Թբիլիսիից դեպի Երևան «Georgian Airways» և «Armenia Aircompany» ընկերությունների` փետրվարի 29-ին` ժամը 18:50-ին նախատեսված և չեղարկված չվերթը պետք է իրականացվեր մեկ ինքնաթիռով: Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով: Այս մասին տեղեկացնում են «Armenia Aircompany»-ից:
Այսինքն` չեղարկվել է ոչ թե երկու, այլ մեկ ինքնաթիռի չվերթ: «Georgian Airways»-ը և «Armenia Aircompany»-ն համագործակցող ընկերություններ են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չեղարկվել են երկու ավիաընկերությունների Թբիլիսի-Երևան չվերթները: