես տարի հետո ամեն ինչ կկարգավորվի»։

Արկադիի հետ պատերազմի մասնակից է եղել նաև փոքր եղբայրը։

«Ես ու եղբայրս միասին էինք ծառայում Մարտակերտում, երբ պատերազմը սկսվեց, նա  միշտ ասում էր, որ ինձ ուր էլ տանեն ինքն ինձ հետ է գալու, բայց երբ մեզ ասացին, որ տեղափոխում են Մատաղիս, նրան թույլ չտվեցի ինձ հետ գալ,  մտածում էի՝ այդ պարագայում չեմ կարողանա լիարժեք կատարել իմ առջև դրված խնդիրը, ուշադրությունս անընդհատ նրա կողմը կլինի։ Եղբորս տեղափոխեցին Ջաբրայիլ, այնուհետև Հադրութ, Ֆիզուլի, Մարտունի, Շուշի։ Պատերազմի ամենաթեժ կետերով անցնելուց հետո փառք Աստծո եղբայրս այսօր ողջ է և շարունակում է իր ծառայությունը»։

Հարցնում եմ՝ արդյոք կարողացել է  պատերազմի ընթացքում ծնողների հետ կապ հաստատել, նա նշում է, որ երբ Մարտակերտում է եղել կարողացել է տուն զանգել, բայց Մատաղիսից միայն մեկ անգամ է խոսել ծնողների հետ։

«Երբ մեզ տեղափոխեցին Մատաղիս, ժամանակ տվեցին և ասացին՝ ով ուզում է կարող է տուն զանգել։ Խոսեցի ծնողներիս հետ, մտովի հրաժեշտ տվեցի, գիտեի՝ ուր եմ գնում և ինչի համար, դրանից հետո մինչև վիրավորվելը էլ չեմ խոսել»։

Երբ հարցնում եմ՝ ինչպես է եղել ծնողների հետ հանդիպումը, Արկադին հայացքը շրջում է՝ շատ ծանր։ Ծնողների համար էլ է դժվար եղել որդուն տեսնել այդ վիճակում, բայց ինչպես իրենք են ասում կարևորը՝ ողջ է մնացել։

Այդ օրերին Արկադին 7 մարտական ընկեր է կորցրել, խոսելով պատերազմի արդյունքի և զոհերի մասին նա նշում է, որ եթե հրամանատարները մինչև վերջ կանգնեին զինվորների կողքին մենք այսքան զոհ չէինք ունենա․ «Զորքին պետք է կառավարող լինի։ Երբ մեր հրամանատարը կապ էր տալիս և ասում՝ ա խոխեք դուխներդ քցիք ոչ,  այդ մեկ նախադասությունից ոգևորվում էինք, և մեր մարտական ոգին ավելի էր բարձրանում, իսկ երբ հրամանատար չկա քեզ հետ, քո մեջ ինքնստինքյան վախի զգացումը մեծանում է»։

Փորձում եմ հասկանալ, թե ինչ է փոխել պատերազմն իր մեջ, ասում է, որ սկսել է կյանքն ավելի արժևորել, ավելի լրջորեն մոտենալ ամեն ինչին։

Հունվարի 17-ին Արկադին զորացրվել է։ Հիմա նրա գլխավոր նպատակն առողջանալն է, ուսումը շարունակել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում և կարողանալ այս կերպ ևս օգտակար լինել  հայրենիքին։

Արկադի Քոչարյան խմբագրի ընտրանի հարցազրույց

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին