f

Անկախ

Զարմանում եմ, որ փորձում եք սև կատու փնտրել մութ սենյակում, 17+ ուժերի ներսում որևէ տարաձայնություն ու պառակտում չկա. Շաքե Իսայան


Որևէ տարաձայնություն, որևէ պառակտում 17+ ուժերի ներսում չկա, 17+ ուժերն իրենց հայտարարություններում հստակ հանդես են եկել այս տարվա սկզբին, որ սկսում են մարզային այցելություններ, որից հետո հետագա անելիքների մասին կհրապարակվի: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի դիրքորոշմանը, պատգամավորը նշեց, որ իրենք խորհրդարանական երկրորդ ուժն են, ամենամեծ ընդդիմադիր ուժը և, բնական է, ԲՀԿ-ն նաև որպես խորհրդարանական ուժ իր գործունեությունը ծավալելու է նաև խորհրդարանում, օգտագործելու է նաև բոլոր խորհրդարանական գործիքները, որ հասնեն այն նպատակին, այն պահանջին, որն իրենք հնչեցրել ենք: «Իսկ այդ նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, անցնցում հեռանա, որից հետո պետք է հնարավորություն տրվի ՀՀ-ին կայունացնել իրավիճակը և փորձել շտկել մեր կոտրված մեջքը»,- հայտարարեց պատգամավորը:

Հարցին՝ ինչու ԲՀԿ-ն չի մասնակցում «Հայրենիքի փրկության շարժման» մարզային այցելություններին, Գագիկ Ծառուկյանը քննադատել է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ իր ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ, արդյոք նա շարունակո՞ւմ է լինել ԲՀԿ վարչապետի թեկնածուն, Իսայանն ասաց. «Ես զարմանում եմ, որ փորձում են ինչ-որ սև կատուներ փնտրել մութ անկյունում, որևէ խնդիր չկա, եթե ԲՀԿ օրակարգում որևէ փոփոխություն լինի, մենք կաշկանդվածություն չունենք, կիրազեկենք: Մենք այս պահին էլ վստահ ասում ենք՝ որևէ պառակտում չկա 17 ուժերի մեջ, այն հայտարարությունները, որ հնչել են համատեղ, ու այն միասնական օրակարգը, որ կա, մենք բոլորս միասնական գնում ենք հասնելու օրակարգի վերջնակետին»:

Ինչ վերաբերում է մարզային այցելություններին, Իսայանն ասաց՝ գուցե իրենց խորհրդարանական ծանրաբեռնվածության պատճառով անձամբ մասնակցություն չեն ունեցել, բայց իրենց մարզային, տարածքային կառույցների ներկայացուցիչները բոլոր հանդիպումներին փրկության շարժման ներկա են լինում:

Շաքե Իսայան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին