f

Անկախ

Կատյա Գալստյան. «Առաջիկայում միջազգային ասպարեզում սպասվում են կարևոր մեկնարկներ»


Վերջերս կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլում կանանց՝ 5 կմ  ազատ և դասական ոճերում իրեն հավասարը չունեցավ և Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց  Կատյա Գալստյանը:

Հայ դահուկորդներն առաջիկայում պատրաստվում են մասնակցելու Շվեդիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, որին կհաջորդի Գերմանիայի աշխարհի առաջնությունը:

Անկախի հետ զրույցում Կատյա Գալստյանը կարևորում է տարեսկզբյան հաջող մեկնարկը, խոսում է առաջիկա մրցաշարերի և անցած տարվա դժվարությունների մասին:

-Շնորհավորում ենք հերթական անգամ Հայաստանի առաջնությունում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

-Շնորհակալ եմ: Անցած տարին լի էր դժ վարություններով. հայ ազգի համար բավական բարդ ժամանակաշրջան է և է՝հաշվի առնելով նախ  համավարակը, այնուհետև չարաբաստիկ պատերազմը: Փառք մեր բանակին և զինվորներին:

Բնական է, որ մի շարք կարևոր գործեր մնացին հետին պլանում: Մեր ուսումնամարզական հավաքները բավական ուշ սկսեցինք նախորդ տարիների համեմատ:

Համավարակի պատճառով 2020-ին մրցումների գրեթե չմասնակցեցինք: Եվրոպայում մինչ օրս որոշ վայրերում գործում է խիստ կարանտին, դեռևս չգիտենք, թե ինչ կլինի: Նշեմ սակայն, որ դժվարություններ կյանքում միշտ լինում են, սակայն հարկավոր է տրամադրվել ու հաղթահարել, քանի որ ամեն բան անցողիկ է:

-Ձեր ցուցաբերած արդյունքներն ինչպե՞ս կգնահատեք:

Մրցաշրջանը սկսվեց Հայաստանի առաջնության առաջին փուլով:

Նշեմ, որ ես Գյումրու ձմեռային մարզաձևերի դպրոցից եմ տեղափոխվել Աշոցք՝ հետագա մարզումներն անցնելու և  մարզվելու Արթուր Միքայելյանի գլխավորությամբ: Մարզչիս հետ  բավական մեծ աշխատանք ենք տարել և տանում տեխնիկա-տակտիկայի հետ կապված: Արդյունքը տեսանելի է ու նկատելի: Մարզումային փոփոխությունը  գերազանց եմ համարում, իսկ միջազգային ստուգատեսերը թույլ կտան ամբողջական պատկերացում կազմել մարզավիճակիս վերաբերյալ:

-Հայաստանի առաջնությունում հաղթական մեկնարկը պարտավորեցնու՞մ է միջազգային մրցաշարերից առաջ:

Ցանկացած հաջող մեկնարկ էլ պարտավորեցնում է, թե՛ հայրենիքում,  թե՛ սահմաններից դուրս: Արտերկրում  մենք ներկայացնում ենք մեր երկիրն ու հայոց եռագույնը: Միաժամանակ  ձեռք ենք բերում բավական մեծ փորձ միջազգային մրցաշարերում, ինչը շատ կարևոր է:

Առաջիկայում կարևոր սպասվում են մեկնարկներ՝ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլն ու Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, դեռ բավական ժամանակ կա մինչ առաջնությունը, ուստի պետք է քրտնաջան և նպատակային աշխատեմ, ուժերս և հնարավորություններս ճիշտ գնահատելով՝ սթափ դատել ու գիտակցել,  թե ինչի համար եմ այդքան ճանապարհ անցել և անցնում:

Սպորտ դահուկասպորտ դահուկավազք Կատյա Գալստյան հարցազրույց

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին