f

Անկախ

Կարծում եմ հաջողությունը մի պահ է, որի հետևում հսկայական աշխատանք է թաքնված. Մաննե


Երիտասարդ հայ ռեժիսոր Մաննեի(Մանե Բաղդասարյան) «Ճայը» ֆիլմը, որը շուրջ երկու տարի է իր «թռիչքն» է կատարում   միջազգային տարբեր կինոփառատոններում և  բազում  հաջողությունների  հասնում,   վերջերս  Սարատովում  անցկացվող «Գագարին.Դոկ» կինոփառատոնում  արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակի։ Ժյուրիի կազմում եղել են լեգենդար տիեզերագնաց Յուրի Գագարինի համակուրսեցիները,մարդիկ, ովքեր Գագարինի հետ նույն ժամանակաշրջանում թռել են տիեզերք և վերադարձել: ֆիլմը պատմում է մարդու կողմից գիտական նվաճումները ոչ ճիշտ օգտագործելու մասին, և որ թռիչքը կարող է մի օր կործանարար լինել Երկիր մոլորակի համար: «Ճայը»  ֆիլմը 2019թ-ին Ռուսաստանում տեղի ունեցած «Պահպանել և Փրկել միջազգային կինոփառատոնում» ճանաչվել է լավագույն ֆիլմ՝ ստանալով Գրան Պրի եզակի մրցանակը: Այն նաև ճանաչվել է լավագույն օպերատորական աշխատանք Ռուսական մեկ այլ փառատոնում և բազմիցս ցուցադրվել է Իտալիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Ալբանիայում և այլուր

Մաննեն  սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետում (Ռուբեն Գրիգորյանի արվեստանոց):

Մաննեն  արդեն իսկ մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ է. «Ադապտացիա» , «Ճայը» «Շապիտո»: 

«Ադապտացիա»-ն ռեժիսորի առաջին ֆիլմն է, կուրսային աշխատանքը, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան: 21 րոպե տևողությամբ ֆիլմը Երևան քաղաքի դիմանկարն է, որը նկարահանվել է իմպրեսիոնիստական ժանրում: Մոնտաժային այս ֆիլմը սև ու սպիտակ է: «Ադապտացիա» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի 27 երկրներում՝ ավելի քան 50 քաղաքներում: Ստացել է միջազգային և տեղական  18 մրցանակ: Ցուցադրվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ: 

Եթե «Ադապտացիայի» հերոսները մեր քաղաքի բնակիչներն են, ապա «Ճայը» համընդհանուր խնդիրներ է վեր հանում:  «Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան: Այս ֆիլմը նույն ժանրում է արված, ինչ նախորդը: Այն հիմնված է Անտոն Չեխովի նույնանուն պիեսից հայտնի մոնոլոգի վրա: Ֆիլմը պատմում է մերօրյա Երկիր մոլորակին սպառնացող վտանգների մասին: Միջուկային զենքի կիրառումը, գիտական ահռելի մեծ թռիչքները կարող են վերացնել մարդկությանը: Ֆիլմում որպես դերակատար հանդես է գալիս հեղինակը:

Երիտասարդ կինոռեժիսորը , ով առանձնանում է վավերագրական ֆիլմերի նկատմամաբ առանձնահատուկ վերաբերմունքով, շուտով հանրությանը կներկայացնի իր նոր աշխատանքը: Այն լինելու է  բժշկական թեմայով:

 «Անկախը»  զրուցել է երիտասարդ ռեժիսոր, արդեն իսկ մի քանի վավերագրական ֆիլմի հեղինակ, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, նաև մի շարք միջազգային կինոփառատոներում տարբեր մրցանակների արժանացած Մանե Բաղդասարյանի  հետ:

 -Հարգելի Մանե  Բաղդասարյան,  մեր ընթերցողներին  կպատմեք «Ճայը»  ֆիլմի  մասին: Ինչպե՞ս  ծնվեց  «Ճայի»  գաղափարը,  գուգե  Չեխովի  հերոսուհի Նինա Զարեչնայայի մենախոսությունի՞ց:

-Գաղափարը ձևավորվել էր վաղուց, երբ ուսումնասիրում էի տիեզերագնացների, ֆիզիկայի որոշ ոլորտներ, մտահոգվում էի շրջակա միջավայի աղտոտվածությամբ և մի օր կարծես հասավ այդ պահը` այն ֆիլմ դարձնելու: Ֆիլմի պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը,  առաջարկեց այս ամենը միաձուլել  Չեխովի հետ, քանի որ Նինայի մոնոլոգը, ինչպես նկատեցիք, չափազանց  մոտ էր ֆիլմի նախնական մտահաղացմանը :  Եվ  մենք որոշեցինք ֆիլմը նկարահանել մոնոլոգի հիման վրա:

-Վերջերս Ձեր «Ճայը» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ՝ Կոսմոս անվանակարգում» Գագարինի անվան վավերագրական փառատոնում: Ժյուրիի կազմում էին հենց լեգենդար տիեզերագնաց Յուրի Գագարինի համակուրսեցիները: Որքանո՞վ է այս մրցանակը Ձեզ համար պարտավորեցնող:

-Սա չափազանց պարտավորեցնող է, քանի որ ինքս Գագարինից շատ եմ ոգեշնչվում:  Եվ նույնիսկ  21-րդ դարում ես կարողանում եմ նրանից սովորել, նրան համարել ոգեշնչման աղբյուր: Նա մեծություն է ինձ համար և իրական հերոս, ով դարերով կմնա պատմության մեջ: Առնչվել նման մեծության հետ,  թեկուզ նրա ընկերների միջոցով, հաղորդակցվել տիեզերագնացների հետ՝  պարզապես ոգեշնչման ու նոր ֆիլմերի մի հսկայական աղբյուր է: Իսկ երբ այդ մարդկանցից ստանում ես մրցանակ, դա արդեն երջանիկ պահ է և ձեռքբերում, որով դու երջանիկ ես պարզապես:

-Տեղյակ եմ, որ արդեն մի քանի ամիս է, ինչ բժշկական թեմայով նոր ֆիլմ եք նկարահանում Արարատ Գրիգորյանի հետ: Կպատմե՞ք մեզ, ինչի մասին է այն լինելու:

-Արարատ Գրիգորյանը ֆիլմի պրոդյուսերն է, զբաղվում է պրոյեկտի ղեկավարմամբ, իսկ ես՝  ստեղծագործական  աշխատանքով: Ֆիլմը մեր բոլորիս մասին է: Մարդու մասին է, ով պետք է պարզապես ապրի՝ հասկանալով որ կյանքում ամենաթանկ բանը այդ պահն է և , որ կյանքը հենց դու ես, այստեղ և հիմա: Դիտարկելով բազմաթիվ վիրահատություններ, հիվանդություններ, մարդկանց մենք պատկերում ենք այդ գաղափարը:

Մի քանի ամսից այն կլինի պատրաստ և չնայած հետաքրքիր պրոցեսին ինքս շատ եմ սպասում այն պահին, երբ կկարողանամ կիսվել հանդիսատեսի հետ՝ էկրանից:

-Կարծես թե նախապատվությունը տալիս եք վավերագրական ֆիլմերին և ամբողջությամբ խորացել եք այդ ուղղության մեջ:Իսկ կա՞ ցանկություն գեղարվեստական ֆիլմով ներկայանալ հանդիսատեսին:

-Վավերագրական կինոն նույնպես գեղարվեստական է: Եթե խոսքը գնում է խաղարկային կինո ստեղծելու մասին, ապա իհարկե ապագայում կնկարահանեմ: Այս պահին վավերագրական կինոն ինձ տանում է իր ճանապարհով և ակտիվ ստեղծագործական ընթացքի մեջ եմ: Այն ժանրը, որը ես եմ ընտրել, ինձ թույլ է տալիս ստեղծագործել այնպես, ինչպես խաղարկային կինոյում և բացարձակապես չեմ զգում սցենարական ազատության պակաս: Համարում եմ, որ վավերագրական կինոյում նույնպես կարելի է անել այն, ինչ մտածում ես: Կարևոր  է լինել հետաքրքիր և էմոցիաներ փոխանցել մարդկանց:

-Կպատմեք, ինչպե՞ս են ծնվում Ձեր Ֆիլմերի թեմաները:

-Կարծում եմ դա չի  լինում մի վայրկյանում: Մենք ամենքս ունենք մեր ստեղծած մոլորակը և անընդհատ գտնվում ենք այդ մոլորակի հետ շրջապտույտի մեջ: Երևի թե հաճախ այդ աշխարհից և նրանից կառուցված գրքերից, ֆիլմերից , մարդկանցից ձևավորվում են այդ թեմաները: Ինքս չգիտեմ, թե որը կլինի հաջորդ ֆիլմի թեման,  բայց գիտեմ, որ պատմության մեջ մի քանի գաղափարներ կան, որոնց վրա միշտ նկարահանվում են տարբեր ֆիլմեր:

-Ինչպես  Հիչքոքն էր ասում. «Լավ  ֆիլմ  ստեղծելու  համար  պետք է երեք պայման՝  սցենար, սցենար և ևս մեկ անգամ սցենար»։ Իսկ ո՞րն  է  Ձեր  ֆիլմերի  գլխավոր առանձնահատկությունը:

-Միանշանակ պատասխանս նույնն է՝ սցենար: Իսկ եթե ավելացնենք որոշ տարրեր, որոնք ինքս սցենարից հետո համարում եմ կարևոր: Դրանք են՝ կինոմթնոլորտի ստեղծումը, որակյալ դիտարկումները, անկեղծությունը, սեփական նյութը  չխնայելու հատկությունը և ամեն օր ու ժամ կինոյով ապրելու ամենակարևոր գործոնը:

- Իսկ ո՞ր ռեժիսորներն են ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեզ վրա։

-Ժամանակ առ ժամանակ փոխվում է այդ ցանկը, սակայն կան մի քանիսը, ովքեր մնում են անփոփոխ՝  Արտավազդ Փելեշյան, Գոդֆրի Ռեջջո, Օթար Իոսելիանի, Լուի Մալ, Իլյա Ավերբախ : Ժամանակակիցներից՝  Կիմ Կի Դուկ, Սորենտինո,  Ջիմ Ջարմուշ,  Քսավյե Դոլան և  այլք:

- ժամանակակից համաշխարհային կինոյում ունեցանք մի շարք հաղթանակներ, օրինակ հենց Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլը: Ձեր կարծիքով ի՞նչն է խանգարում  հայկական կինոարտադրությանը դուրս գալ կինոյի մեծ աշխարհ։ Արվեստագետների համար ի՞նչ նշանակություն  ունեն  նմանատիպ փառատոնները:

-Շատ ուրախալի  է միջազգային փառատոններում նկատել հայկական անուններ: Կարծում եմ խանգարող  ոչինչ  չկա,  եթե ֆիլմը հաջողված է:  Սակայն, պետք է հիշել, որ ապրում ենք 21-րդ դարում և կան թեմաներ , որոնց առկայության դեպքում միայն աչքի կարող ես ընկնել: Իհարկե,  ամեն դարաշրջան իր թեմաներն է բերում և պահանջները: Գուցե հայկական մտածելակերպից հեռու են այդ նոր պահանջները : Սակայն այս ամենի հետ մեկտեղ համոզված եմ, որ լավ ֆիլմը, հաջողված ֆիլմը պարզապես կանցնի բոլոր խոչընդոտների վրայով և հաղթող դուրս կգա: Պետք է նկատի ունենալ, որ այսօր յուրաքանչյուր ոք կարող է անգամ հեռախոսով ֆիլմ նկարահանել և հսկայական քանակությամբ ֆիլմերի դեպքում մրցակցությունը բարդանում է: Մի ահռելի խառնարան է դարձել,  և դժվար է անգամ ընդգրկվելը փառատոններում: Կինոյի տեսակետից դա նաև լավ է՝ գնահատվում է ոչ թե տեխնիկական կողմը, այլ գաղափարայինը:

-Ինչո՞վ եք զբաղվում հիմա։ Ի՞նչ նոր ծրագրեր ունեք. գուցե պատերազմական թեմայով նոր ֆիլմ նկարահանեք:

- «Ճայը» ևս պատերազմական թեմայով է և առավել հակապատերազմական: Դեռևս նման պլաններ չկան:

-Որպես երիտասարդ ռեժիսոր՝ Ձեր մրցանակներն իսկապես աննախադեպ են: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը, մտածե՞լ եք այդ մասին:

-Կարծում եմ հաջողությունը մի պահ է և այդ պահի հետևում հսկայական աշխատանք  է թաքնված: Եվ ամենահետքրքիրն էլ հենց այդ աշխատանքն է:

Հարցազրույցը՝ Թամարա Թորոսյանի

Մանե Բաղդասարյան հարցազրույց

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին