f

Անկախ

«Հրապարակ». Դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ


«Հանրակրթության մասին օրենքն արգելում է ուսումնա­կան հաստատություննե­րում իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, և շատ կրթօջախներ այս դրույթը գրել են իրենց կանոնադրությունում: Կրթության նախարարներն էլ, պաշտո­նի գալով, մշտապես խոստանում են դպրոցները չներգրավել քաղաքակա­նության մեջ, սակայն կրթության ոչ մի նախարար՝ դաշնակցական Լևոն Մկրտչյանից սկսած և հեղափոխական Արայիկ Հարությունյանով վերջացրած, չի կատարել իր խոստումը: Ասում են՝ դեռ անցյալ տարեվերջին, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել էր փոխել դպրոցների կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը, նախարար Հարությունյանն իր մոտ է հրավիրել տնօրեններին ու ոգևորված ազդարարել, որ շրջա­նառության մեջ դրված նախագծով վերջ է դրվելու դպրոցների կախյալ վիճակին, փոխվելու է նաև տնօրենի ընտրության կարգը, որ դպրոցների կառավարման խորհուրդները նոր փոփոխություններն ուժի մեջ մտնե­լուց հետո անկախ, անկաշկանդ են գործելու: Նոր կարգը նախատեսում էր ոչ թե 8, այլ 9 անդամից կազմված խորհուրդ, ինչն էական տարբե­րություն էր լինելու: Այսօր դպրոցի կառավարման խորհրդի կազմում 8 հոգուց 4-ը դպրոցի ներկայացուցիչներ են՝ 2 ծնող, 2 մանկավարժ և 4 հոգի, այսպես ասենք՝ պետության, լիա­զոր մարմնի: Ավագ դպրոցների պա­րագայում, օրինակ, 3 հոգի լիազոր մարմնից՝ նախարարությունից են, մե­կը՝ մարզպետարանից:

Նոր կարգով, խորհուրդը բաղկացած էր լինելու 9 հոգուց՝ երեք ծնողից, երեք մանկա­վարժից, նախարարության երկու և մարզպետարանի մեկ ներկայացուցչից: Այսինքն՝ դպրոցի ներկայա­ցուցիչները լինելու էին կեսից ավելի, և եթե նրանք միահամուռ լինեին, կառա­վարությունը չէր կարող ոչինչ փոխել: Մեր տեղեկություններով, այս փոփո­խությունը քննարկումների ընթացքում չեղարկվել է: Խորհրդի կազմն ու տնօ­րենի ընտրության կարգը, որի պարա­գայում լիազոր մարմինն է փաստացի որոշում հաղթողին, մնացել են նույնը: Իշխանությունը չի ցանկանում ձեռքից բաց թողնել դպրոցների վրա ազդե­ցության լծակները: Ավելին՝ այսօր դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են գրեթե բացառապես ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ: Նշանակվում են, որ ցանկալի տնօրենների նշանա­կեն՝ այնպես, ինչպես ժամանակին Հանրապետականն էր անում:

Թե ինչ վտանգավոր է այս իրա­վիճակը, ակնհայտ երևաց Աբովյանի թիվ 1 հիմնական դպրոցի շուրջ զարգացումներից: Հունվարի 22-ին դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է անցկացրել: Տնօրենի երկու թեկնա­ծուները՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը և Աբովյանի թիվ 10 դպրոցի մի ուսուցչուհի, որը ՀՀ շրջա­կա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է, ստացել են խորհրդի անդամների հավասար ձայներ՝ 4-4: Այս դեպքում, օրենքի հա­մաձայն, վերջնական ընտրությունը պետք է կատարի նախարարը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա­ներ արեց, գնաց նախարարության դուռը, աղմկեց: Եվ մարդիկ հույս ունեն, որ նախարարը կընտրի իրենց թեկնածուին, որն Աբովյանի լավա­գույն տնօրեններից է: Երեկ՝ հունվա­րի 28-ին, մրցույթից 6 օր անց, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը որոշում չունի: Մետաքսյա Բաբայանը մեզ հայտնեց, որ առայժմ նախարա­րությունից նորություն չունի: «Կարգն այսպիսին է. դպրոցը հավակնորդնե­րի փաստաթղթերը ներկայացնում է երեք օրվա ընթացքում նախարա­րություն, դրանից հետո հինգ աշխա­տանքային օրվա ընթացքում նոր նախարարությունը հրաման է տալիս: Նորություններ սպասում ենք հաջորդ շաբաթ: Դեռ Նորություն չունենք»,- ասաց թեկնածուն: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:

Տնօրեններին ընտրում են խորհուրդները, որոնց կազմի 50 տո­կոսը կառավարության նշանակած մարդիկ են: Եթե խորհուրդը չի կարո­ղանում ընտրել անհրաժեշտ մարդուն, նրան օգնում է նախարարությունը: Այս նույն սխեմայով է անցել ընտրությունը նաև Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում: Կոլեկտիվի թեկնածուն՝ դպրոցի փորձառու տնօրեն Արմեն Բաղդասարյանը, պարտվել է ՔՊ-ական թեկնածուին: Կառավարման խորհրդում ևս ՔՊ-ականներ են եղել: Մրցույթի մանրամասները կներկայացնենք վաղը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դպրոց տնօրեն ՔՊ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին